User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 14 համարի արդյունքները՝ ընդհանուր 14 հատից

Թեմա: Locator.am - Արբանյակային վերահսկողության և անվտանգության համակարգեր

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Գրառումներ
    797
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուշադրություն Locator.am - Արբանյակային վերահսկողության և անվտանգության համակարգեր

    www.Locator.am
    Հայաստանի թվային քարտեզի վրա ավտոմեքենաների շարժման արագության, ուղության և աշխարհագրական դիրքի որոշման մոնիտորինգային ծառայություններ:

    (Ներեղություն եթե դիտարկվի որպես գովազդ, բայց ներկայացնում եմ և կայքը որպես գնահատանքի և Locator համակարգը, որպես մեր կազմակերպության կողմից ստեղծված նորամուծություն հայկական IT'ում



    «Լոկատոր» ՓԲԸ-ն առաջարկում է տրանսպորտային միջոցների երթուղայնացման և կառավարման համակարգ, որն օգտագործում է GPS դիրքորոշման համակարգի և բջջային հեռախոսացանցի ռեսուրսները: Տիեզերքից կատարված բարձրորակ լուսանկարների հիման վրա մենք թվայնացրել ենք ողջ Հայաստանի, մայրաքաղաք Երևանի, Գյումրիի և Վանաձորի մանրակրկիտ ու մեծ ճշգրտությամբ քարտեզը: Կազմակերպության մասնագետները ստեղծել են յուրահատուկ ծրագրային համակարգ, որը մեծ ճշգրտությամբ որոշում և հարմար տեսքով ներկայացնում է վերահսկվող օբյեկտի աշխարհագրական դիրքը, արագությունն և շարժման ուղղությունը: Իսկ հաշվի առնելով համակարգի տեղեկատվության անընդմեջ պահեստավորումը՝ Դուք միշտ կարող եք իմանալ թե որտեղ են եղել Ձեր շարժական միջոցները ցանկացած օր, ցանկացած ժամին:

    Locator համակարգը նախատեսված է այն ընկերությունների համար, որոնք հետաքրքրված են աշխատանքային կարգապահության բարձրացմամբ, ավտոպարկի շահագործման ծախսերի կրճատմամբ, տրանսպորտային ծառայությունների որակի բարելավմամբ, փոխադրումների անվտանգության բարձրացմամբ:

    Տրանսպորտային միջոցների երթուղայնացման և կառավարման Locator ծրագրային համակարգը նախատեսված է աշխատակիցների, տրանսպորտային միջոցների և բեռների հսկման խնդիրները լուծելու համար: Օգտվելով Locator ծրագրային համակարգից Դուք, առանց գրասենյակից դուրս գալու, միշտ կարող եք ամբողջական տեղեկատվություն ստանալ Ձեր տրանսպորտային միջոցների աշխարհագրական դիրքի, արագության, շարժման ուղղության և նրանց վիճակի մասին:


    Locator համակարգի հնարավորությունները
    • Ճշգրիտ էլեկտրոնային քարտեզի վրա ավտոմեքենաների աշխարհագրական դիրքի որոշում,
    • շարժման ուղղության և արագության որոշում,
    • վիճակների որոշում (դռների բացում և այլն),
    • «տագնապի» ազդանշան,
    • օբյեկտների խմբային դասակարգում,
    • անցած ճանապարհի որոշում,
    • տեղեկատվության մեկ ամսվա պահեստավորում:


    Locator համակարգի առավելությունները

    Անվճար ծրագրային ապահովում
    Համակարգի համանման արտասահմանյան տարբերակները ունեն բավական բարձր արժեք, անկախ սպասարկող օբյեկտների քանակից: Եվ մենք հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության շուկայական իրավիժակը, նորագույն IT տեխնոլոգիաների հիման վրա ստեղծեցինք ներդրման համար գումարներ չպահանջող համակարգ:
    Կենտրոնացված ծրագրային ապահովում
    Կառավարման կենտրոնը կազմակերպելու համար անհրաժեշտ է կամայական համակարգիչ, որը միացված կլինի համացանցին: Ողջ անհրաժեշտ տեղեկատվությունը կարելի է ստանալ վեբ բրոուզերով: Բացի այդ, առանց հավելյալ ներդրումների կարելի է կազմակերպել մի քանի կառավարման կենտրոններ:
    Բարձր հուսալիություն
    Համակարգի տեղեկատվական կենտրոնը կառուցված է գերհզոր սերվերների հիման վրա, նրանում ներառված են պահեստավորման և անխափան հոսանքի աղբյուրների համակարգեր: Դա նշանակում է, որ Ձեր տրանսպորտային միջոցների տեղափոխման և վիճակի մասին տվյալները պահվում են գլխավոր տվյալների բազայում նույնիսկ այն դեպքում, երբ Ձեր կառավարման կենտրոնը չի աշխատում:
    Տեխնիկական սպասարկման ծառայություն
    Համակարգի օգտվողների համար գործում է տեխնիկական սպասարկման ծառայությունը, որի մասնագետները ոչ միայն կարող են վերացնել առաջացած անսարքությունները, այլև կատարել անհրաժեշտ խորհրդատվություն:
    Անվճար թարմացումներ
    Ծրագրային ապահովման պարբերական թարմացումը կատարվում է անվճար: Տրանսպորտային միջոցների վերահսկման և ղեկավարման նոր հնարավորությունները համակարգի պատվիրատուների համար հասանելի են դառնում առանց լրացուցիչ ֆինանսական ներդրումների:
    Բարձր արագագործություն և բարձր թողարկման հնարավորություն
    Ավտոմեքենաներից կառավարչի աշխատանքի վայր հաղորդագրությունների փոխանցումը տևում է նվազագույնը երկու անգամ ավելի քիչ ժամանակ և ծախսում նվազագույնը երկու անգամ ավելի քիչ համացանցի տրաֆիկ, քան այն համակարգերը, որոնք կառավարման կենտրոնում որպես տվյալների ընդունիչ օգտագործում են GSM մոդեմներ:

    ________________________________________

    PS. Եթե կարճ ներկայացնեմ

    Կատարված աշխատանք
    Համակարգը գրվել/մշակվել է մեր կողմից և իրենից չի ներկայացնում արատասահմանյան համակարգ մուտքագրված հայկական քարտեզներով:
    Մեր կողմից զրոից գծված/մշակված քարտեզներն են, օգտագործելով տիեզերական նկարներ:
    Համակարգը web-based է, այսինքն ի տարբերություն արտասահմանյան նմանատիպի համակարգերի ինստալացիա չի պահանջում և աշհարհի ցանկացած կետից հասանելի է

    Արդյունք
    Տեղադրելով համապատասխան սարքավորում, օրինակ ձեր կամ ձեր կազմակերպության մեքենայի մեջ Locator համակարգի միջոցով դուք կամ կազմակերպության դիսպետչերը կարող եք online և real time տեսնել թե որտեղ է գտնվում մեքենան, ինչ արագությամբ և ինչ ուղղությամբ է շարժվում կամ տեսնել թե որտեղ և ինչ արագությամբ ինչ ժանապարհ է անցել օրինակ 15 օր առաջ 14.37-15.13 ժամանակահատվածում:

    Անհրաժեշտ է
    Տեղադրել համապատասխան սարքավորում , որը մեր կազմակերպությունը
    ներկրում և համապատասխան սերտիֆիկացումից հետո ինքնարժեքով տրամադրում է հաճախորդին
    +ֆիքսված աբոնենտային վարձ, որը իր մեջ ներառում է սարքավորման աշխատանքի համար անհրաժեշտ SIM քարտի GPRS տրաֆիկի վարձավճարները, այսինքն հաճախորդը իր սարքավորման կողմից օգտագործվող SIM քարտի GPRS տրաֆիկի հետ գործ չունի

    Նպատակահարմար է
    • տաքսի ծառայությունների,
    • առաքման ծառայությունների,
    • տրանսպորտային ծառայությունների,
    • բանկային և ինկասացիոն կազմակերպությունների,
    • մեծ ավտոպարկ ունեցող կազմակերպությունների
    • և անհատ անձանց համար անվտանգության և մեքենաների հակաառեվանգման նկատառումներով


    Ակնառու առավելություններ տնտեսական տեսանկյունից, տեխնիկականը շատ ա, չթվարկեմ
    Պետք չէ ձեռք բերել հազարավոր $$$'ի ծրագրային ապահովում
    Հաճախորդը կարող է օգտվել համակարգից աշխարհի ցանկացած կետից, հատուկ ծրագրային ապահովում չի պահանջվում
    Նույնիսկ ձեռք բերելով $$$ թանկարժեք համապատասխան ծրագրային ապահովում, միևնույնն է GPRS տրաֆիկի և SIM քարտի համար վճարելու եք մոտավոր այնքան ինչքան որ մեր աբոնենտային վաձն է, որը արդեն իսկ ներառում է SIM+GPRS վարձավճարները ... որովհետև GSM օպերատորի հետ ունենք հատուկ սակագնային պայմանավորվածություն + սարքավորման ներքին ծրագրային մասնել է մեր կողմից գրված, որով նվազագույնի է հասցվել փոխանցվող տրաֆիկի ծավալները

    Հետաքրքրված կազմակերպությունների համար կարող ենք կազմակերպել համակարգի ցուցադրում:
    Իսկ ավտոմեքենաների մեծ քանակություն ունեցող կազմակերպություններին ժամանակավոր տեղադրել սարքավորում փորձնական օգտվելու և համակարգի էֆեկտիվությունը գնահատելու համար:

    PSS քննարկումը վարում ենք այստեղ, իսկ պայմանները PM նամակագրության համակարգով
    Վերջին խմբագրող՝ NetX: 22.09.2007, 00:26:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Կարապետ (31.10.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Անվտանգության համակարգերի տեղադրում - www.armgs.com
    Հեղինակ՝ ggalstian, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 1
    Վերջինը: 24.07.2013, 23:22
  2. Գրառումներ: 0
    Վերջինը: 24.07.2013, 14:50
  3. Բջջայինով տեղորոշում (mobile locator)
    Հեղինակ՝ ggalstian, բաժին` Վեբ
    Գրառումներ: 7
    Վերջինը: 05.12.2009, 20:14
  4. Արբանյակային տեղորոշման համակարգեր /GPS/
    Հեղինակ՝ Fedayi, բաժին` Արբանյակային կապ
    Գրառումներ: 5
    Վերջինը: 05.06.2008, 10:32
  5. «Ռազմավարության եւ անվտանգության հարցեր»
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 16.04.2007, 11:52

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •