Բյուր, երբ ես դեռ Հայաստանում էի, ինչու՞ չէիր կազմակերպում:
Ճիշտն ասած, մտադրությունը միշտ էլ եղել է, բայց իրականացնելու համար ժամանակ չէի ունենում:
Ափսոս, որ չկաս: Ես իրոք շատ կուզենայի, որ դու էլ լինես:

իսկ այն որ հանդիսատեսներ չեք ընդունում, անհասկանալի է:
Պարզ պատասխան. սա ո՛չ թատրոն է, ո՛չ էլ չգիտեմ ինչ: Մենք հավաքվում ենք գրելու: Ով չի ուզում գրել, թող չգա: Գալիս է, որ ի՞նչ անի: Ծիծաղի՞ գրողների վրա: Խանգարի՞: Սուսուփուս նայի՞:
Ես ուզում եմ, որ բոլոր ներկաները նույն պայմաններում գտնվեն, իսկ եթե որևէ մեկը չգրի, արդեն նույն պայմաններում չեն լինի:
Ուրեմն այսպես: Հանդիպում ենք.

Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 16:00, Չարենցի թանգարանի մոտ, որ հետո գնանք Մանկական երկաթուղի
Տետր-գրիչ չմոռանալ, չուշանալ, քանի որ բոլորս պետք է միասին սկսենք ու միասին ավարտենք: