Ըստ իս Հայաստանի տնտեսական ու սոցիալական պայմանները համեմատել ԱՄՆ-ի հետ,ինչպես նշված էր գրառումներից մեկում,առնվազն միամտություն է,այն պարզ պատճառով որ եթե անցած դարասկզբին հայը ապրում էր գետնափոր հյուղակում,որի տարածքի կեսն էլ նախատեսված էր կենդանիների համար,այդ նույն ամերիկացին արդեն էլեկտրականություն ուներ,մի խոսքով,ըստ իս,մենք երիտասարդ պետություն ենք,եւ եթե այս անցումային փուլում բոլորս թողնենք գնանք՝մտածելով միայն ներկայի մասին,կնշանակի չափազանց եսասեր գտնվել ապագա սերունդների նկատմամբ,եկեք մեր քայլերը անելուց առաջ մի քիչ էլ մտածենք,թե դրանք ինչ ազդեցություն կունենան ապագա հասարակության ու սերնդի վրա