Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
Այսօր այնքան գրականություն կա նրա մասին, որ մտքերի ուժի շնորհիվ կարելի է միանգամայն դրականորեն փոխել կյանքը, դառնալ հաջողակ, գրավել մարդկանց սիրտը, լինել առողջ: Հատկապես վերջին ցնցող գիրքը Ռոնդա Բիրնեի «Գաղտնիքը» գիրքն է, որ դարձել է համաշխարհային բեստսելեր. այն մասին է, թե ինչպես դրական ու «ճիշտ» մտքերի շնորհիվ կարելի է հասնել ցանկացած նպատակի, և նկարագրված են այդ մտքերի ուժը կիրառելու արվեստի հնարքները:

Հավատո՞ւմ եք, որ մտքերն ունեն այդպիսի հզոր ուժ ու եթե իմանալ, թե ինչպես կիրառել այդ ուժը, կարելի է «իրական հրաշքներ» գործել:
Մեջբերում ihusik-ի խոսքերից Նայել գրառումը
Величайшая тайна жизни.
սա մի ֆիլմ է, որը թարգմանված է ռուսերեն, կարծում եմ այս թեմայով հետաքրքրվողների համար հետաքրքիր կլինի՝ չնայած ամերիկյան ոճովա արված դեպի նյութական արժեքներն ուղղված, բայց դա չէ էականն կարծում եմ, այլ այն գաղափարն, որ կա այս ֆիլմում բարի դիտում
ihusik, ամբողջ թեման հենց դրա մասին է. քո ասած ֆիլմը թեմայի առաջին գրառման մեջ նշված գրքի էկրանավարումն է։