10-ամյա հրապարկային լռությունից հետո իր խոսքը ասեց ՀՀ առաջին Նախագահ, արդեն 60-անց, Լ.Տեր-Պետրոսյանը: Ելույթը, չնայած իր հակիրճության, բավականին կոնկրետ ծրագրային դրույթներ է պարունակում:
Ի՞նչ կարծիքի եք ելույթի բովանդակային մասից և Լ.Տեր-Պետրոսյան քաղաքական գործչից:
Խնդրում եմ այս թեմայում հայտնենք մեր գնահատականները, կապված այդ քաղաքական գործիչի անցյալին, և ինչ սպասելիքներ ունենք նրանից մոտ ապագայում:
Հ.Գ. Ելույթի տեքստը կարելի է կարդալ մասնավորապես այստեղ
http://www.168.am/am/articles/11310


Մեջբերել
:
Իսկ որ ներկա իշխանություններին նա պետք է, որպեսզի թուլացնի ընդիմությանը, արդեն ֆանտաստիկա է։ Հայաստանը վեր է ածվել «չհաջողված ժողովրդավարությամբ» երկրի, որում իշխանությունն ինչ ուզում անում է, վկան՝ վերջին խորհրդարանական ընտրությունները՝ «մեկ քայլ առաջ»–ով ու խորհրդարան անցած 0.75 ընդիմադիր կուսակցությամբ։


Էջանիշներ