Մեջբերում Network.am-ի խոսքերից Նայել գրառումը
համակարգը նախատեսված է այն ընկերությունների համար, որոնք հետաքրքրված են աշխատանքային կարգապահության բարձրացմամբ, ավտոպարկի շահագործման ծախսերի կրճատմամբ, տրանսպորտային ծառայությունների որակի բարելավմամբ, փոխադրումների անվտանգության բարձրացմամբ:
Խեղճ վարորդ-առաքիչներ ու տաքսիստներ...
Սա իհարկե կատակ էր:

հիմա մի քանի լուրջ հարց:
Մեջբերում Network.am-ի խոսքերից Նայել գրառումը
մենք թվայնացրել ենք ողջ Հայաստանի, մայրաքաղաք Երևանի, Գյումրիի և Վանաձորի մանրակրկիտ ու մեծ ճշգրտությամբ քարտեզը:
1.Իսկ ձեր ծրագրային սպասարկումը /քարտեզը/ ու՞նի ինտերֆեյսներ GPS մոդեմի հետ աշխատելու համար: Եթե չէ, ապա պատրաստվում եք այն ունենալ:
2. Գրաֆիկայի վրա ցուցադրվում են արդյո՞ք խանութները, որպես օբեկտներ:
3. Կա՞ արդյոք փրտրման համակարգ և zoom:
4. միաժամանակ մի մոնիտորի վրա հնարավոր է արդյոք տեսնել 20-30 մեքենաների շարժը /կատարելով անհրաժեշտ zoom/, որոնք շարժվում են անբողջ հանրապետության տարածքում:
5. Ռեալ քա՞նի մեքենաների համար է կատարվել փորձարկումը, եթե դա կապ ունի համակարգի գործնեության սպեցիֆիկացիաների հետ:
6. Հնարավո՞ր է արդյոք փոխանցել այդ համակարդով այլ ինֆորմացիա ևս /վիդեո և աուդիո/:
7. ի՞նչ է նշանակում
վիճակների որոշում (դռների բացում և այլն),
«տագնապի» ազդանշան,
եթե կարելի է. մի քիչ ավելի մանրամասն:

Մեջբերում Network.am-ի խոսքերից Նայել գրառումը
Համակարգի տեղեկատվական կենտրոնը կառուցված է գերհզոր սերվերների հիման վրա, նրանում ներառված են պահեստավորման և անխափան հոսանքի աղբյուրների համակարգեր: Դա նշանակում է, որ Ձեր տրանսպորտային միջոցների տեղափոխման և վիճակի մասին տվյալները պահվում են գլխավոր տվյալների բազայում նույնիսկ այն դեպքում, երբ Ձեր կառավարման կենտրոնը չի աշխատում:
Հնարավո՞ր է, որ այդ սերվերը գտնվի միմիայն գնորդի մոտ, և ոչ թե ինչ-որ մի տեղ:
Կա ինֆորմացիայի գաղտնիության մոմետ, և սա շատ կարևոր կարող է լինել ապագա գնորդի համար:

Հլա դեռ այսքանը:
Շնորհակալություն :