ԲՐԱՎՈ Նազիկ ԲՐԱՎՈ Հատիս
ԲՐԱՎՈ Նազիկ ԲՐԱՎՈ Հատիս
Ինձնից վերև միայն երկինք
Ժող ջաաննն.... ես համարյա 2 տարի ես բաժնում գրառում չեք արել՞՞՞
Այսօր ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆԸ դարձավ Չեմպիոն...Նվաճելով 3 Ոսկե մեդալ..
«ХОЧЕШЬ ИЗМЕНИТЬ МИР - ИЗМЕНИСЬ САМ»
armenianfootballfans.ru (23.12.2009), Yellow Raven (24.12.2009), Հենո (27.11.2009)
Հենց նոր ծանրամարտի առաջնությունում Հռիփսիմե Խուրշուդյանը երկակի առաջնությունում 267կգ ընդհանուր քաշով վերցրեց բրոնզե մեդալ: Էլի վատ չէ: Շնորհավորում եմ:
Եթե ճանապարհը տանում է դեպի նպատակը, ապա միևնույնն է, թե որքան է նրա երկարությունը...
Ապրեն մեր շտանգիստները:
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
Ambrosine (13.05.2010)
Վատ չի շնորհավորում եմ
Բայց թե Նազիկի ոսկին ինչպես ասում է Կարեն Գիլոյանը «փառահեղ է»
Այսպիսով մեր հավաքականն ավարտեց իր ելույթները Գոյանգում՝ 3 ոսկե, 4 արծաթե ու 5 բրոնզե մեդալ բերելով Հայասատն
Կարծում եմ փայլուն արդյունք է ու էս առաջնությունը դարձավ լավագույններից մեկը մեր համար
Փաստորեն վերջ, էլ մասնակից չունե՞նք : դե ինչ շատ լավ արդյունքներ են կարծում եմ, ընդհանուր թիմային հաշվարկով նորից 3-րդ տեղու՞մ ենք
Yellow Raven (28.11.2009)
Շնորհավոր
Սիրում եմ կյանքը, ինքն էլ ինձ է սիրում
«ԼՈՄԿՎԱԾ» ՀԱՂԹԱՆԱԿ
Поделиться
Вчера, в 23:29
... Մոտ 10-15 ընկերներով, շունչներս պահած հետեւում էինք Նազիկի ելույթին, ու պատկերացրեք մեր ուրախությունը, երբ հայ մարզուհին դառնում է աշխարհի չեմպիոն: Բայց հանկարծ էկրանից հնչում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանի բղավոցը` «պարոն Ծառուկյան, էս քո համար է, ծնունդիդ նվեր»: Մի տեսակ սառը ցնցուղի էֆեկտ ստացվեց. հաղթանակը փաստորեն մերը չէ, այլ օլիմպիական կոմիտեի նախագահինն է, առավել եւս` ծնունդի նվերն է: Ընդամենը 2 օր առաջ Ղազախստանի մարզուհին դարձավ աշխարհի չեմպիոն, ու նրանց մարզիչն ամբողջ ձայնով գոռում էր` Ղազախստան, Ղազախստան, իսկ մեր մարզուհու հաղթանակի դեպքում Հայաստանի ֆեդերացիայի նախագահը տալիս է միայն Ծառուկյանի անունը: Հասկանալի է, իհարկե, մարդը իր ստրուկի հոգեբանությամբ ուղղակի «փող է կպցնում»: Բայց նաեւ փչացնում է հաղթանակից ուրախանալու մեր «սահմանադրական» իրավունքը: Մեր երկրի անունը Հայաստան է, ոչ թե Ծառուկյան, ու հաղթանակները անձնավորելով` առաջին հերթին իրենք իրենց են դնում ծաղրածուի, հացակերի տեղ: Իսկ ֆեդերացիայի նախագահին էլ կարելի է բացատրել, որ ծննդյան նվերը գնում են, առնում եւ ոչ թե, մեղմ ասած, «հարսով փեսուն լավություն են անում»: Ընդամենը մեկ օր առաջ բասկետբոլի կանանց «Հատիս» թիմը Ստամբուլում հաղթանակի հասավ տեղի «Բեշիքթաշի» նկատմամբ: Երեկ հաջողվեց զրուցել մեր թիմի ղեկավարների հետ, որոնք պատմեցին, որ հանդիպումից առաջ ամբողջ թիմով այցելել են Ցեղասպանության թանգարան, ուր «Հատիսի»` ազգությամբ ոչ հայ բասկետբոլիստուհիները ծանոթացել են հայ ժողովրդին բաժին հասած մեծ արհավիրքի պատմությանը: Ու ահա «Բեշիքթաշ»-«Հատիս» հանդիպման երկրորդ կեսի ընթացքում, երբ մրցավարները սկսել են ակնհայտորեն պաշտպանել տանտերերին, յուրաքանչյուր վաստակած միավորից հետո «Հատիսի» մարզուհիները մոտեցել են իրար ու բղավել` «Հայաստանի համար, Ցեղասպանության դիմաց»: Ու սա, նորից եմ կրկնում, ազգությամբ ոչ հայ մարդիկ են ասում` ամերիկուհի, ուկրաինուհի, ռուս եւ սերբ: Իսկ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերից, այն էլ` պատմական հաղթանակից հետո, հնչում է «ծնունդիդ նվեր, Ծառուկյան» արտահայտությունը: Ինչեւէ: Նազիկ Ավդալյանը աշխարհի չեմպիոն է, ու խորագույն պատիվ ու հարգանք մեր մարզուհուն:
ԱՐՄԵՆ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ
www.hzh.am
28-11-2009
Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ
Chuk (29.11.2009)
Թող ամեն նմանատիպ հաղթանակից հետո գոռան Ծառուկյանի անունը, ես համաձայն եմ:
Ի՞նչ ա, ո՞վ ա Մարդը անում ա, կարար չաներ !
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ