User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 27 հատից

Թեմա: Ռոմանտիկ հարսանիք

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #12
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռոմանտիկ հարսանիք

    Քանի որ վերջերս եմ ամուսնացել, ինքս էլ, բնականաբար, կանգնել եմ այս բարդ ու ջանջալագույն խնդրի առաջ... Դե, ես ընդհանրապես հարսանիքներ և այլ տաշիտուշիախառը հանդիսավոր արարողություններ, մեղմ ասած, չեմ սիրում ու, բնականաբար, ամուսնանալիս հարսանիք չէի ուզում, բայց դե որոշ հանգամանքների բերումով ստիպված եղանք հարսանքանման մի բան կազմակերպել, որն արդյունքում դարձավ համարյա իսկական հայկական հարսանիք՝ չհաշված եկեղեցում պսակադրությունը և որոշ տխմարագույն հայկական ադաթներ:

    Իսկապես շատ դժվար է համատեղել սեփական ցանկությունները հարազատների ու ազգականների ակնկալիքների հետ... Ինչպես վերևում արդեն ասվեց, կամ դու պիտի լիարժեք գոհ լինես հարսանիքիցդ, կամ էլ ազգականներդ, քանի որ սա այն դեպքն է, երբ երկու երնեկները, ցավոք, մի տեղ չեն լինում: Բայց, ամեն դեպքում, կարծում եմ, կարելի է որևէ փոխզիջումային տարբերակ մտածել, որպեսզի և՛ ինքդ քեզ լավ զգաս, և՛ ազգականներդ դժգոհ չմնան:

    Մի կողմից կարելի է մտածել, որ հարսանիքը ամուսնացող զույգի համար է, նրանց ուզածով պիտի լինի, բայց մյուս կողմից էլ, ասում են, հարսանիքը ազգականների համար է, հարսանիքից հետոն նոր պատկանում է զույգին: Այս բառերն ինձ ասում էին, երբ փորձում էին համոզել, որ համաձայնեմ հարսանեկան արարողությանը: Գուցե դրանում իսկապես ճշմարտություն կա, քանի որ հարսանիքից հետո նորապսակները կարող են անմիջապես գնալ ուր ուզում են, թեկուզ ոչ Փարիզ, այլ Ծաղկաձոր, ինչպես արդեն ասվեց: Ավելի կարևոր է հարսանիքից հետոն: Այ դրանից հետո կարող եք իսկական ռոմանտիկ ու արդեն հենց ձեր ուզածի պես կազմակերպել ձեր մեղրամիսը: Վերջիվերջո, հետագայում հենց դա է հիշվելու, ոչ թե հարսանիքում անցկացրած մի քանի ժամը, որից հետո միայն նկարներ ու տեսաժապավեն է մնալու հիշատակ:

    Ճիշտ է, հարսանիքը զանազան յուրօրինակ ու ռոմանտիկ մանրուքներով կարելի է սովորականից ավելի հետաքրքիր ու հաճելի դարձնել (շատերն արեն նշեցին, թե ինչպես), բայց ընդհանուր առմամբ հարսանիք բառն ինքնին շատ բան պարտադրում է հենց էն գլխից, այնպես որ արմատապես տարբերվող հարսանիք անելը գոնե Հայաստանի պայմաններում բավական դժվար է:

    Ինչ վերաբերում է երաժշտությանը, պատմեմ, թե մենք ինչպես արեցինք: Նախ ասեմ, որ հարսանեկան միջոցառումն արել ենք Բաղրամյան փողեցում գտնվող «Գուսան» ռեստորանում: Բավական հարմարավետ ու հետաքրքիր դիզայնով սրահ էր: Քավոր ու թամադա պարտադրելու հարց չկար. վերջիններս մեզնից էին: Կենդանի երաժշտությոն էլ չուզեցինք: Կարծեմ իրենք չէին էլ տրամադրում, մենք պիտի բերեինք, իսկ մենք գերադասեցինք մեր սեփական ձայնասկավառակները բերել ու դրանցով ապահովել երաժշտությունը՝ համարելով, որ այդպես համ երաժշտությունը կառավարելն ավելի հեշտ կլինի, համ մեր ճաշակով կլինի (որովհետև կենդանի երաժշտության դեպքում հաստատ ստիպված կլինես վայելել որոշ պարտադրված ռաբիս երգեր ու պարեղանակներ, որոնք հայկական քեֆերին միշտ անպակաս են լինում ) և, ի վերջո, գումարի խնայողություն էլ կլինի:

    Ինչևէ, ինչպես էլ որ անկացնեք ձեր հարսանիքը, հաճելի ժամանց ու քաղցր հուշեր եմ մաղթում:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 28.09.2007, 06:07:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հարսանիք ակումբում
    Հեղինակ՝ Յոհաննես, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 20.08.2017, 00:01
  2. Հարսանիք
    Հեղինակ՝ Արէա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 22
    Վերջինը: 04.07.2012, 11:49
  3. Ռոմանտիկ նկարներ !
    Հեղինակ՝ Kukushka, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 102
    Վերջինը: 07.01.2010, 18:30
  4. Ռոմանտիկ պատմություն
    Հեղինակ՝ impression, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 13.06.2007, 21:01
  5. Ռոմանտիկ հանդիպում
    Հեղինակ՝ rolex, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 21
    Վերջինը: 28.02.2007, 23:45

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •