Երբ մարդ պետության վրա էլ հույս չի դնում էդ ժամանակ էլ իրա վստահությունն ա կորցնում հենց ինքը իրա նկատմամբ, քանի որ շրջապատում տեսնում ա, թե ինչպես ա կաշռքը ու "ծանոթը" ավելի ուժեղ քան թե իրա ճիշտը, մարդուն եթե հավատացնեն որ իրա ձեռքերում ա ամեն ինչը ինքը իրան վստահ կզգա, էդ ո՞ր մեկը չի ուզում աշխատի, էդ ո՞ր մեկն ա առանց աշխատելու բարիքների սպասում: Երբ Հայաստանում մեկը ուզում ա իրա գործը սկսի միանգամից հարկայինը ուրախանում ա ոչ թե նրա համար որ մի նոր հարկատու ա ավելացել, այլ ուրախանում ա իր շահերի համար... այ դրա համար էլ մարդ չի կարողանում առաջ գնալ ու տենց "տակ տված" մարդկանց թիվը ավելանում ա ամեն օր, չես հասկանում ուր ենք հասնելու... իմ մոտ նենց տպավորություն ա, որ dvgray-ի ասած իրանց ապահով զգացող, վաղվա օրվա վրա վստահ ընտանիքների թիվը 30-ից չի անցնում, հենց իրանք էլ ղեկը վերցրած մեկ աջ պատին են խփում Հայաստան անունով մեքենան, մեկ ձախ...
Որ մարդուն նայում ես մտահոգված դեմքով քայլում ա, ոնց որ մտածելուց լինի "բա ո՞րտեղից փող աշխատեմ", իսկ ազատ` իսկական ազատ երկրում մարդիկ իրար ժպտում ու անհոգ քայլում են...
Էջանիշներ