Բռավո Հայեր
Բռավո Հայեր
Մի փոքր ոսկին արդեն Արայիկիննա, մաղթենք միայն հաղթանակ
պոկումը եթե հաղթեց, ինձ թվումա հրումը ավելի հեշտ կլինի իրա համար:
Շատ ափսոս բրոնզը հասավ Արային, ինչ արած, շատ դժվար սպորտաձևա:
Արա Խաչատրյանը ավելացրեց մեր մեդալները մեկական ոսկիով, արծաթով ու բրոնզով:
Շնորհավորում եմ բոլորիս
Հալալա Մեր Տիգրանին կրկին ոսկի,ի սեր աստծո սա երազ է??
ՀԱՅԱՍՏԱՆ
Հալալ ա մերոնց խմած կաթը. երկիրն առաջ են տանում:
Միշտ դեմ եմ որևէ ազգի` մյուսից վեր դասելուն, բայց դե արի ու մի մտածի. հլա մեզ նայե'ք, բնակչությամբ ամենափոքրերից ենք, սակայն ամենաուժեղն Եվրոպայում: Նույնն էլ տրամաբանության առումով, շախմատը վկա:
Կարճ ասած` քանակը որակ չի էլի: Ուրիշ ենք...
Վերջին խմբագրող՝ Fedayi: 19.04.2008, 21:50:
Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:
Ապրե'ք, ծանրորդներ ՋԱՆ, կեցցե'ք, դուք ամենաուժեղն եք եվրոպայում:
Մեր մեդալադարանում ներկայումս կա 13 ոսկե մեդալ: Մենք առաջինն ենք:
Սցենարը կրկնվում է կարծես: Անցաց տարի մերոնք Եվրոպայի ծանրամարտի առաջնությանը 10 ոսկե մեդալով գլխավորեցին աղյուսակը, այս անգամ մենք արդեն ունենք 13 մեդալ: Երկրորդ տեղում ընթացող Ռուսաստանը ունի 6 ոսկե մեդալ: Աստված տա, որ մենք անհասանելի լինենք մրցակիցներից, ինչպես դա տեղի ունեցավ անցած տարի: Հայ ժողովուրդն էլ իրավունք ունի հպարտանալու, ուրախանալու!!!!!
Ավելացվել է 2 րոպե անց
Մենք ունենք երկու "Տիգրան Մարտիրոսյան" անունով ծանրորդ:
Այսօր Տիգրան Վ. Մարտիրոսյանը Հայաստանին պարգևել է թվով 3 ոսկե մեդալ: 18.04.08-ին, կամ էլ 17.04.08-ին, լավ չեմ հիշում, մյուս Տիգրան Մարտիրոսյանը Հայաստանին պարգևել է թվով 2 ոսկե մեդալ:
Ավելացվել է 4 րոպե անց
Ժողովուրդ ովա խաբար Գևորգ Դավթյանից, ուրա ինքը, մասնակցելուա, թե չէ?
Անցած տարի Հայաստանին 3 ոսկե մեդալ պարգևեց:
Վերջին խմբագրող՝ Սաքուլ: 19.04.2008, 21:58: Պատճառ: Գրառման ավելացում
Հայկական բազուկը հերթական անգամ ապացուցե, որ լավագույնն է աշխարհում: Փառք ու պատիվ մեր ծանրորդներին: Հալալ ա ձեզ, ՀԱՅԵՐ;
Եկեք այս թեմայում շատ գրառումներ կատարենք, այս թեմայում հաստատ վեճեր չեն լինի, բոլորիս տրամադրությունը լավա, միայն լավ բաներ կասենք-կխոսենք կուրախանանք...
Ավելացվել է 6 րոպե անց
Պատկերացնում եք ժաողովուրդ, Հռիփսիմե Խուրշուդյանը 75 կգ քաշային կարգում "պոկում" վարժությունում չի կարողացել բաձրացնել 115 կգ ծանրաձողը և ստացել է «0» միավոր: Բայց "հրում" վարժությունում 141 կգ ծանրաձողը բարձրացնել է և արժանացել փոքր ոսկե մեդալի:
Հավանաբար սկզբից հուզմունքի գործոնն է դեր ունեցել:
Վերջին խմբագրող՝ Սաքուլ: 19.04.2008, 22:06: Պատճառ: Գրառման ավելացում
Տեսնենք մերոնք ոնց հանդես կգան վաղ:Հուսով լինենք,որ վաղը մի քանի ոսկի էլ կավելաղնենք ընդհանուր քանակին:
Մի լավ լուր էի ուզում գրել, չիմացա ուր գրեմ, որոշեցի սպորտային նորությունների թեմա բացել:
Առաքել Միրզոյանը փայլուն հանդես եկավ Բուխարեստում
Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում առաջինը պայքարի մեջ ներգրավված հայ բանակային մարզիկ, հանրահայտ Օգսեն Միրզոյանի որդի Առաքել Միրզոյանը, կարողացավ մինչև 69 կիլոգրամ քաշային կարգում հռչակվել Եվրոպայի չեմպիոն:
20-ամյա Առաքելը պոկում վարժությունում ցուցադրեց 151 կիլոգրամ արդյունք և մեկ կիլոգրամով առաջ անցավ ռումինացի Նինել Միկուլեսկույից:
Առաքելի հիմնական մրցակիցը, սակայն, ֆրանսիացի Վենսելաս Դաբայան էր, ով շատ ավելի ուժեղ է հրում վարժությունում: Փորձառու Դաբայան այստեղ տիրացավ փոքր ոսկե մեդալի՝ ցուցադրած 186 կիլոգրամ արդյունքով:
Առաքելը, սակայն, միայն մեկ կիլոգրամ պարտվեց Դաբայային հրում վարժությունում և, 336 կգ ընդհանուր արդյունքով, հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Ֆրանսիացին հետ մնաց նրանից 3 կիլոգրամով: Երրորդ տեղը գրավեց Վլադիսլավ Լուկանինը Ռուսաստանից /330 կիլոգրամ/:
Հիշեցնենք, որ Առաքելը մինչ այս կարողացել էր ոսկե մեդալ նվաճել Հին Աշխարհամասի երիտասարդական առաջնության ժամանակ:
Tert.am
Ով գիտի, երբ ու որ ժամերին են ցույց տալու?
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ