User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 55 հատից

Թեմա: Նոր եթերաշրջան

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    41
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Նոր եթերաշրջան

    Սովորաբար սեպտեմբերից հեռուստաալիքները սկսում են նոր եթերաշրջան: Նոր ծրագրեր, նոր ֆիլմեր, նոր դեմքեր, նոր ստուդիաներ, նոր ծրագրաին ցանց և այլն...
    Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանյան հեռուստաընկերությունների նոր եթերաշրջանը: Ես օրինակ առանձնահատուկ առայժմ ոչինչ չեմ նկատում

  2. #2
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նոր եթերաշրջան

    Ընդհանրապես վատ չեմ նայում եթերում թարմություն մտցնելուն, բայց միայն այն դեպքում, երբ փոփոխության արդյունքում հին ծրագրերը, հին հաղորդավարները և մնացած ամեն ինչը փոխարինվում են նախորդից ավելի լավերով, բայց, ցավոք, ոչ միշտ է այդպես լինում, հաճախ այդ փոփոխություն, նորություն կամ թարմություն մտցնելը մեզ մոտ դառնում է ինքնանպատակ, և արդյունքը լինում է այն, որ նախկին բանիմաց, հետաքրքիր ու հաճելի հաղորդավարների փոխարեն եթերում հայտնվում են նոր, բայց անտաղանդ, կիսագրագետ ու սիրունիկ, դզած-փչած հիմարիկ տիկնիկներ (կամ էլ ոչ այնքան սիրունիկ), նման «թարմությանը», բնականաբար, շատ վատ եմ վերաբերվում։ Բացի դրանից, հաճախ անհասկանալի պատճառներով հետաքրքիր ու իրեն բոլորովին էլ չսպառած հաղորդումը կարող են փակել ու տեղը ինչ-որ նոր, բայց ոչ այնքան հաջողված հաղորդում մտցնել։

    Մի խոսքով, ինչքան որ նկատել եմ, Հ1-ում նորությունն ու փոփոխությունը հիմնականում ոչ թե ուղղված են հեռուստաեթերը բարելավելուն, հաղորդումների որակը բարձրացնելուն, այլ պարզապես ինքնանպատակ են։ Դե, այդ ամենի ընթացքում, իհարկե, երբեմն պատահական բարելավումներ էլ են ստացվում, բայց ընդհանուր առմամբ, չէի ասի, թե հավանում եմ իրենց նորացումը։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  3. #3
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,759
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նոր եթերաշրջան

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    Սովորաբար սեպտեմբերից հեռուստաալիքները սկսում են նոր եթերաշրջան: Նոր ծրագրեր, նոր ֆիլմեր, նոր դեմքեր, նոր ստուդիաներ, նոր ծրագրաին ցանց և այլն...
    Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանյան հեռուստաընկերությունների նոր եթերաշրջանը: Ես օրինակ առանձնահատուկ առայժմ ոչինչ չեմ նկատում
    Եթե չեմ սխալվում, Հայաստանի Հանրային հեռուստաընկերության նոր եթերաշրջանը սկսվում է սեպտեմբերի 21-ից: Մյուս հեռուստաալիքների մասին տեղեկություն չունեմ: Ու քանի ոչ գրեթե հեռուստացույց չեմ նայում, չեմ էլ նկատել որևէ փոփոխություն:

  4. #4
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    41
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Նոր եթերաշրջան

    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից
    Եթե չեմ սխալվում, Հայաստանի Հանրային հեռուստաընկերության նոր եթերաշրջանը սկսվում է սեպտեմբերի 21-ից: Մյուս հեռուստաալիքների մասին տեղեկություն չունեմ: Ու քանի ոչ գրեթե հեռուստացույց չեմ նայում, չեմ էլ նկատել որևէ փոփոխություն:
    վատ չէր լինի դասերն էլ 21 ից սկսեին, բայց սա արդեն լռիվ ուրիշ պատմությունա

    Իսկ ես առանձնահատուկ ոչինչ էլ չեմ սպասում, նամանավանդ Հանրայինից:

  5. #5
    Աննորմալ գժուկ:( Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,599
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նոր եթերաշրջան

    Ճիշտ ասած ոչ մի լավ բան չեն սպասում ոչ մի ալիքից… և ավելի լավ է նույնը թողնեն… քանի որ նորը հինից լավը չէ… բայց որ գոնե կարգին հաղորդավարներ գտնեին կավ կլիներ…
    Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.

  6. #6
    Mixtum compositum (away) Riddle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2006
    Գրառումներ
    386
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նոր եթերաշրջան

    Մեջբերում Kita-ի խոսքերից
    Ճիշտ ասած ոչ մի լավ բան չեն սպասում ոչ մի ալիքից… և ավելի լավ է նույնը թողնեն… քանի որ նորը հինից լավը չէ… բայց որ գոնե կարգին հաղորդավարներ գտնեին կավ կլիներ…
    Ճիշտ է, հաղորդումներից առաջ շատ լավ կլիներ հաղորդավարներին վերանայել: Մեր հաղորդավարների մեծ մասից փշաքաղվել կարելի է (լավագույն դեպքում):
    Ne inducas in tentationem...

  7. #7
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    41
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նոր եթերաշրջան

    Ինձ համար օր-օրի մեր հեռուստատեսությունը ավելի ձանձրալի ու ոչ դիտարժան է դառնում։ Քանի գնում քչանում են բովանդակալից, ինֆորմացիա պարունակող կամ թեկուզ դրական լիցքեր տվող ծրագրերը։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  8. #8
    Mixtum compositum (away) Riddle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2006
    Գրառումներ
    386
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նոր եթերաշրջան

    Մեր քաղաքական, լուրջ հաղորդումները զվարճալի են, իսկ զվարճալի հաղորդումները ձանձրացնող:
    Ne inducas in tentationem...

  9. #9
    Մշտական անդամ TigranM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2006
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    40
    Գրառումներ
    301
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նոր եթերաշրջան

    Մեջբերում Արշակ-ի խոսքերից
    Ինձ համար օր-օրի մեր հեռուստատեսությունը ավելի ձանձրալի ու ոչ դիտարժան է դառնում։ Քանի գնում քչանում են բովանդակալից, ինֆորմացիա պարունակող կամ թեկուզ դրական լիցքեր տվող ծրագրերը։
    Համաձայն եմ քեզ հետ:Հայկական հեռուստաընկերությունների հաղորդումերից երևի մատների վրա կարելի է հաշվել նորմալ հաղորդումները:Մեր եթերը հիմնականում լցված է անճաշակ,էժանագին,հաճախ նաև անբարոյական սերիալներով,անվերջ կրկնվող լրատվական հաղորդումներով ,որոնք անընդհատ կրկնում են նույն լուրերը,գրեթե բացակայում են զվարճալի հաղորդումերը:Նույնը կարելի է ասել ինտելեկտուալ խաղերի,կամ գիտա հանրամատչելի հաղորդումների մասին:Կան ընդամենը մի քանի հատ լուրջ վերլուծական հաղորդումներ:Մեր եթերում երաժշտական հաղորդումներն էլ շատ չեն,հիմնականում ցուցադրում են ցածրորակ,էժանագին տեսահոլովակներ,անիմաստ,արտասահմանյան հեռուստաընկերություններից անորակ կրկնորինակված շուներ:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •