User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 22 հատից

Թեմա: Քրդական շարժում

  1. #1
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Քրդական շարժում

    Լրագրող Ջաստին Հագլերը բրիտանական «Ինդիփենդենտ» թերթի օգոստոսի 30-ի համարում քննարկում է Թուրքիայում կատարվող ահաբեկչական գործողությունները

    Կարծես Թուրքիան ռմբակոծումների նոր տարափի է դիմակայում, եւ այս անգամ թիրախ են դարձել զբոսաշրջիկները: Ստամբուլում եւ զբոսաշրջության առումով երկու կարեւոր կենտրոններում իրականացված պայթյունների հետեւանքով սպանվել են առնվազն 3 եւ վիրավորվել 47 հոգի, այդ թվում՝ 10 բրիտանացիներ:

    Ստամբուլը «Ալ Ղաիդայի» ոճի ռմբակոծումների թիրախ էր դարձել 2003 թ.-ին, բայց այս անգամ, ինչպես երեւում է, կատարվածը իսլամ ծայրահեղականների գործը չէ: Ավելի հին մի թշնամի՝ Քուրդ անջատողականների խմբակցությունը դարձյալ գլուխ է բարձրացրել: Նրանք իրենց անվանում են «Քուրդիստանի ազատության բազեներ» (ՔԱԲ) եւ պայթյունների պատասխանատվությունը իրենց վրա են վերցրել, սեփական կայքէջում հայտարարելով. «Մենք զգուշացրել էինք, որ Թուրքիան անվտանգ երկիր չէ: Զբոսաշրջիկները չպետք է այցելեն Թուրքիա»:

    Վերջին պայթյունները հաստատում են ավելի վաղ շրջանառվող լուրերը, որ Թուրքիան արդեն բավական ժամանակ փորձում է քողարկել զբոսաշրջիկության հանգստավայրերի դեմ ուղղված պայթյունների շարքի վտանգը: Իրականում ամբողջ տարվա ընթացքում Ստամբուլում եւ հայտնի հանգստավայրերում պայթյուններ են տեղի ունեցել: Երբ հունիսին Մանավ-Գատում պայթյունից չորս հոգի սպանվեց, իշխանությունները հայտարարեցին, թե գազաբալոնի թերության պատճառով էր առաջացել պայթյունը, մինչդեռ ՔԱԲ-ը ստանձնեց պատասխանատվությունը, եւ թուրքական թերթերն էլ գրեցին, որ հավանաբար այնտեղ ռումբ էր զետեղված եղել:

    Ովքե՞ր են «Քուրդիստանի ազատության բազեները»

    Շատ հստակ չէ, բայց որոշ դիտորդներ կասկածում են, որ դա Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) մարտական ճակատն է: Ուրիշները հավատացած են, որ PKK-ից անջատված հրամանատարների խմբակցություն է՝ հար եւ նման IRA-ին եւ նրանից անջատված «իսկական» IRA-ին (Իռլանդիայի ազգային ազատագրական բանակ): Բազեներն առաջին անգամ հայտնվեցին 2004 թ.-ին՝ այն ժամանակ, երբ PKK-ն հրաժարվեց միակողմանի հրադադարից: Ուղղակի զբոսաշրջիկներին հարվածելը նորություն էր PKK-ի մարտավարության մեջ: Մինչ այդ, նույնիսկ PKK-ի ամենաակտիվ ժամանակաշրջանում, հարվածներն ընդհանրապես ուղղված էին թուրքական զինվորականության դեմ, չնայած հազվադեպ հարձակումներ իրականացվում էին նաեւ քաղաքացիների, զբոսաշրջիկների վրա:

    Ենթադրվում է, որ ցարդ առնվազն 30 հազար հոգի է սպանվել PKK-ի եւ Թուրքիայի միջեւ մղված պատերազմի հետեւանքով: Բայց այսօր նախկինում հզոր PKK-ից միայն ստվերն է մնացել: Վճռականորեն տրամադրված բանակը, որը 1990-ականներին կռվում էր հարավարեւելյան թուրքական քաղաքներն իր հսկողության տակ վերցնելու համար, հիմնականում քայքայված է թուրքական բանակի բիրտ ուժի գործադրման, 1999 թ.-ին նրանց առաջնորդ Օջալանի ձերբակալման եւ հեռուստաէկրանների առաջ նրան շղթայակապ բանտ առաջնորդելու հետեւանքով:

    Երբ Օջալանը դատարանի դահլիճից կոչ արեց «խաղաղ կարգավորման» օգտին, PKK-ն միակողմանի հրադադար հայտարարեց, որը տեւեց մինչեւ 2004 թ.-ը: Այդ ժամանակից PKK-ն վերսկսել է բռնությունները հիմնականում թուրք զինվորականության դեմ: Իսկ «Բազեները» իրականացնում են հարձակումներ քաղաքացիների վրա:

    Ո՞րն է այսօր քրդերի կարգավիճակը Թուրքիայում

    Կազմելով Թուրքիայի բնակչության մեկ քառորդ կամ մեկ երրորդ մասը, քրդերն աշխարհի ամենաբազմաքանակ ժողովուրդն են, որոնք դեռեւս պետականություն չունեն: Մի ժամանակ Թուրքիայում անօրինական էր քուրդ լինելը հավաստելը կամ քրդերեն խոսելը: Այս վերջինը նշանակում էր, մանավանդ գյուղաբնակ կանանց համար, ընդհանրապես չխոսել, քանի որ նրանք քրդերենից բացի ուրիշ լեզու չգիտեն: Ապստամբներին ճնշելու իրենց գազանային քաղաքականությունը իրականացնելիս թուրք զինվորականներն այրել են եւ գետնին հավասարեցրել ավելի քան 3000 քրդական գյուղեր, անտուն եւ առանց գոյության նվազագույն միջոցների թողնելով հարյուր հազարավոր մարդկանց:

    Ճիշտ է, ծայրահեղ գործողությունները նրանց դեմ արդեն դադարեցվել են մեծապես Եվրոմիությանն անդամակցելու Թուրքիայի ցանկության շնորհիվ, քանի որ ԵՄ-ն հատուկ հասկացրել է, որ քրդական փոքրամասնության իրավունքները պետք է բավարարվեն նախքան անդամակցությունը, սակայն, դիտորդների գնահատմամբ, քրդերի հանդեպ վերաբերմունքի փոփոխությունը դեռեւս զուտ «կոսմետիկական» բնույթ է կրում եւ բռնությունների վերսկսումը ապացուցել է, որ քրդերը դեռ դժգոհ են իրենց հանդեպ ցուցաբերված վերաբերմունքից:

    Ի՞նչ է այս ամենը նշանակում

    ԵՄ-ին անդամակցելու Թուրքիայի ձգտումներին ընդդիմացողները (եւ նրանք քիչ չեն) կարող են կառչել վերջին իրադարձություններից ցույց տալու համար, որ Թուրքիան դեռ չի լուծել քրդական հարցը: ԵՄ-ն մտադիր չէ իր շարքերում ընդգրկել էթնիկական ապստամբության խնդիրներ ունեցող մի երկիր:

    Բայց, մյուս կողմից, պայթյուններն իրականացնողները (ովքեր էլ լինեն նրանք), պետք է հասկանան, որ աշխարհն այլեւս (9/11-ից հետո) չի հանդուրժում նման մարտավարություններ: Այդ պայթյունների հետեւանքով Թուրքիան ամբողջական աջակցություն կարող է ստանալ (չնայած միշտ էլ ստացել է) Մ. Նահանգներից:

    Ինչ վերաբերում է Եվրոմիության հակազդեցությանը, դա կարող է կախված լինել Թուրքիայի ձեռնարկած միջոցներից: 90-ականներին Թուրքիային հաջողվեց ճզմել PKK-ին անասելի բռնություններով եւ գազանություններով: Պարզ է, որ ԵՄ-ն այժմ չի հանդուրժի նման մարտավարություն:

    Իրա՞քն է պատճառը

    PKK-ի կողմից պայթյունների վերսկսումն արդյոք պայմանավորվա՞ծ է Իրաքում քրդերի դրությամբ: Թուրքերն այս հարցին անկասկած «այո» են պատասխանում: PKK-ն տարիներ շարունակ Հյուսիսային Իրաքի քրդական լեռները օգտագործել էր որպես ռազմական «ապահով ապաստարան»: Սադդամի տապալումով նրանց պետք է դուրս քշեին այդ վայրերից, բայց իրաքյան ներկա անիշխանության պայմաններում, ըստ Թուրքիայի, նրանք դեռեւս զբաղեցնում են իրենց նախկին դիրքերը:

    Նախկինում թուրքական բանակը ժամանակ առ ժամանակ սահմանն անցնելով «որսում էր» քուրդ ապստամբներին, բայց հիմա դրությունն այլ է: Իրաքի կառավարությունը թույլ չի տալիս նման գործողություններ, վախենալով թուրքերի տարածքային նկրտումներից: Իսկ Իրաքի անվտանգության զորամիավորումներն ի վիճակի չեն վերահսկելու PKK-ի գործողությունները: Ավելին, իրաքյան քրդերի ներկայիս վայելած որոշակի ինքնավարությունը օրինակ է ծառայում Թուրքիայում ապրող քրդերի համար: Նրանք էլ են ցանկանում ձեռք բերել ինքնավարություն:
    Ի՞նչ կասեք քրդական շարժման նպատակների մասին

  2. #2
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քրդական շարժում

    Ի՞նչ կասեք քրդական շարժման նպատակների մասին

    Քրդերը նպատակներ առանձնապես չունեն… Նրանց ուրիշները անընդհատ իրենց սեփական նպատակների համար են օգտագործում։

  3. #3
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քրդական շարժում

    Անկապ ու անմեղ մարդկանց սպանելը ինչ նպատակի համար ուզում է լինի (քրդական, հայկական, արաբական, սոցիալական...) - դա ստորություն է, իսկ կատարողները զոմբիներ են. Նրանց պետք է չեզոքացնել , ինչ գնով էլ լինի (ինչ որ անում է ամերիկան). Նրանց բացահայտելու, և եթե պետք է վերացնելու համար պետք է միանան բոլորը -հայ,վրացի,թուրք,ուզբեկ...

  4. #4
    Մշտական անդամ Sergey-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2006
    Գրառումներ
    244
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քրդական շարժում

    Եկեք այս իրողությանը չնայենք թուրքերի կողմից ցեղասպանվածի աչքերով, քրդերը պարզապես չեն հասել զարգացման այնպիսի աստիճանի, որ ունենան անկախ պետականություն, ընդամենը։
    Վարվիր դիմացինիդ հետ այնպես, ինչպես կուզենայիր, որ վարվեն քեզ հետ։

  5. #5
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քրդական շարժում

    Եկեք այս հարցին մեր ազգային անվտանգության տեսանկյունից: Արդյո՞ք մենք մեզ ավելի ապահով կզգանք եթե մեր հարևանը չլինի Թուրքիան այլ ասենք Քրդստանը

  6. #6
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քրդական շարժում

    Մեջբերում dvgray-ի խոսքերից
    Անկապ ու անմեղ մարդկանց սպանելը ինչ նպատակի համար ուզում է լինի (քրդական, հայկական, արաբական, սոցիալական...) - դա ստորություն է, իսկ կատարողները զոմբիներ են. Նրանց պետք է չեզոքացնել , ինչ գնով էլ լինի (ինչ որ անում է ամերիկան). Նրանց բացահայտելու, և եթե պետք է վերացնելու համար պետք է միանան բոլորը -հայ,վրացի,թուրք,ուզբեկ...
    Այս մոտեցման խաղաղասիրական կողմը իհարկե գովելի է, բայց դրա իրականացումն անիրական է։ Ինչպե՞ս պիտի “բոլորը -հայ,վրացի,թուրք,ուզբեկ” միանան ճնշելու համար “անմեղ մարդկանց սպանող […] քրդական, հայկական, արաբական, սոցիալական” ուժերին։

    Դրանից բացի, մենք` Հայերս շատ փոքր քաղակական միավոր ենք։ Եթե մենք երկփեղկվենք եւ ամեն փեղկը մի բանի ձգտի, ապա ոչինչի էլ չենք հասնի…

  7. #7
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քրդական շարժում

    Մեջբերում Parvana-ի խոսքերից

    Առաջին հերթին հասարակական կարծիքով. Ժողովուրդը ինքը էտ դեպքերը պետք է դատապարտի, այլ ոչ թե անմեղ մարդ սպանողին դարձնի հերոս: Դա հերիք է, որ պատանիները ետ ճանապարհով չգնան, ինչ գաղափարական համեմունքով էլ դա մատուցվի:
    Մեջբերում Parvana-ի խոսքերից
    Դրանից բացի, մենք` Հայերս շատ փոքր քաղակական միավոր ենք։ Եթե մենք երկփեղկվենք եւ ամեն փեղկը մի բանի ձգտի, ապա ոչինչի էլ չենք հասնի…
    Չիշտ է: Եվ մենք բոլորս պետք է միանանք կառուցելու, այլ ոչ թե քանդելու նպատակով:
    Մերը դա է, և միայն կառուցելով արժանի տեղ կունենանք քարտեզի վրա.

  8. #8
    Պատվավոր անդամ Vive L'Armenie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    France/Armenia
    Գրառումներ
    908
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուշադրություն Re. Քրդական շարժում

    Այս պահին Ստրասբուրգում քրդերը շատ ուժեղ բունտեր են անում թուրքերի դեմ ու գիտե՞ք թե ի՞նչ նպատակով, "իրանց" հողերն են պահանջում, որոնք "ժամանակին" իրենց են պատկանել: Ինչ ծիծաղելի չէ՞ : Մի որոշ ժամանակ հետո էլ մեր պատմությունն իրենց անունով կփոխեն: Առանց այդ էլ անցնում էի ցուցարարների կողքով, փորձեցի հետաքրքրվել ցույցի պատճառն ու իրենց ակնկալիքները ........ինձ ի՞նչ պատմեն լավ լինի........Մեր պատմությունը , Հայոց Ցեղասպանությունը Ի՞նչ եք մտածում սրա մասին
    Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...

  9. #9
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քրդական շարժում

    Համենայնդեպս քրդերը ավելի շատ իրավունք ունեն հողեր պահանջել, քան հայերը: Մարդիկ հենց այն հողերն են պահանջում որտեղ բնակվում են, այսինքն ուզում են անկախանալ Թուրքիայից: Իսկ ինչ վերաբերում է պատմությանը, իրենք էլ են ջարդվել, աքսորվել երիտթուրքերի օրոք, ինչպես նաև հույները և հայերը: Կա նաև վարկածներ, որ քրդերը օգնում էին թուրքերին հայերին ջարդելու համար, բայց նաև կան վարկածներ, որ փրկում էին հայերին: Ինձ թվում է դա արել են թուրքերի հրամանով, իսկ եթե չանեին քրդերը կկոտորվեին:

    Հ.Գ. Բոլոր ազգերը, անկախ նրանց ռասսայից, կրոնից՝ մարդ են, բոլորն էլ այս երկրագնդում են ծնվում և մահանում: Պետք չէ իրար դեմ լինել և պրովոկացիաներին էլ պետք չէ պատասխանել: Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է:

  10. #10
    Պատվավոր անդամ Vive L'Armenie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    France/Armenia
    Գրառումներ
    908
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուշադրություն Re. Քրդական շարժում

    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից Նայել գրառումը

    Իհա՛րկե ես շա՜տ լավ գիտեմ այն ամենն ինչ դու ասեցիր, բայց ես երևի ավելի կոնկրետացնեմ: Նրանք պատմում էին հենց մեր propre պատմությունը:
    Այս դեպքու՞մ ի՞նչ կասես
    Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...

  11. #11
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    53
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քրդական շարժում

    Արդէն արել են: «Դերսիմ» անունով մի կայք ունեն, որտեղ հայոց պատմութինը ներկայացուած է, բայց Հայ անունի փոխարէն «քուրմանչիա» անունը տեղադրել են:
    Նրանք մեր պապենական հողերի վրայ բնակում են: Նրանք մեր թշնամիներն են, թուրքերի նման, մի քիչ էլ աւելին:

  12. #12
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քրդական շարժում

    Մեջբերում Vive L'Armenie-ի խոսքերից Նայել գրառումը
    Իհա՛րկե ես շա՜տ լավ գիտեմ այն ամենն ինչ դու ասեցիր, բայց ես երևի ավելի կոնկրետացնեմ: Նրանք պատմում էին հենց մեր propre պատմությունը:
    Այս դեպքու՞մ ի՞նչ կասես
    Չէ, չեմ հասկանում: Ի՞նչ նկատի ունես մեր propre (մաքուր, ճիշտ) պատմությունը: Կարո՞ղ է ասում են Տիգրան Մեծը իրանց առաջին թագավորն էր : Եթե ասում են, որ իրենց տարածքը ժամանակին Ուրարտու է կոչվել, ապա դա ճիշտ է: Ախր, ո՞նց ասեմ, քրդերը ապրել են այս շրջաններում և պատմաբաններն ասում են, որ քրդերի նախնիները մեդիաներն են: Մի հատ քո կատարած «հարցազրույցից» մեջբերում արա տեսնեմ ի՞նչ պատմություն են պատմում:

  13. #13
    Պատվավոր անդամ Vive L'Armenie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    France/Armenia
    Գրառումներ
    908
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Re. Քրդական շարժում

    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, չեմ հասկանում: Ի՞նչ նկատի ունես մեր propre (մաքուր, ճիշտ) պատմությունը: Կարո՞ղ է ասում են Տիգրան Մեծը իրանց առաջին թագավորն էր : Եթե ասում են, որ իրենց տարածքը ժամանակին Ուրարտու է կոչվել, ապա դա ճիշտ է: Ախր, ո՞նց ասեմ, քրդերը ապրել են այս շրջաններում և պատմաբաններն ասում են, որ քրդերի նախնիները մեդիաներն են: Մի հատ քո կատարած «հարցազրույցից» մեջբերում արա տեսնեմ ի՞նչ պատմություն են պատմում:
    Հենց ինքդ շա՜տ լավ օրինակ բերեցիր , կարծում եմ հիմա պարզ դարձավ մեր propre պատմություն ասելը..........
    Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...

  14. #14
    Պատվավոր անդամ Array-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2007
    Տարիք
    34
    Գրառումներ
    605
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քրդական շարժում

    Այս պահին Ստրասբուրգում քրդերը շատ ուժեղ բունտեր են անում թուրքերի դեմ ու գիտե՞ք թե ի՞նչ նպատակով, "իրանց" հողերն են պահանջում, որոնք "ժամանակին" իրենց են պատկանել: Ինչ ծիծաղելի չէ՞ : Մի որոշ ժամանակ հետո էլ մեր պատմությունն իրենց անունով կփոխեն: Առանց այդ էլ անցնում էի ցուցարարների կողքով, փորձեցի հետաքրքրվել ցույցի պատճառն ու իրենց ակնկալիքները ........ինձ ի՞նչ պատմեն լավ լինի........Մեր պատմությունը , Հայոց Ցեղասպանությունը Ի՞նչ եք մտածում սրա մասին
    Է, ժողովու՛րդ,հիմա ծիծաղելի է թվում,բայց աչքներս կթարթենք ու մեզ հարևան կտեսնենք մեծ և հզոր Քրդաստանը;Հետո էլ ի՞նչ իրավունքով ենք նրանցից հող պահանջելու,կարծում եմ՝ամեն հնարավորը պետք է անել,որ Քրդերը թուլացնեն Թուրքիան,բայց չանկախանան,չնայած չգիտեմ,որքանով է ասածս իրատեսական,առավել ևս,որ Քրդաստանի առաջացումը ԱՄՆ-ի պլանների մեջ է մտնում
    «Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
    Մովսես Խորենացի

  15. #15
    Լիարժեք անդամ wagamaffia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.04.2007
    Գրառումներ
    105
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քրդական շարժում

    Մեջբերում Vive L'Armenie-ի խոսքերից Նայել գրառումը
    Այս պահին Ստրասբուրգում քրդերը շատ ուժեղ բունտեր են անում թուրքերի դեմ ու գիտե՞ք թե ի՞նչ նպատակով, "իրանց" հողերն են պահանջում, որոնք "ժամանակին" իրենց են պատկանել: Ինչ ծիծաղելի չէ՞ : Մի որոշ ժամանակ հետո էլ մեր պատմությունն իրենց անունով կփոխեն: Առանց այդ էլ անցնում էի ցուցարարների կողքով, փորձեցի հետաքրքրվել ցույցի պատճառն ու իրենց ակնկալիքները ........ինձ ի՞նչ պատմեն լավ լինի........Մեր պատմությունը , Հայոց Ցեղասպանությունը Ի՞նչ եք մտածում սրա մասին
    Հա իսկապես. բա որ ասենք թե թուրքերը ընդունեն գենոցիդը, էդ հողերը ոնց ենք պահանջելու՞. դրանք քրդերին քսի կտան մեր վրա մի հատ էլ թշնամի ավել կունենանք... իսկ ես մեր հողերից մենակ Արարատն եմ հետ ուզում մեկել Անին. բայց չեն տա ...

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Նախախորհրդարան. նոր քաղաքական շարժում
    Հեղինակ՝ Zodiac, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 20.05.2013, 03:35
  2. Բրոունյան շարժում
    Հեղինակ՝ ministr, բաժին` Ֆիզիկա
    Գրառումներ: 8
    Վերջինը: 18.07.2010, 23:32
  3. Հանուն Արդարության Շարժում
    Հեղինակ՝ Մեղապարտ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 12.12.2008, 19:43
  4. «Միացում» Շարժում
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 21.11.2008, 23:51

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •