Ես ինքս շատ դեմ եմ:Չքիտեմ ինչ գրեմ![]()
Ես ինքս շատ դեմ եմ:Չքիտեմ ինչ գրեմ![]()
Նախ կՐթություն
Երկրորդն էլ ինչ տարբերություն,հիմա ես համարվում եմ 11-րդ դասարան,բայց դրանից ոչ խելքս ավելացավ,ոչ էլ մի տարի շատ սովորեցի/ծանոթով գրում են 11
/
Ժող. այս թեմայի շուրջ էլ ոչինչ չեք ուզում ասել:
Es inqs shat dem em 11amya krtutyan@ qani vor gtnum em da animast jamanaki vatnum e
Մոդերատորական: Ակումբում լատիներեն տառերով գրելն արգելվում է։ Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ կան, ապա կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը, Տրանսլիտի ձևափոխիչը կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն» թեման:
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 14.12.2007, 01:44:
Ուզում է 100 տարի սովորեն: Էս մենտալիտետը չի կրթվի:
Ես դեմ եմ, քանզի դա ավելորդ տարվա կորուստ է: Դպրոցական ծրագրի մեջ որևիցէ փոփոխություն միևնույն է չի մտցրվում, ուղղակի մեր կառավորությունը ընդունել է Բոլոնիայի գործընթացը կարգավորող փաստաթուղթը և կրակն է ընկել, հիմա ստիպված պետք է կիրառի:![]()
Ես բախտավոր եմ այս աշխարհում,
որ հավատում եմ իմ հավատին....
Այ մարդ, սովորողը կսովորի էլի:
Ինչ պարտադիրա 12 տարի սովորի:
Ընդամենը ժամանակի կորուստ:
Մնումա միանգամից աշխատանքի տեղավորեն:
Մեկ անհամեստ հարց.
Ո՞ր տարիների հիման վրա է ավելացվելու ուսման այդ մեկ կամ երկու տարին՝ նախադպրոցական թե դեռահասության…
Եթե նախադպրոցական, ապա դա պարզապես ներկայիս բազմաթիվ բացված նախակրթարանների գործին կխփի, իսկ եթե դեռահասության… ապա հարցը քիչ թե շատ բարդանում է: Այդ դեպքում տղաները դպրոցը կավարտեն գրեթե 18 տարեկանում, ԲՈՒՀ դիմելու հնարավորությունից կզրկվեն, ու միանգամից "մա՛րշ բանակ"…
Ես գտնում եմ, որ քանի դեռ կրթության նախարարությունը ձևեր մի մշակել կանխելու եվրոպական և ամերիկյան վատ սովորույթների մուտքը դպրոց (անհարգալից վերաբերմունք ուսուցչի նկատմամբ, անպատժելիության զգացում ծնողների պաշտոնի հաշվին, sms և bluejacking դասի ժամանակ), նման թերի երեխաները ինչքան շատ մնան դպրոցում այնքան լավ:
Մյուս կողմից էլ ես խղճում եմ այն ուսուցիչներին, որոնք ստիպված են դասավանդել այդ տարիքի "երեխաներին":
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Ես դեմ եմ 11-ամյա կրթությանը, որովհետև կողմ եմ 12-ամյային, բայց պետք է այն ամեն ինչով կարգավորվի: Եթե, օրինակ, վեց տարեկանից է երեխան դպրոց գնում, ապա պետք է ստեղվեն կիսամանկապարտեզային պայմաններ, տաք սնունդը պարտադիր պետք է լինի: Հայտնի է, որ երեխայի նյարդային համակարգը յոթ տարեկանից է նորմալ ձևավորվում, իսկ վեց տարեկանից նրան աշակերտական նստարանին նստացնելը նշանակում է առողջական լուրջ խնդիրների առաջ կանգնել: Մյուս կողմից, այս տասնամյա կրթությունը, որ ունեինք, դա էլ իր հերթին է լուրջ առողջական խնդիրներ առաջացնում: Դա ասում եմ հիմնվելով լուրջ հետազոտությունների արդյունքների վրա: Մեր տասնամյայի ծրագիրը շատ խիտ էր, չորուցամաք, ինչ-որ տեղ անիմաստ: Հաստատ ապագա պատմաբանին պետք չէ ֆիզիկայի խուճուճ խնդիրներ լուծել: Խնդրում եմ՝ չասեք, թե ընդհանուր զարգացվածության համար պետք է: Ի՞նչ ընդհանուր զարգացվածության մասին է խոսքը, երբ նույն մարդը, ինչքան էլ լավ սովորող ու խելացի լինի, բուհում սովորելու հենց առաջին ամիսներին մոռանում է այդ ամենը:
Ի դեպ, ցանկալի է նաև, որ մարդը տասնութ տարեկանում դպրոցն ավարտի (իհարկե, եթե բանակի հարցը չլիներ), որովհետև տասնվեց տարեկանում (վերջերս մոդա էր երեխաներին վեց տարեկանից դպրոց ուղարկելը) մարդը սովորանար հստակ չի պատկերացնում իր ապագան, չգիտի, թե ինչ մասնագիտություն է ուզում ընտրել, ստիպված կատարում է ծնողների ցանկությունը: Ես էլ եմ դրա վառ օրինակը: Մայրս ուզում էր, որ բժիշկ դառնամ, իսկ ես դեմ չէի, որովհետև չգիտեի, թե ինչ եմ ուզում: Բայց տասնութում արդեն հստակ գիտեի, սակայն արդեն ուշ էր:
Սովորողի համար նշանակություն չունի թե քանի տարի կլինի ուսումը, բայց դե ամեն դեպքում կարծում եմ, որ զուր ժամանակ են կորցնում սովորողները... այդ 1 տարվա ընթացքում շատ բան կարող են հասցնել, այնել...
Ինչպես ասում են՝ սովորողը կսովորի, չսովորողն էլ ինչպես միշտ...
իսկ տարվա վերջում էլ...
![]()
Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ