Ի դեպ, շուտով ՀայFM վերականգնվելու է Jazz Time hաղորդումը։ Հիմա դեռ աշխատանքային փուլում է։ Երբ որ հստակ ժամերը լինեն, այդ ժամանակ հստակ կհայտնեմ։
Իսկ ո՞վ է վարելու:
Հայ FM մի ժամանակ շատ էի լսում, մանավանդ Արթուր Ծուլիկյա
նի պատրաստած հաղորդումները: Մի պահ նա սկսել էր քիչ թե շատ հայտնի խմբերի ու երգիչների մասին հաղորդաշարեր պատրաստել, բավականին հաջողված նախագիծ էր, ըստ իս, ու շատ ավելի բարձր մակարդակով էր իրականացվում, քան իմ լսած ազմաթիվ այլ հաղորդումներ: Հայ FM հենց դրա համար էի շատ սիրում՝ մի տեսակ համուհոտ ունեին, որակով ծրագրեր, ընտրված երաժշտություն, դիջեյներն էլ էին շատ կիրթ ու ինֆորմացված: Մի տեսակ էլիտ ռադիո էր: Իր տեսակի մեջ միակը, երևի:
Բայց հիմա փոխվել են, ինչ-որ բան էն չի, չգիտեմ՝ ինչը, բայց այժմ միայն կիրակի օրերն եմ լսում, էն էլ՝ շատ հազվադեպ:
Լի՛լ ջան, էն ժամանակ Արթուրն էր ծրագրերի տնօրենը: 1999թ. հանկարծ օղորմածիկ Սեդրակին նշանակեցին ծրագրերի տնօրեն, և ամբողջ կազմը պարզապես թողեց-հեռացավ: Սեդրակի օրոք էլի էնպես ոչինչ էր: Բայց երբ Արամը դարձավ ծրագրերի տնօրեն, ռադիոյի հերն անիծվեց: Ու նույնիսկ էդ կիրակի օրերի ծրագրերն էն չեն: Հա՛, լավ երգեր են միացնում, բայց շատ եմ ամբաղ-զամբաղ խոսում: