User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 22 հատից

Թեմա: Քրդական շարժում

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քրդական շարժում

    Մեջբերում dvgray-ի խոսքերից
    Անկապ ու անմեղ մարդկանց սպանելը ինչ նպատակի համար ուզում է լինի (քրդական, հայկական, արաբական, սոցիալական...) - դա ստորություն է, իսկ կատարողները զոմբիներ են. Նրանց պետք է չեզոքացնել , ինչ գնով էլ լինի (ինչ որ անում է ամերիկան). Նրանց բացահայտելու, և եթե պետք է վերացնելու համար պետք է միանան բոլորը -հայ,վրացի,թուրք,ուզբեկ...
    Այս մոտեցման խաղաղասիրական կողմը իհարկե գովելի է, բայց դրա իրականացումն անիրական է։ Ինչպե՞ս պիտի “բոլորը -հայ,վրացի,թուրք,ուզբեկ” միանան ճնշելու համար “անմեղ մարդկանց սպանող […] քրդական, հայկական, արաբական, սոցիալական” ուժերին։

    Դրանից բացի, մենք` Հայերս շատ փոքր քաղակական միավոր ենք։ Եթե մենք երկփեղկվենք եւ ամեն փեղկը մի բանի ձգտի, ապա ոչինչի էլ չենք հասնի…

  2. #2
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քրդական շարժում

    Մեջբերում Parvana-ի խոսքերից

    Առաջին հերթին հասարակական կարծիքով. Ժողովուրդը ինքը էտ դեպքերը պետք է դատապարտի, այլ ոչ թե անմեղ մարդ սպանողին դարձնի հերոս: Դա հերիք է, որ պատանիները ետ ճանապարհով չգնան, ինչ գաղափարական համեմունքով էլ դա մատուցվի:
    Մեջբերում Parvana-ի խոսքերից
    Դրանից բացի, մենք` Հայերս շատ փոքր քաղակական միավոր ենք։ Եթե մենք երկփեղկվենք եւ ամեն փեղկը մի բանի ձգտի, ապա ոչինչի էլ չենք հասնի…
    Չիշտ է: Եվ մենք բոլորս պետք է միանանք կառուցելու, այլ ոչ թե քանդելու նպատակով:
    Մերը դա է, և միայն կառուցելով արժանի տեղ կունենանք քարտեզի վրա.

  3. #3
    Պատվավոր անդամ Vive L'Armenie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    France/Armenia
    Գրառումներ
    908
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուշադրություն Re. Քրդական շարժում

    Այս պահին Ստրասբուրգում քրդերը շատ ուժեղ բունտեր են անում թուրքերի դեմ ու գիտե՞ք թե ի՞նչ նպատակով, "իրանց" հողերն են պահանջում, որոնք "ժամանակին" իրենց են պատկանել: Ինչ ծիծաղելի չէ՞ : Մի որոշ ժամանակ հետո էլ մեր պատմությունն իրենց անունով կփոխեն: Առանց այդ էլ անցնում էի ցուցարարների կողքով, փորձեցի հետաքրքրվել ցույցի պատճառն ու իրենց ակնկալիքները ........ինձ ի՞նչ պատմեն լավ լինի........Մեր պատմությունը , Հայոց Ցեղասպանությունը Ի՞նչ եք մտածում սրա մասին
    Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...

  4. #4
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    54
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քրդական շարժում

    Արդէն արել են: «Դերսիմ» անունով մի կայք ունեն, որտեղ հայոց պատմութինը ներկայացուած է, բայց Հայ անունի փոխարէն «քուրմանչիա» անունը տեղադրել են:
    Նրանք մեր պապենական հողերի վրայ բնակում են: Նրանք մեր թշնամիներն են, թուրքերի նման, մի քիչ էլ աւելին:

  5. #5
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քրդական շարժում

    Համենայնդեպս քրդերը ավելի շատ իրավունք ունեն հողեր պահանջել, քան հայերը: Մարդիկ հենց այն հողերն են պահանջում որտեղ բնակվում են, այսինքն ուզում են անկախանալ Թուրքիայից: Իսկ ինչ վերաբերում է պատմությանը, իրենք էլ են ջարդվել, աքսորվել երիտթուրքերի օրոք, ինչպես նաև հույները և հայերը: Կա նաև վարկածներ, որ քրդերը օգնում էին թուրքերին հայերին ջարդելու համար, բայց նաև կան վարկածներ, որ փրկում էին հայերին: Ինձ թվում է դա արել են թուրքերի հրամանով, իսկ եթե չանեին քրդերը կկոտորվեին:

    Հ.Գ. Բոլոր ազգերը, անկախ նրանց ռասսայից, կրոնից՝ մարդ են, բոլորն էլ այս երկրագնդում են ծնվում և մահանում: Պետք չէ իրար դեմ լինել և պրովոկացիաներին էլ պետք չէ պատասխանել: Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է:

  6. #6
    Պատվավոր անդամ Vive L'Armenie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    France/Armenia
    Գրառումներ
    908
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուշադրություն Re. Քրդական շարժում

    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից Նայել գրառումը

    Իհա՛րկե ես շա՜տ լավ գիտեմ այն ամենն ինչ դու ասեցիր, բայց ես երևի ավելի կոնկրետացնեմ: Նրանք պատմում էին հենց մեր propre պատմությունը:
    Այս դեպքու՞մ ի՞նչ կասես
    Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...

  7. #7
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քրդական շարժում

    Մեջբերում Vive L'Armenie-ի խոսքերից Նայել գրառումը
    Իհա՛րկե ես շա՜տ լավ գիտեմ այն ամենն ինչ դու ասեցիր, բայց ես երևի ավելի կոնկրետացնեմ: Նրանք պատմում էին հենց մեր propre պատմությունը:
    Այս դեպքու՞մ ի՞նչ կասես
    Չէ, չեմ հասկանում: Ի՞նչ նկատի ունես մեր propre (մաքուր, ճիշտ) պատմությունը: Կարո՞ղ է ասում են Տիգրան Մեծը իրանց առաջին թագավորն էր : Եթե ասում են, որ իրենց տարածքը ժամանակին Ուրարտու է կոչվել, ապա դա ճիշտ է: Ախր, ո՞նց ասեմ, քրդերը ապրել են այս շրջաններում և պատմաբաններն ասում են, որ քրդերի նախնիները մեդիաներն են: Մի հատ քո կատարած «հարցազրույցից» մեջբերում արա տեսնեմ ի՞նչ պատմություն են պատմում:

  8. #8
    Պատվավոր անդամ Vive L'Armenie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    France/Armenia
    Գրառումներ
    908
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Re. Քրդական շարժում

    Հենց ինքդ շա՜տ լավ օրինակ բերեցիր , կարծում եմ հիմա պարզ դարձավ մեր propre պատմություն ասելը..........
    Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...

  9. #9
    Լիարժեք անդամ wagamaffia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.04.2007
    Գրառումներ
    105
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քրդական շարժում

    Մեջբերում Vive L'Armenie-ի խոսքերից Նայել գրառումը
    Այս պահին Ստրասբուրգում քրդերը շատ ուժեղ բունտեր են անում թուրքերի դեմ ու գիտե՞ք թե ի՞նչ նպատակով, "իրանց" հողերն են պահանջում, որոնք "ժամանակին" իրենց են պատկանել: Ինչ ծիծաղելի չէ՞ : Մի որոշ ժամանակ հետո էլ մեր պատմությունն իրենց անունով կփոխեն: Առանց այդ էլ անցնում էի ցուցարարների կողքով, փորձեցի հետաքրքրվել ցույցի պատճառն ու իրենց ակնկալիքները ........ինձ ի՞նչ պատմեն լավ լինի........Մեր պատմությունը , Հայոց Ցեղասպանությունը Ի՞նչ եք մտածում սրա մասին
    Հա իսկապես. բա որ ասենք թե թուրքերը ընդունեն գենոցիդը, էդ հողերը ոնց ենք պահանջելու՞. դրանք քրդերին քսի կտան մեր վրա մի հատ էլ թշնամի ավել կունենանք... իսկ ես մեր հողերից մենակ Արարատն եմ հետ ուզում մեկել Անին. բայց չեն տա ...

  10. #10
    Պատվավոր անդամ Vive L'Armenie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    France/Armenia
    Գրառումներ
    908
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուշադրություն Re. Քրդական շարժում

    Մեջբերում wagamaffia-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա իսկապես. բա որ ասենք թե թուրքերը ընդունեն գենոցիդը, էդ հողերը ոնց ենք պահանջելու՞. դրանք քրդերին քսի կտան մեր վրա մի հատ էլ թշնամի ավել կունենանք... իսկ ես մեր հողերից մենակ Արարատն եմ հետ ուզում մեկել Անին. բայց չեն տա ...
    Նախ ասեմ, որ այդ ազգը միշտ էլ թշնամի է եղել մեզ, ինչի նոր պիտի՞ թշնամանան ինչքան գետնի վերևում են 2 էտքան էլ գետնի տակն են, ըտենց բարի աչքերով մի նայի քրդերին: Իրանք գիտեն ինչ են անում Համ էլ մենակ Արարատով ուԱնիով հարց չի լուծվում, բա մեր Բայազեթը, Մուշը,Մակուն,Մալաթիան, Սանահինը ու մնացած-մնացա՞ծը, կարողա՞ պիտի նվիրատվություն անենք: Ո՛չ մի դեպքում, դրանք էլ են մեր հողերը, ի՞նչ տարբերություն: Բոլորն էլ գիտեն, որ դրանք ՄԵ՛Ր-ն են և ու՛շ թե շու՛տ ՄԵ՛Զ պիտի վերադարձնեն
    Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...

  11. #11
    Պատվավոր անդամ Array-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2007
    Տարիք
    35
    Գրառումներ
    605
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քրդական շարժում

    Մեջբերում wagamaffia-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա իսկապես. բա որ ասենք թե թուրքերը ընդունեն գենոցիդը, էդ հողերը ոնց ենք պահանջելու՞. դրանք քրդերին քսի կտան մեր վրա մի հատ էլ թշնամի ավել կունենանք... իսկ ես մեր հողերից մենակ Արարատն եմ հետ ուզում մեկել Անին. բայց չեն տա ...
    Գրածդ մեկին հիշեցրեց.են օրը նստած ենք,Ղարաբաղից խոսք գնաց,մեկ էլ մեկը բա դաշտայինը պահում ենք ինչ անենք,մեկ ա ընդեղ մարդ չի ապրում:Ֆազերս խփել էր
    «Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
    Մովսես Խորենացի

  12. #12
    Պատվավոր անդամ Vive L'Armenie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    France/Armenia
    Գրառումներ
    908
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զարմացած Re. Քրդական շարժում

    Մեջբերում Array-ի խոսքերից Նայել գրառումը
    Գրածդ մեկին հիշեցրեց.են օրը նստած ենք,Ղարաբաղից խոսք գնաց,մեկ էլ մեկը բա դաշտայինը պահում ենք ինչ անենք,մեկ ա ընդեղ մարդ չի ապրում:Ֆազերս խփել էր
    Ես որ էդտեղ լինեի հա՛ստատ կբորբոքվեի ու կռիվ կանեի
    ընդհանրապես ես շա՜՜՜տ զուսպ եմ , բայց, որ հարցը գնումա Մե՛ր հողերի՜ց , ............ ............. աման, Աստված չա՛նի
    Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...

  13. #13
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քրդական շարժում

    Քրդերի էսպես շարունակական օգտագործելով որպես գործիք թուրքերից տարբեր քվոտաներ խլելու գործում, գլխներն վերջում մի ահավոր բան էն սարքելու : Ինչպես մեր գլխին սարքեցին:

    Հետաքրքիր է էս կոնտեկստում դիտարկել թուրքերի պահվածքի կտրուկ փոփոխությունը վերջին 20 տարում , կապված Վանի նահանգում քրդական գործոնը հավասարակշռելու քաղաքականության հետ: Թուրքերի վերջին 20 տարիների քայլերը էս հարցում վկայում են էն մասին, որ նրանք դեմ չեն /և ավելին, կողմ են ու կօժանդակեն/ ,որ հայերը քիչ-քիչ վերադառնան ու բնակեցնեն Վանն ու հարակից տարածքները:
    Իսկ ի՞նչ է լինելու մեր սփյուրքահայ հայ ազգի ջոչերի և/կամ ՀՀ քաղաքական մտքի պատասխանը "Չեմբեռլենին" :
    Պատրա՞ստ ենք արդյոք մենք գրավելու թուրքերի առաջարկաց էտ նիշան ու դառնալու Վանի տնտեսական ու տարածաշրջանային իրական տերերը:

  14. #14
    Չար Վիշապիկ Vishapakah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Ամրոց
    Տարիք
    40
    Գրառումներ
    782
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Re. Քրդական շարժում

    PKK-ԱԿԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՈՒՄԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՈՐԵՎԷ ԻՄԱՍՏ ՉՈՒՆԻ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ

    Տեղակայման պատրանքով, սակայն, Թուրքիան փորձում է շանտաժի ենթարկել Հայաստանին

    Թուրքական մամուլի համար յուրահատուկ է ժամանակ առ ժամանակ մեղադրել Հայաստանին հակաթուրքական գործունեության մեջ: Մեղադրանքները երբեմն պայմանավորվում են Թուրքիայի նկատմամբ Հայաստանին վերագրվող դավադրական մոտեցումներով, իսկ մտացածին այս մոտեցումները՝ ցանկատեսությամբ:

    Խոսքը տվյալ դեպքում «Հյուսիսային Իրաքում անբարենպաստ կացության մեջ հայտնված PKK-ի շփումների մասին է Հայաստանի հետ՝ նոր հենակետերի ձեռքբերման համար»: Դեկտեմբերի 3-ի համարում այդ մասին մոտավորապես նույն վերնագրով հոդված է հրապարակել թուրքական «Զաման» թերթը, ընդ որում հոդվածի համար հիմք է ընդունել «Աքշամի» հրապարակումը:

    Ինֆորմացիայի արտահոսքի առումով «Աքշամը» բավականին հարմար թերթ է, այսինքն՝ թուրքական համապատասխան ծառայությունները մյուսներին խնայելու մղումով այս թերթն են օգտագործում: Ինչ վերաբերում է «Զամանին», ապա կենտրոնական այս թերթը, որն ունի պատկառելի տպաքանակ, հրատարակվում է նաեւ Ադրբեջանում: «Զամանին» էր թղթակցում մեր հայրենակից Էթիեն Մահճուպյանը: Նկատի ունենալով նաեւ Ադրբեջանում հրատարակվելու պարագան, «Զամանն», այնուամենայնիվ, հայերի եւ Հայաստանի հարցերում ավելի զուսպ է, քան կենտրոնական մյուս թերթերը:

    Համենայն դեպս, ըստ «Զամանի» վերոհիշյալ հոդվածի, թուրքական զինված ուժերի ռազմական գործողություններն ստիպել են PKK-ին դատարկել Հյուսիսային Իրաքը, ստեղծված իրավիճակում կազմակերպության հայկական ծագումով ահաբեկիչներն իրենց հայացքն ուղղել են Անդրկովկաս, ապա եւ ծրագրել են հաստատվել «Հայաստանի օկուպացման տակ գտնվող Լեռնային Ղարաբաղում», ինչը հաջողվել է բացահայտել Թուրքիային:

    Ավելին, թուրքական թերթի տվյալներով, երկրի հետախուզական կառույցներին հայտնի է դարձել հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ PKK-ի հաստատած կապը եւ որոշվել է ահաբեկիչներին տեղափոխել որեւէ եվրոպական երկիր, որտեղից՝ Անդրկովկաս, ապա՝ Լեռնային Ղարաբաղ: Իբր Հայաստանը վերջին տարիներին Իրաքից եւ Սիրիայից գաղթած քրդերին արդեն տեղաբաշխել էր Լեռնային Ղարաբաղում, որտեղ PKK-ն ունի թերթեր եւ ռադիոհաղորդումներ:

    Ինչո՞վ է «Զամանը» հիմնավորում այս զրպարտությունը: Նոյեմբերին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի Ադրբեջան, ապա եւ Վրաստան այցերով, թե դրանց ընթացքում քննարկել են Անդրկովկասում PKK-ի գործունեությանն առնչվող խնդիրներ, Իլհամ Ալիեւն ու Միխեիլ Սաակաշվիլին խոսք են տվել, որ Թուրքիայի կողքին կլինեն: Այդ ընթացքում Միլի մեջլիս է ներկայացվել PKK-ականների մուտքն Ադրբեջան արգելելու օրինագիծը, որը կքննարկվի օրերս:

    Այս «հիմնավորումը» որեւէ առնչություն չունի PKK-ի հարցում Հայաստանին վերագրվող վերոհիշյալ մեղադրանքի հետ: Դա ավելի շուտ բխում է տարածաշրջանում PKK-ի դեմ ընդհանուր ճակատ կազմելու եւ դրանում անդրկովկասյան հանրապետություններին եւս ընդգրկելու Անկարայի հաշվարկներից: Քանի որ Թուրքիան չունենալով դիվանագիտական հարաբերություններ, չի կարող նաեւ Հայաստանին ներառել այդ ճակատում, ուստի նախապես շանտաժի է դիմում, որպեսզի այդ շանտաժն օգտագործի իբրեւ ճնշման հավելյալ լծակ, PKK-ի միջոցով փորձի ցույց տալ Հայաստանի կապն ահաբեկչության հետ, վերջինին դարձնի ահաբեկչությանն աջակցող երկիր եւ մտացածին այդ ահաբեկչության մեջ, ներգրավելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, նախադրյալներ ստեղծի նրա մեղադրման համար եւս:

    Ինչո՞ւ: Այն պարզ պատճառով, որ Թուրքիայում PKK-ն համարվում է ոչ միայն ահաբեկչական, այլեւ անջատողական կազմակերպություն, այսինքն՝ երկրում տիրող կարծիքի համաձայն, քրդական այս կազմակերպության նպատակը թուրքական պետության մասնատումն է, դրա համար էլ հենակետեր ունի սահմանակից Հյուսիսային Իրաքում:

    Ի՞նչ իմաստ կարող է ունենալ PKK-ականների տեղակայումը Լեռնային Ղարաբաղում, հատկապես հայերի եւ Հայաստանի համար: Այնտեղ նրանք ո՞ւմ դեմ ինչպիսի՞ անջատողական գործունեություն են ծավալելու: Հարցերի պատասխանը թուրքերին հայտնի է, թե ոչ, չգիտենք, բայց որ PKK-ն Թուրքիայում քրդական հարցի կարեւորագույն բաղադրիչն է, իսկ հարցը՝ մեծ քաղաքականության մեծ խնդիր, ակնհայտ է բոլորին:

    ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

    http://cpanel.host.am/~azg/?lang=AR&num=2007120404
    Ուրախ գրառում:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Նախախորհրդարան. նոր քաղաքական շարժում
    Հեղինակ՝ Zodiac, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 20.05.2013, 03:35
  2. Բրոունյան շարժում
    Հեղինակ՝ ministr, բաժին` Ֆիզիկա
    Գրառումներ: 8
    Վերջինը: 18.07.2010, 23:32
  3. Հանուն Արդարության Շարժում
    Հեղինակ՝ Մեղապարտ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 12.12.2008, 19:43
  4. «Միացում» Շարժում
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 21.11.2008, 23:51

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •