Տամ գերազանց գնահատական որպես մարդ, ով տեսել է նաև քարտեզը, նրանց վրա ավտոմեքենաների շարժումը, համակարգի մի շարք այլ առավելություններ, որոնք կարծում եմ dvgary-ին պատասխանելիս կասես:

Բացի ամեն ինչից ուրախալի է տեսնել ևս մեկ հայալեզու կայք ու ահա այս կայքն օրինակ բերելով մեր բազմաթիվ կայք ստեղծողներին կոչ եմ անում. նայեք, ռուսերենն ու անգլերենը կա, բայց կողքից նաև հայերենը: Ի դեպ փոքրիկ ոչ կոմերցիոն գովազդ. եթե դժվարություններ ունեք հայերեն կայքեր ստեղծելու հետ, ապա հնարավոր է, որ մենք hayeren.am նախագծի շրջանակներում Ձեզ կօգնենք: Բայց այս մասին ավելի մանրամասն ավելի ուշ, կայքի վերջնական բացումից հետո:

Եվ մեկ հարց Network.am-ին. գուցե փորձեք հնարավորություն ստեղծել, որ սովորական այցելուները կարողանան տեսնել քարտեզի աշխատանքը ինչ-որ փորձնական ավտոմեքենաների վրա, խոսքը գնում է ինչ-որ լռելյայն մականուն ու գաղտնաբառ ստեղծելու մասին, որով մտնողը կունենա սակավ հնարավորություններ: