Բարև բոլորին: Ես բավականին երկար ժամանակ գրառում չեմ կատարել,բայց տեսնելով այս թեման մտածեցի ,որ պետք է անպայման գրեմ: Արդեն բավականին երկար ժամանակ ես հետաքրքրվում եմ այս թեմայով և նույնիսկ էս վերջերում արդեն Ընկերներիս գլուխը տարել էի այնքան էի և եմ խոսում սրա մասին: Իսկ ամեն ինչ սկսվեց նրանից ,որ ես կարդացի բրազիլիացի գրող Պաոլո Կոելեի "Ալխիմիկ" պատմվածքը:Այնտեղ ասվում է այն մասին ,որ եթե մենք ինչ որ բան իրոք ուզում ենք ապա ողջ տիեզերքն է սկսում նպաստել ,որպեսզի մենք հասնենք մեր ուզածին: Ուղակի պետք է սկզբում ինքներս լավ հասկանանք ինչ ենք ուզում: Հետագայում այլ գրականությունից ես ծանոթացա այս տեսությանը վերաբերվող և գիտականորեն ավելի հիմնավորված նյութերի:Պարզվեց ,որ այս տեսությունը դեռևս հին ժամանակներից հայտնի է "таина Вселенной" անվան տակ: Ամեն ինչ բացատրվում է նրանով ,որ մեր մոլորակը և այն ամենը ինչ գոյություն ունի նրա վրա ենթարկվում են ձգողականության օրենքին:Խոսքը չի վերաբերվում երկրի ձգողությանը միայն,այլ նրան որ նմանը ձգում է նմանին:Իսկ մեր մտքերը դրանք իրականում ինչ-որ ինֆորմացիա է,որը շարժվելով մեր նյարդային համակարգի ուղիներով կամ "գծերով" գեներացնում են հատուկ դաշտ,որն Էլ ստիպում է շրջապատում գտնվող իրերն ու երևույթները դասավորվել որոշակի ձևով:Իսկ թե ի օգուտ մեզ կամ հակառակը կախված է մեզանից:
Լավ առայժմ այսքանը:ivy ձեզ էլ մի խնդրանք, եթե ունեք ձեր ասած գրքի թվային օրինակը կամ Լինկը խնդրում եմ փոխանցեք:Շնորակալություն ուշադրության համար…![]()
Էջանիշներ