Լավ է, իհարկե, որ հիանալի շենք են պատրաստել հեռուստաընկերության համար, բայց պետք է խոստովանեմ, որ հիանալի շենքը կամ նույնիսկ ձայնի ու պատկերի հիանալի որակը, ցավոք, դեռ բավական չեն որակյալ հեռուստաեթեր ապահովելու համար։ Դա միայն տեխնիկական բարելավման մասին է խոսում, իսկ հաղորդումների բովանդակությունն ու ինտելեկտուալ կամ գաղափարային մակարդակը չի փոխում։
Ինչևէ, հուսանք, որ տեխնիկական բարեփոխումների հետ մեկտեղ նաև բովանդակային բարեփոխումներ կլինեն։![]()


Մեջբերել
հին տափակ ծրագրերն են նոր տաղավարներում
ռեմոնտի ու նոր եթերաշրջանի կապը չեմ գտնում
Վերջին մեկ-երկու տարվա ընթացքում «Հ1»-ում զգալիորեն կատարելագործվել են ֆիլմերի թարգմանությունները։ Մինչ այդ ինձ էլ դուր չէին գալիս։ Երևում է, որ մարդիկ լուրջ ջանքեր են գործադրել այդ ուղղությամբ, ինչը չգնահատել չի կարելի։ «Շանթը» ֆիլմերի թարգմանության տեսակետից զիջում է «Հ1»-ին, բայց համեմատաբար վատ չէ, իսկ «Արմենիայի» թարգմանությունների մասին էլ չասեմ. խայտառակ որակ ու կրկնօրինակում։
Երևի համեմատական կարգով ձեր աչքին արդեն լավ է երևում

Էջանիշներ