Դա՛վ, ի՜նչ ժամանակներ էին, չէ՞:
Մի հատ էլ խաղ կար: Կարծեմ «Սև ու սպիտակ» էր կոչվում ու Արամը մենակ էր վարում: Գիտե՞ս, թե ինչքան եմ փորձել զանգել. էդպես էլ չեմ միացել: Հետո սկսեցին հեռախոսի առաջին թվերով խաղալ: Հիշում եմ՝ մեր հարևան 55-ը մի երեք անգամ եղավ, իսկ երբ արդեն 57-ը թվայնացվել էր, և ես սպասում էի, որ մեր հերթն էլ կգա, Հայ FM-ում հեղափոխություն եղավ… Հետո արդեն առաջվանը չէր:
Հիմա որ ասում են Հայ FM, ես ոչ թե Գոռ կամ Արմինե կամ Լիլիթ կամ Լուսինե (Վանի Լուլուն) կամ թեկուզ Գայանե եմ պատկերացնում, այլ մի ամբողջ աշխարհ, որը հիմա չկա… Ծուլիկյան եղբայրները, Ալիսան, Ռուզանը, Գայանեն, Նատան, Դալին… Հիշու՞մ ես:
Վերջերս էլ կանաչ դահլիճում էինք հավաքվել: Մի տեսակ տխուր էր: Առաջվա եռուզեռը, լիքը դահլիճը փոխարինվել էր մի 6-7 հոգուց բաղկացած ձանձրացող հանդիսատեսով:
Էջանիշներ