Ճիշտ էս հասկացել:
Հարցերը մանրամասնում եմ նրա համար, որպեսի ներկայացնեմ առաջակտ իմ մոտիկներից մեկին /առնող-ծախող չեմ/ իրեն հասկանալի լեզվով: Գիտեմ առաքման համակարգին առնչվող բոլոր քիչ թե շատ պրիորիտետային խնդիրները, որոնք կան այսօր և կլինեն մոտ ապագայում:
Հարցերս ընտրված էին հենց այդ կոնտեքստում: Կարող է, և պատասխաններտ հետաքրքրեին ուրիշ պոտենցիալ գնորդի ևս:
Պոտենցիալ գնորդը պետք է ռեալ իմանա. թե համակարգը դեպի որ կողմն է աճելու: Հասկանում ես երևի, որ խնդիրը միայն այն չէ, որ տվեցին փող ու առան: Կա ավելի խոշոր խնդիր ևս: Դա այն է, որ որոշ ժամանակ անց եթե ձեր համակարգը դառնա ժամանակի պահանջներին չհամապատասխանող /օրինակ տեղում նավիգացիոն համակարգի բացակայութուն գնորդին զրկում է բավականին մեծ ազատության աստիճանից, քանի որ նրա նոր ընդունված վարորդ-առաքիչների օ.գ.գ բավականին ցածր է խանութների տեղը չիմանալու պատճառով և այլն: Հասկանում եմ, որ համակարգը նոր է, սակայն պետք է ռեալ պատկերացնել թե համակարգը դեպի որ կողմ է աճելու, և ինչ արագությամբ:
Ունենալու՞ է արդյոք մարշրուտիզացիայի հնարավորություն, կապնվելու՞ է արդյոք համակարգը քաղաքապետարանի հատուկ ծառայությունների հետ, որպեսզի նախորոք ցուցադրի քարտեզի վրա այն փողոցները, որոնք փակ են լինելու ասենք վաղը տարբեր պատճառներով և այլն:
Իմաստն էն է, որ համակարգը ունենա ինտերֆեյս արդեն գործող բազայի հետ աշխատելու համար: Այսինքն դեպի բազա ուղարկի ձևակերպած հարցում /զապրոս/ ու ստացած տվյալները /օրինակ մեքենայի ուղեբեռը /գռուզ/ / ցույց տա էկրանին: Հետո, վարորդ մոտ էտ մոմենտին ունեցած ուղեբեռը նույնպես ցուցադրվի դիսպեչերական կետում / վաճառվածը ինչ-որ ձևի վարորդը հասցնի դիսպեչերական կետ:/, այսինքն վարորդը ինչ-որ ձևի, ձեր համակարգի օգնությամբ իր կենտրոնական բազայի մեջ կատարի տվյալների մուտքագրում հենց շուկայից:
Հուսով եմ, ասածիս վերջնական նպատակը պարզ դարձավ:
Հ.Գ. Ասեմ, որ այդ կազմակերպությունը ունի մոտ 150 միավոր մեքենայական պարկ:
Իսկ ինչ հարցեր որ տվել եմ, դրանք ռեալ հարցեր են:
Էջանիշներ