երեկ այստեղ պոստ էի գրել, կարծես թե չի պահպանվել (էս FF-իցս բան չեմ հասկանում), ստիպված եմ նորից գրել

Ակումբ.ամ-ը ունի իր կանոնադրությունը: Ընդհանուր առմամբ բոլոր ֆորումներն էլ ունենում են իրենց կանոնները: Հարցը կայանում է նրանում, թե ինչքանով և ինչպես են պահպանվում այդ կանոնները: Դա իհարկե պայմանավորվում է գրեթե բացառապես ադմինի, մեր դեպքում` Chuk-ի, պատկերացումներով: Ըստ իս այդ պատկերացումները լավագույնս արտահայտված են այս գրառման մեջ:

Ձևակերպումը միանշանակ է. կարդացիր կանոնները, համաձայն չե՞ս կամ չե՞ս ենթարկվում, իզուր ես գրանցվել...

Սա նույնիսկ լավ է, համենայն դեպս հայկական ֆորումի համար: ... Բայց կա հարցի մյուս կողմը, ինչը և նյարդացնում է շատերին: Ինչպե՞ս են իրականացվում այդ կանոնները: Ակումբում, իմ տպավորությամբ, շատ խիստ, երբեմն` "դրակոնյան": Դա էլ, ըստ երևույթին, ադմինիստրացիայի որոշելու հարցն է (նորից ուզում եմ հղել Chuk-ի այն գրառմանը): Բայց տեսեք, պարզ օրինակ.
Կատարվել է գրառում սխալ տեղում, կամ սխալ կերպով: Գրառումը ջնջվում է, յուզերը ստանում է ինֆրեքշն: Կարելի է չջնջել, այլ տեղափոխել ճիշտ տեղը կամ ուղղել թերությունները, իսկ յուզերին գրել PM: Իսկ եթե կարիք կա այդ դեպքը օգտագործել "քարոզչական նպատակներով" կարելի է մի փոքր հաղորդագրություն թողնել սխալի մասին:

Հակառակ դեպքում, յուզերը իրեն օտարված է զգում: Համենայն դեպս, ես այսպես եմ հասկանում Մեսրոպի "հուշտ անել" արտահայտությունը:

Իմ կարծիքով այստեղ են սկսվում հակասությունները: