Ես դեմ եմ 11-ամյա կրթությանը, որովհետև կողմ եմ 12-ամյային, բայց պետք է այն ամեն ինչով կարգավորվի: Եթե, օրինակ, վեց տարեկանից է երեխան դպրոց գնում, ապա պետք է ստեղվեն կիսամանկապարտեզային պայմաններ, տաք սնունդը պարտադիր պետք է լինի: Հայտնի է, որ երեխայի նյարդային համակարգը յոթ տարեկանից է նորմալ ձևավորվում, իսկ վեց տարեկանից նրան աշակերտական նստարանին նստացնելը նշանակում է առողջական լուրջ խնդիրների առաջ կանգնել: Մյուս կողմից, այս տասնամյա կրթությունը, որ ունեինք, դա էլ իր հերթին է լուրջ առողջական խնդիրներ առաջացնում: Դա ասում եմ հիմնվելով լուրջ հետազոտությունների արդյունքների վրա: Մեր տասնամյայի ծրագիրը շատ խիտ էր, չորուցամաք, ինչ-որ տեղ անիմաստ: Հաստատ ապագա պատմաբանին պետք չէ ֆիզիկայի խուճուճ խնդիրներ լուծել: Խնդրում եմ՝ չասեք, թե ընդհանուր զարգացվածության համար պետք է: Ի՞նչ ընդհանուր զարգացվածության մասին է խոսքը, երբ նույն մարդը, ինչքան էլ լավ սովորող ու խելացի լինի, բուհում սովորելու հենց առաջին ամիսներին մոռանում է այդ ամենը:
Ի դեպ, ցանկալի է նաև, որ մարդը տասնութ տարեկանում դպրոցն ավարտի (իհարկե, եթե բանակի հարցը չլիներ), որովհետև տասնվեց տարեկանում (վերջերս մոդա էր երեխաներին վեց տարեկանից դպրոց ուղարկելը) մարդը սովորանար հստակ չի պատկերացնում իր ապագան, չգիտի, թե ինչ մասնագիտություն է ուզում ընտրել, ստիպված կատարում է ծնողների ցանկությունը: Ես էլ եմ դրա վառ օրինակը: Մայրս ուզում էր, որ բժիշկ դառնամ, իսկ ես դեմ չէի, որովհետև չգիտեի, թե ինչ եմ ուզում: Բայց տասնութում արդեն հստակ գիտեի, սակայն արդեն ուշ էր:
Էջանիշներ