Ես գիտեմ, որ մտքերը շատ ուժեղ են ազդում մեր կյանքերի վրա: Վերցնենք հենց թեկուզ առողջությունը: Այսօր շատ են խոսում պսիխոսոմատիկայի մասին: Դրանք այն հիվանդություններն են, որոնց առաջացման գործում հոգեկանը մեծ դեր ունի: Ինչքան շատ սթրես, այնքան մեծ է այս կամ այն հիվանդությունով հիվանդանալու հավանականությունը: Բայց մենակ չոր ու կոպիտ «սթրես» կոչվածը քիչ է: Կարևոր է նաև վերաբերմունքը դրա նկատմամբ: Հետևաբար, ինչքան շատ բացասական մտքեր, այնքան շատ հիվանդություն: