Անշուշտ այս աշխարհում ամեն բան էլ նյութական է, եթե հասկանանք այն լայն իմաստով, այլ ոչ թե նյութապաշտական սահմանափակ մտածելակերպով: Առանց նյութի հնարավոր չէ որ մի բան գոյություն ունենա, որքան էլ որ դա կոպիտ ու ֆիզիկական աչքի համար տեսանելի նյութից հեռու լինի: Հոգին էլ, մարդու աուրան էլ, միտքն էլ նյութական են ու ներկայիս առաջադեմ գիտնականները դա լավ հասկանում են: Առանձ նյութականի կողմից Ոգուն տրվող ձևի ոչինչ էլ չէր կարողանա գոյություն ունենալ և այդ երկու սկզբունքների՝ Ոգու և Մատերիայի (Էության և Ձևի) շնորհիվ է որ կա մեր դրսևորված աշխարհը:
Շատ եմ սիրում նյութ, մատերիա բառի ռուսերեն տարբերակն ու նշանակությունը - Материя / Матерь и Я - այո նյութը մեր Մայրն է, որն իր մեջ կրում ու կյանքի է կոչում Ոգուն - այսպես այս երկուսի միասնությունից է, որ ծնվում է Կյանքը... Ահա նաև թե ինչու են կանայք այդքան ուշադիր իրենց արտաքին տեսքին ու թե ինչու են համարվում գեղեցիկ սեռ, քանզի դա հենց իրենց էությունից, կանացի սկզբունքից է գալիս:
Մարդու մտքի ու նրա ճակատագրի վրա ազդեցության ու բազմաթիվ այլ հարցերի հետ կապված շատ լավ գրականություն կա, որոնք մարդ կարդալով ու հասկանալով ավելի լուրջ ու զգուշ կվերաբերվի մարդուն տրված ամենաուժեղ զենքերից մեկին՝ Մտքին: Ցանկացողները մտքի մասին էզոթերիկ գիտելիքների մասին կարող են տեղեկանալ նաև այս գրականություններից.
Безант А. Сила мысли ее контроль и культура
Писарева Е.Ф. Сила мысли и мыслеобразы
Շատ կարելի է գրել այս թեմայի մասին ու նաև գիտական փորձերի մասին ու նրա ոչ գիտական սակայն ճշմարիտ ու նրա էզոթերիկ տեսանկյան բացահայտման ու մեկնաբանությունների մասին, թե ինչպես է մարդու միտքն ազդում հենց իրեն մարդու, նրա շրաջապատի մարդկանց, բնության ու ամեն բանի վրա ու թե ինչպես է միտքը կառուցում մարդու ապագան կամ ճակատագիրը...![]()
Էջանիշներ