Ես սովորում եմ ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 3–րդ կուրսում, փնտրում եմ լրագրողի աշխատանք։ Ունեմ փորձ՝ «Խարիսխ» ամսագիր, Media.am, ancudarc.am, ռադիո «Հայ», «Ազատություն» ռադիոկայանի «MaxLiberty» ծրագիր։ Սիրում եմ զբաղվել նաև ֆոտոժուռնալիստիկայով։ Ցանկանում եմ աշխատել նաև որպես ռադիոմոնտաժող, տիրապետում եմ Adobe Audition ծրագրին։ Ֆակուլտետային ռադիոմրցույթին ներկայացնելով իմ հեղինակային ծրագիրը արժանացել եմ լավագույն գովազդ և լավագույն ջինգլ մրցանակներին։