Այս թեմայում առաջարկում եմ նշել ձեր փորձած ամենաէկզոտիկ կերակրատեսակը:
Ես կսկսեմ:
Արջի մսից համբուրգեր:
Այս թեմայում առաջարկում եմ նշել ձեր փորձած ամենաէկզոտիկ կերակրատեսակը:
Ես կսկսեմ:
Արջի մսից համբուրգեր:
Ուրեմն ասեմ, ոչ միայն կերակուրի բաղադրությունը այլ նաև պատրաստման եղանակը 4 հոգու համար: Կես կիլոգրամ ծիրանի ջեմը դնում են սառնարան +4,5 աստիճանում, հետո 4 հատ միջին չափի կարտոֆիլը մանր կտրտում ենք քառակուսիկներով, աղ անում ու թողնում մի կողմ (հետո պետք է գալու): 1 հատ անանսը լրիվ մաքրում ու կտրտում ենք շերտ-շերտ: անհրաժեշտ է պիցայի խմոր, կարելի է նաև գնել, բայց որ հաստ չլինի, վրան քսում ենք կարգ ու կլոր-կլոր կտրտած կարմիր բիբարն ու պոմիդորը, վրան ավելացնում ենք արդեն սառած ջեմը ու շերտ-ժերտ շարում անանասը, վրան լցնում ենք մայոնեզ ու զարդարում կանաչիով ու զեյթունով, կերակուրը պատրաստ է, կարող եք դեն շպրտել, հետո էն մի կողմ դրված կարտոֆիլը ֆրի սարքել ու ուտել , բարի ախորժակ!![]()
Ամենաէկզոտիկ ուտելիքների ու խմիչքների պատրաստման ձևը շատ լավ կիմանան հանդիպման եկողները: 1000 անգամ Square One-ում նմանատիպ խմիչքներ են սարքել գարեջրից, կետչուպից, աղ ու բիբարից և այլն...
Երբ դեռ միս էի ուտում գորտի տոտիկները տապակած համեմունքներով մատուցված, շաաատ համեղ էր:
“То, что вы не можете выразить – это Любовь.
То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
То, чего вы не можете избежать – это Истина”.
~ Шри Шри
Գորտի տոտիկներ համտեսել եմ և ռեստորանում` պրոֆեսիոնալ պատրաստված, և այսպես կոչված "վայրի կերպ"`ընկերներով Սևանի ափին ինքներս պատրաստեցինք: ի տարբերություն կլասիկ բաղադրատոմսի մեզ մոտ հենց գորրտեր էին ու համեմունքների ցանկ սահմանափակվում էր կիտրոնով ու աղով: Կարող եմ փաստել, որ կերակուրը ստացվել էր անմահական
:
Հ.Գ. Բանակում բազմիցս ճաշակել եմ օձի, ոզնու, կրիայի, աղվեսի ու էլի մի շարք կենդանիների խորոված:
Վերջին խմբագրող՝ Մականուն: 18.09.2007, 08:32: Պատճառ: Ավելացում
Ամենաէկզոտիկ կերակուրներից մեկը, որ կերել եմ, եղել է Բուլգարիայում՝ տապակած շնաձուկ, մյուսը Մալազիայում՝ բրնձով ութոտնուկ:
Երկուսն էլ բանի պետք չէին:![]()
Իսկ սովորաբար Մաքդոնալդս եմ ծամում Գերմանիայում ու կարոտում Հայաստանյան համով ուտելիքները...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ