User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 9 համարի արդյունքները՝ ընդհանուր 9 հատից

Թեմա: Բնության Պատկերներ

  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Բնության Պատկերներ

    Բնության պատկերներ

    Մատիտանկար

    Տերև,
    Դողդողում է քամուց թեթև,
    Քամի,
    Մեղմ շոյում է մի տերևի,
    Աշուն,
    Ու մեր տերևն է ոսկեգույն,
    Արև,
    Որն տերևին կստեղծի ստվեր,
    Ու ստվեր,
    Լույս ու շողի մեջ բազմաձև,
    Պատկեր,
    Որ կստեղծեն ստվեր ու տերև:



    Մեղրակտավ

    Ի՞նչ է փնտրում մեղուն՝ ճամփին մոլոր,
    Երբ թռչում է դաշտում՝ օրոր-շորոր,
    Նստում խոտի ծայրին, նայում հեռուն,
    Որոնում է կրկին, չգիտես՝ ու՞մ:

    Իսկ հեռվում մի ծաղիկ, մի համեստիկ,
    Զարդարված գեղեցիկ, հագած կոկիկ,
    Նայում է արևին՝ լուռ, ամաչկոտ,
    Ու բուրում է նուրբ, ու ձայնում իր մոտ:

    Մեղու ու ծաղիկ գտնում են իրար,
    Մեկը պիտի տա, մյուսն՝ վերցնի նեկտար,
    Ու մեղուն ծաղկին մի քիչ գուրգուրում,
    Քաղցրահամ մեղրի հումք է ժողովում:

    Մեղրը կպահվի ժայռի ծերպերում,
    Արջն էլ կնայի տխուր ու տրտում,
    Դունչն իր կձգի, որ մեղրին հասնի,
    Մեղվի խայթոցին ուշք չի դարձնի:

    Մի որսորդ էլ գիտի այդ մեղրի տեղը,
    Գուշակել է նաև խեղճ արջի ցավը,
    Հրացանն իր առել, եկել է մոտիկ,
    Թփի տակ պահ մտել՝ արջին մտիկ:

    Ուզում է կրակել, սիրտը չի տանում,
    Արջի հայացքում մեծ քաղց է կարդում,
    Թող ապրի իր համար մեղրատենչ արջը,
    Մի պատկեր էլ կերտեց անկոտրում քաղցը:



    հ.գ. գուցե շարունակելի
    Վերջին խմբագրող՝ Chuk: 22.09.2007, 15:01:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (24.02.2009), Morpheus_NS (24.02.2009), Narinfinity (25.02.2009), Լուսաբեր (02.03.2009), ԿԳԴ (23.02.2009)

  3. #2
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բնության Պատկերներ

    Chuk ջան Մատիտանկարը շա՜տ սիրուն է, ասես վրձնի մի քանի հարվածով ստեղծված պարզ ու ջերմ մի նկար լինի, լույսի ու ստվերի խաղը նուրբ ես «նկարել»:
    Իսկ Մեղրակտավը շա՜տ բարի էր, լավ է, որ չկրակեց որսորդը, չնայած կյանքում քիչ կպատահես այդպիսի բարի որսորդների: Մի քանի տեղ հանգերն իրար հետ կարծես չեն բռնում, բայց այնքան պատկերավոր ու իրոք գունավոր է, որ կարծես տեսնում եմ այդ կտավը
    Լավն են, հուսամ կշարունակես...
    Վերջին խմբագրող՝ Մանոն: 22.09.2007, 15:26: Պատճառ: Գրառման ավելացում

  4. #3
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Բնության Պատկերներ

    Manon, շնորհակալ եմ ջերմ խոսքերի համար
    Չգիտեմ, թե որքանով են սրանք գեղեցիկ բանաստեղծություններ, բայց սրանցից ամեն մեկը գրելիս մտքիս մեջ մի նկար եմ տեսել... որքա՜ն կուզեի որ ուրիշները սրանք կարդալիս այդ նույն նկարները տեսնեին
    Հուսամ, տեսել ես:
    Նորից շնորհակալություն:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  5. #4
    Պատվավոր անդամ Goga-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    39
    Գրառումներ
    661
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բնության Պատկերներ

    Իրոք շատ լավն էին, շատ հետաքրքիր, ապրե՛ս
    Չգիտեմ նույն նկարը պատկերվեց իմ առջև, թե ոչ, բայց ինձ երևացածն էլ էր գեղեցիկ
    Մենք փոխանակվեցինք մեր ժպիտներով... մինչ նոր հանդիպում

  6. #5
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բնության Պատկերներ

    Առաջին բանաստեղծության ոճը անծանոթ էր, բայց հետաքրքիր էր, չնայած չկարողացա այն որպես բանաստեղծություն կարդալ, ուղղակի նկարագրություն մի ուրույն ոճով

    Իսկ 2-րդը շատ գեղեցիկ բնապատկեր է, այն նկարի տեսքով չէ որ հայտնվեց իմ մեջ, այլ իսկական բնության մասնիկ է, փոքրիկ բայց անվերջ մի կյանք, մեզնից հեռու ու անկախ: այն ապրում ու շնչում է
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Narinfinity (25.02.2009)

  8. #6
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Բնության Պատկերներ

    Թեև ես չափածո հազվադեպ եմ գրում ու չեմ կարծում, որ չափածոյում ուժեղ եմ, բայց գրելիս ուզում եմ հանձնել ձեր դատին.

    Բնանկար

    Լույս, վեհերոտ լուսնի,
    Անհանգիստ խաղով,
    Գետի հայելում:
    Փայլ, մի թիթիզ աստղի,
    Համարձակ շողքով,
    Մանկան աչքերում:

    Կրակ, ու վառվող դեզեր,
    խանձահոտ մշուշ,
    Հեռու անհունում:
    Ստվեր, կորացած ծառեր,
    Մոռացված մի հուշ,
    Մտքի ճամփեքում:

    Կին, ու մի տղամարդ,
    Բերկրալի հայացք,
    Նավակի խորքում:
    Ձկնորս, ձկների թակարդ,
    Ողջ գետով ձգված,
    Այն գիշեր մթում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  9. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Morpheus_NS (24.02.2009), Nadine (24.02.2009), Narinfinity (25.02.2009), Selene (24.02.2009), Tig (25.02.2009), ԿԳԴ (23.02.2009)

  10. #7
    բեջուռա #2 ԿԳԴ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.09.2008
    Հասցե
    Դբի գլուխ...
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բնության Պատկերներ

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Կրակ, ու վառվող դեզեր,
    խանձահոտ մշուշ,
    Հեռու անհունում:
    Ստվեր, կորացած ծառեր,
    Մոռացված մի հուշ,
    Մտքի ճամփեքում:
    Չուկ, ապրես...Ինձ հատկապես էս հատվածը շատ դուր եկավ, չգիտեմ երևի զգացել եմ վառվող դեզերի հոտը, կորացած ծառերի ստվերները, մի պահ տեղափոխվեցի բնանկարիս մեջ, ապրես:
    Եղիր հե՛զ, բանող ե՛զ, և վարիր այս անվերջ սևահողը, երբ կիջնի երեկոն, դու հանգիստ գնա գոմ, որոճա՛ քեզ բաժին ընկած խոտը, մինչև կբացվի առավոտը:
    Կողբի Գեղարվեստի Դպրոց

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (23.02.2009)

  12. #8
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բնության Պատկերներ

    Լավն էր, Արտակ ջան Մի տեսակ թեթև էր, նման չափածոներում շատ ուժեղ լինելը էտքան էլ պետք չի էրևի, կարևորը կարդալիս ամեն մի պատկերn էնքան պարզորոշ պատկերվում է աչքերիդ առաջ
    Ու չնայած որ ես շատ հեռու եմ չափածո գրելուց, մի քանի բան ասեմ հա՞, որ ասես մի տեսակ էն չէր

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Կին, ու մի տղամարդ,
    Բերկրալի հայացք,
    Նավակի խորքում:
    Ձկնորս, ձկների թակարդ,
    Ողջ գետով ձգված,
    Այն գիշեր մթում:
    Այստեղ առաջին տողում մի բառն ավելորդ է իմ կարծիքով, իսկ չորրոդում ձուկ արմատը երկու անգամ կրկնվում է, իրար կողք ընդ որում, ձկների փոխարեն ուրիշ բան երևի պիտի լիներ
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (24.02.2009), Narinfinity (25.02.2009)

  14. #9
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Բնության Պատկերներ

    Սաթ, շնորհակալ եմ
    Մեջբերում Selene-ի խոսքերից Նայել գրառումը
    Այստեղ առաջին տողում մի բառն ավելորդ է իմ կարծիքով, իսկ չորրոդում ձուկ արմատը երկու անգամ կրկնվում է, իրար կողք ընդ որում, ձկների փոխարեն ուրիշ բան երևի պիտի լիներ
    Շնորհակալություն Մեր ջան
    Ճիշտ ես:
    Դե չափածոյում իմ տեխնիկան շատ թույլ ա: Ուղղակի որ մտքիս մեջ ա լինում, պիտի գրեմ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայաստանի բնության հրաշալիքները
    Հեղինակ՝ yerevanci, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 87
    Վերջինը: 25.11.2012, 13:40
  2. Ռոք՝ հանուն բնության
    Հեղինակ՝ SunChild, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 1
    Վերջինը: 10.10.2009, 14:29
  3. հանգիստ բնության գրկում
    Հեղինակ՝ Maska, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 14
    Վերջինը: 03.07.2009, 12:39
  4. Կարո՞ղ է արդյոք Մարդու և բնության միջև հակասություն լինել
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 27
    Վերջինը: 01.03.2009, 00:36
  5. Ֆուտուրիստական պատմվածք բնության փոքր նախարարի մասին
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 05.05.2008, 01:21

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •