Հետևելով ակումբի աշխատանքներին, ես այն տպավորությունն եմ ստանում, որ ակումբի ղեկավարությունը իր հաճախակի կրկնվող արգելափակումներով, խոչնդոտում է մասնակիցների միջև ակտիվ երկխոսությանը, հետաքրքիր թեմաներով հաղորդակցվելու և շատ հաճախ փորձում է ցույց տալ և ընդգծել իր մենաշնորհը ու ցանկացած առիթով փակում է թեմաներ;Այս առումով միանում եմ Մեսրոպի բողոքին ;
Հիմա իմ լուրջ և ուշադրության արժանի առաջարկը:
Հանցագործը որ հանցագործ է, պետության կողմից ժամանակ առ ժամանակ ներման է արժանանում և, ընդունվում է (ամնիստիայի) համաներման ակտ, որով պատժից ու պատասխանատվությունից ազատվում են հազարավոր հանցագործներ:Ինձ թվում էր, որ տոնի կապակցությամբ, ակումբի ադմինիստրացիան ներում կշնորհեր արգելափակվածներին:Որպեսզի իմ այս առաջարկը չուղղեմ ադմինիստրացիային և, որն էլ իր քմահաճույքով որոշում կայացնի առաջարկը ընդունել կամ մերժելու մասին, ես դիմում եմ ակումբի բոլոր մասնակիցներին հարցով՝ համաձայն եք արդյոք որ տոնի առթիվ ներում շնորհվի ակումբի բոլոր արգելափակվածներին, առանց բացառության:
Եթե այս հարցը հետաքրքրեց ակումբի անդամներին, առաջարկում եմ անցկացնել համաակումբային հանրաքվե և եթե քվ. արդյունքներով մեծամասնությունը կողմ կլինեն ներում շնորհելուն, ուրեմն ադմինիստրացիան պարտավորվում է վերականգնել բոլոր արգելափակվածների իրավունքները:
Էջանիշներ