Taurus (09.04.2009)
Պատկերացնում եք 69 կիլոգրամ քաշային կարգում արդեն երեք ուժեղ ծանրամարտիկ ունենք` Արա Խաչատրյանը,Գևորգ Դավթյանն ու արդեն նաև Առաքել Միրզոյանը
Մենակ ես չհասկացա, թե ինչի էինք երկրորդ կազմով հանդես գալիս, օլիմպիական բրոնզե մեդալակիրներն օրինակ ու՞ր են: Կարող ա՞ ուրիշ տուրնիր կա ավելի կարևոր մոտ ժամանակներս, ուժերը խնայում են
Yellow Raven (09.04.2009)
Մելինե Դալուզյանը չորրորդ տեղն է գրավել ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում
/PanARMENIAN.Net/ Հայ ծանրորդ Մելինե Դալուզյանը (63 կգ ք/կ) չորրորդ տեղն է զբաղեցրել Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում: Երկու վարժությունների արդյունքում 20-ամյա մարզուհին բարձրացրել է 228 կգ` (պոկում`100, հրում` 128 կգ) հավաքելով 284,5 միավոր:
63 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն է դարձել թուրք ծանրորդ Սիբել Սիմսեկը, որը երկու վարժությունների գումարում բարձրացրեց 236 կգ: Արծաթե մեդալ է նվաճել նորվեգուհի Ռուտ Կասիրյեն: Բրոնզե մրցանակակիր է դարձել ռուսաստանցի Սվետլանա Ծառուկաեւան:
Նշենք, որ Դալուզյանն անհաջող հանդես եկավ Եվրոպայի անցյալ տարվա առաջնության համեմատ, որ կայացավ Իտալիայի Լինյանո քաղաքում: Լինյանոյում հայ ծանրորդը բարձրացրեց 235 կգ (107 կգ պոկում, եւ 128 կգ հրում) եւ, գերազանցելով թրքուհի Սիբել Սիմսեկին (226կգ` 105+121), նվաճեց ոսկե մեդալ:
Այդպիսով, Դալուզյանն, ոսկե մեդալներ նվաճելով Եվրոպայի նախորդ երկու առաջնություններում, չկարողացավ կրկնել իր հաջողությունն երրորդ անգամ:
Նոր Նազիկ Ավդալյանը պոկում վարժությունում արծաթ տարավ,իսկ շարունակությունը 22:40 են ցույց տալու
երեկ քունս տարավ մինչև վերջ չնայեցի, տղեքը ինչ արեցին?
Ոսկին զիջեց Ռուսաստանին
3-րդ տարին անընդմեջ Հայաստանին չի հաջողվում Ծանրամարտի Եվրոպայի առաջնության թիմային պայքարում գրավել 1-ին հորիզոնականը: Այս տարի հայ ծանրորդները անհամեմատ համեստ ելույթներ են ունենում:
Կանանց պայքարում 69 կգ քաշային Նազիկ Ավդալյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն: Նազիկը կարող էր դառնալ չեմպիոն, սակայն հրում վարժությունում չկարողացավ բարձրացնել 145 կգ-անոց ծանրաձողը եւ երկամարտի 289 կգ արդյունքով գրավեց 2-րդ հորիզոնականը: 301 կգ արդյունքով Եվրոպայի չեմպիոն դարձավ Ռուսաստանի ներկայացուցիչ Օկսանա Սլիվենկոն: Լավագույն եռյակը եզրափակեց Ռուսաստանի մեկ այլ ներկայացուցիչ Տատյանա Մատվեեւան:
Տղամարդկանց 85 կգ քաշայինների պայքարում Հայաստանը առաջին անգամ ներկայացրին Գեւորգ Պողոսյանը եւ Արամ Անդրիկյանը: Այս քաշային կարգում Եվրոպայի նախորդ առաջնությունում չեմպիոն էր դարձել Տիգրան Մարտիրոսյանը, որը այս տարի լավ մարզավիճակում չէ եւ բաց է թողնում առաջնությունը:
Տիգրանին փոխարինած ավելի երիտասարդ հայ ծանրորդները չկարողացան արժանանալ մեդալի: Գեւորգ Պողոսյանը երկամարտի 427 կգ արդյունքով հայտնվեց 9-րդ հորիզոնականում, իսկ 421 կգ-ով նրան հաջորդեց Արամ Ադրիկյանը:
Չեմպիոնի կոչումը նվաճեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսեյ Յուֆկինը, որը երկամարտում բարձրացրեց 440 կգ: Արծաթե մեդալի արժանացավ Ադրբեջանի ներկայացուցիչ Ինտիղամ Զաիրովը, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Միկալա Նովիկան (Բելառուս):
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կազմում առայժմ միակ ոսկե մեդալը նվաճել է 69 կգ քաշային Առաքել Միրզոյանը:
a1+
Morpheus_NS (10.04.2009), Արիացի (10.04.2009), Լեո (08.04.2010), Նաիրուհի (07.04.2010)
Այսօր Հռիփսիմե Խուրշուդյանն է դուրս մրցման: Երեկ մեր հաղորդավարը (կարծեմ Գիլոյանն էր), մի 10 անգամ ասաց այդ մասին, ոչ մի անգամ չասաց, թե որ ժամին է լինելու հեռարձակումը: Ինչ որ մեկը ժամը գիտի?
Monk (10.04.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ