User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 9 համարի արդյունքները՝ ընդհանուր 9 հատից

Թեմա: Անապահովության զգացումներ և իլյուզիաներ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #2
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,054
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անապահովության զգացումներ և իլուզիաներ

    Ընդունում եմ, որ պետությունը մեծ դեր ունի անձի անապահովության զգացման հարցում։ Սակայն չարժի ասել, թե ԱՄՆ-ում բնակվող համալսարանավարտ միջին քաղաքացի չունի նման խնդիր։ Հայաստանը ու հայերը կոլեկտիվիստ են. կա հարազատ բարեկամ, ընկերություն-ախպերություն հասկացություններ, ու նեղը ընկած, աշխատանքը կորցրած մարդուն մտերիմները միշտ էլ կփորձեն քիչ թե շատ օգնել, մինչև նորից ոտքի կանգնի։ Իսկ ԱՄՆ-ն ինդիվիդուալիստական երկիր է՝ դու ես քո գլխի տերը թե լավ, թե վատ ժամանակներում, ու թե Աստված չտա կորցնես աշխատանքդ, տնից էլ կզրկվես, ամեն ինչից էլ, ու ոչ մի ախպերություն քեզ պարտքով փող չի տա, որ յոլա գնաս։ Աշխատանքից էնտեղ ազատում են շատ արագ ու հեշտ, ոչ Հայաստանի նման. նոր աշխատանք գտնելն էլ այդքան հեշտ չի, որքան կարող է թվալ, շատ մեծ է մրցակցությունը։ Այդ իմաստով Եվրոպական որոշ երկրներ, օրինակ՝ Գերմանիան, որը թեև նույնպես ինդիվիդուալիստական երկիր է, ավելի ապահով է. այնտեղ աշխատողներն ունեն ապահովության զգացում. շատ դժվար է մարդուն հեռացնել իր աշխատանքից։

    Այնպես որ, ես կասեի Հայաստանյան մարդիկ նույնիսկ կարող են ավելի շատ ապահով զգալ իրենց, քան քո ասած միջինացված ամերիկացին, քանի որ մենք կոլեկտիվիստ ենք, կօգնենք իրար։ Այն ինչ դու ես գրել իլուզիաների մասին, ըստ իս ավելի շատ վերաբերում է հնարավորությունների իլուզիոն ընկալմանը. Հայաստանում գոլդ համարները պատրանք են ստեղծում, թե հասել ես հնարավորություններիդ գագաթնակետին ու իրականացրել ես բոլոր հնարավոր երազանքները։ Այնինչ Հայաստանում մարդկանց հեռանկարները ու հնարավորությունները ավելի սահմանափակ են, այստեղ է, որ միջինացված ամերիկացին շահում է Հայաստանաբնակ գոլդ համարներով մեքենայի տիրոջ հետ համեմատության դեպքում։ Այնտեղ հնարավորությունների երկիր է, ինչից շատ հեռու է Հայաստանը, սակայն միջին ամերիկացու ապահովության զգացման հետ չեմ կարող համաձայնվել. . .

    Եթե նայենք նորից պետության ունեցած դերի տեսանկյունից, ապա անապահովության զգացում կարող է առաջանալ, երբ ունես մեծ ձգտումներ, բայց չես տեսնում դրանց համար իրագործման հնարավորին դաշտ. խոսքս նորից հնարավուրթյունների մասին է։ Այս իմաստով հասկանում եմ, որ հնարավորությունների սահմանափակումը կարող է առաջացնել սեփական ապագայի հանդեպ անապահովության զգացում։ Խոսքս այն մասին է, երբ դու քո առջև մեծ ճամփաներ ես ուզում տեսնել, բայց ոնց էլ քայլում ես, հայտնվում ես նույն մաշված արահետի վրա, որով քայլում են բոլորը ու որը դժվար թե դուրս բերի դեպի մեծ ճանապարհ։ Այս դեպքում, նույնիսկ կոլեկտիվիզմը չի փրկում, որ ազատվես անապահովության զգացումից, եթե իհարկե չմտածես՜ «ոնց որ բոլորը, էնպես էլ ես»։

    Ինչպե՞ս դա հաղթահարել։ Կարելի է սիրուն բառեր գրել նրա մասին, որ անապահովության զգացումը քո ներքին վիճակն է ու միայն քեզնից է կախված,ինչի մեջ գուցե և կա ճշմարտության բաժին։ Բայց կան բաներ, որ իրոք պետությունից են գալիս, ինչպես արդեն ասեցի հեռանկարների սահմանափակումը։ Կան մարդիկ, որոնք չունեն մեծ ձգտումներ և շատ երջանիկ են իրենց հասարակ ու պարզ կյանքից. իսկապես նախանձում եմ այդ մարդկանց... Բայց հո բոլորը էդպսին չեն... Ամեն մարդ գտնում է իր եղանակը դրա դեմ պայքարելու։ Կոնկրետ ես փոխեցի երկիրս, համարում եմ, որ ինձ համար դա լավագույն տարբերակն էր, որը իհարկե չի կարող օրինակ լինել ուրիշների համար. ամեն մարդ ընտրում է իր ձևը։
    Վերջին խմբագրող՝ ihusik: 20.09.2007, 14:04: Պատճառ: Տեխնիկական. կիսատ երևացող գրառման ուղղում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •