User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 27 հատից

Թեմա: Ռոմանտիկ հարսանիք

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Universe-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2007
    Գրառումներ
    2,294
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռոմանտիկ հարսանիք

    Մի խնդրի առաջ եմ, որ եթե դեռ չեք ունեցել, կունենաք
    Աստված տա այդ խնդիրը բոլորիս կյանքում մեկ անգամ լինի

    Պատրաստվում եմ ամուսնանալ
    Խեր լինի

    ու ուզում եմ, որ հարսանիքս տարբերվի ավանդական–հայկական քեֆից։
    Կարելի է ավանդական դարձած երաժշտությունը փոխարինել D.J. ով... հիմա այդպես շատերն են անում, փորձելով կրկնօրինակել արտասահմանյան ձեւերը, սակայն ինքս իմ հարսանիքը առանց հայկական «շախով-շուխով» երաժշտության չեմ պատկերացնում...

    ՏՈ՜ՒՇ...

    Դեմ չեմ իսկական հայկական ավանդույթներին,
    բայց շաբլոն սրահում շաբլոն խորոված–քյաբաբ չեմ ուզում
    Այ ցավտ տանեմ, բա հո հայկական հարսանիքի ժամանակ խորովածի փոխարեն ձվածեղ չե՞ք ուտելու... Հարսանիքին մեծ մասը խորովածի համարա գալիս... (Սա որպես կատակ)
    Կարծում եմ գաղտնիք չէ, որ խմիչքների կամ ուտեստների էկզոտիկ տարբերակների եւ դրանց մատուցման յուրահատուկ ձեւի + դրան մատուցողի եւ երաժիշտների «հավեսի» առկայությունն էլ կախված է պատվիրատույի գրպանի պարունակությունից

    Խորհուրդներ տվեք, թե ի՞նչ կարելի է անել, որ շատ թանկ չստացվի, բայց ռոմանտիկ լինի։
    Կարծում եմ, որ այս հարցին ihusik-ը շատ գրագետ պատասխան տվեց (չնայած որ իր միտքը ձեւակերպված էր որպես հարց) :

    Գոնե մի հետաքրքիր տեղ–սրահ հուշեք Երեւանում–Հայաստանում, ուր մթնոլորտը շատ խորովածային չլինի։
    Այ թամադաների պահով Ապսառան շատ ճիշտ ասաց, իսկ ես ավելացնեմ նաեւ, որ տեղեր կան ուր առաջարկում են նաեւ վարձու հարսանյաց քավորների
    Չե՞ք կարծում, որ հարսանյաց մթնոլորտը ստեղծողը Դուք ինքներդ պետք է լինեք, այլ ոչ թե դա մատուցեն ձեզ որպես ծառայություն:

    Ինչեւէ, ձեզ երջանկ8յուն եմ ցանկանում, եւ մաղթում ամենայն բարիք՝ ձեզ եւ ձեր ընտանիքին:

    p.s. Մի հարց եթե կարելի է. Դուք armblogs - ի եւ F5blog -ի lragrox-ը չե՞ք

  2. #2
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռոմանտիկ հարսանիք

    Ես էսպես կանեի:
    Սիրուն պսակադրություն եկեղեցում, հնարավորինս գունեղ ու հիշվող՝ շքեղ հարսանեկան զգեստ ու կոստյում, վարդի թերթերով զարդարված ճանապարհ դեպի եկեղեցի (կարծում եմ՝ կարելի է կազմակերպել), մտերիմ ու հարազատ մարդիկ, տոնական մթնոլորտ... Պսակադրությունից անմիջապես հետո բացում եք շամպայն ու նախապես պատրաստ էլեգանտ բաժակներով հենց ոտքի վրա նշում ամուսնությունը, նկարվում հարազատների հետ, աղավնիներ բաց թողնում օդ՝ ոտքերին սիրային տողեր գրված պուճուրիկ բացիկներով: Դրանից հետո վերցնում եք մի մեծ ու սիրուն զամբյուղ՝ տարոսիկներով լի, ու դուրս եք գալիս եկեղեցու բակից, բաժանում փողոցում անցնող երիտասարդ զույգերին. համ ռոմանտիկ, համ հիշվող, համ անսովոր ու տարբերվող, համ էլ ինչքան երջանիկ պահեր կպարգևեք անծանոք սիրահարներին: Իսկ դրանից էլ անմիջապես հետո հարազատ-բարեկամ-հարևան-ընկերներին պաչիկներ եք անում ու նախապես պատրաստ տոմսերով գնում եք հարսանեկան մեղրամիս անցկացնելու՝ անպայման չի հենց մի ամիս ու հենց Փարիզ, թեկուզ մի շաբաթով, թեկուզ Ծաղկաձոր, բայց որ միայն երկուսով լինեք: Դե չեք մոռանում նաև հեքիաթային հարսանեկան գիշերվա ու դրան նախորդող ամենառոմանտիկ երեկոյի մասին:

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Երկնային (24.03.2009)

  4. #3
    Աննորմալ գժուկ:( Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,599
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռոմանտիկ հարսանիք

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էսպես կանեի:
    Սիրուն պսակադրություն եկեղեցում, հնարավորինս գունեղ ու հիշվող՝ շքեղ հարսանեկան զգեստ ու կոստյում, վարդի թերթերով զարդարված ճանապարհ դեպի եկեղեցի (կարծում եմ՝ կարելի է կազմակերպել), մտերիմ ու հարազատ մարդիկ, տոնական մթնոլորտ... Պսակադրությունից անմիջապես հետո բացում եք շամպայն ու նախապես պատրաստ էլեգանտ բաժակներով հենց ոտքի վրա նշում ամուսնությունը, նկարվում հարազատների հետ, աղավնիներ բաց թողնում օդ՝ ոտքերին սիրային տողեր գրված պուճուրիկ բացիկներով: Դրանից հետո վերցնում եք մի մեծ ու սիրուն զամբյուղ՝ տարոսիկներով լի, ու դուրս եք գալիս եկեղեցու բակից, բաժանում փողոցում անցնող երիտասարդ զույգերին. համ ռոմանտիկ, համ հիշվող, համ անսովոր ու տարբերվող, համ էլ ինչքան երջանիկ պահեր կպարգևեք անծանոք սիրահարներին: Իսկ դրանից էլ անմիջապես հետո հարազատ-բարեկամ-հարևան-ընկերներին պաչիկներ եք անում ու նախապես պատրաստ տոմսերով գնում եք հարսանեկան մեղրամիս անցկացնելու՝ անպայման չի հենց մի ամիս ու հենց Փարիզ, թեկուզ մի շաբաթով, թեկուզ Ծաղկաձոր, բայց որ միայն երկուսով լինեք: Դե չեք մոռանում նաև հեքիաթային հարսանեկան գիշերվա ու դրան նախորդող ամենառոմանտիկ երեկոյի մասին:
    Ինչ վերաբերում է եկեղեցուն. դա հանգիստ կարող ես կազմակերպել, քանի որ հիմա զույգերի մեծ մասը այդպես է վարվում, բայց հաշվի առ, որ զարդելու գինը այդքան էլ էժան չի նստի, բացի դրանից տարոսիկների վերաբերյալ, իհարկե լավ է, բայց հաստատ այդքան զույգ չեք գտնի այնտեղ

    Ինչ վերաբերում է ռոմանտիկ տեղին, Ամիրյանի վրա մի սրահ կա, պատուհաները մի տեսակ կամարաձև են և բաց, զարդարված մի տեսակ թափանցիկ վարագույրներով, բացի դրանից այնտեղ ջութակ և դաշնամուր են նվագում, որ ուզենաք, շատ գեղեցիկ կկազմակերպեք
    Ամենը ձեզնից է կախված Ցանկացած տեղ կարելի է վերափոխել
    Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հարսանիք ակումբում
    Հեղինակ՝ Յոհաննես, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 20.08.2017, 00:01
  2. Հարսանիք
    Հեղինակ՝ Արէա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 22
    Վերջինը: 04.07.2012, 11:49
  3. Ռոմանտիկ նկարներ !
    Հեղինակ՝ Kukushka, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 102
    Վերջինը: 07.01.2010, 18:30
  4. Ռոմանտիկ պատմություն
    Հեղինակ՝ impression, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 13.06.2007, 21:01
  5. Ռոմանտիկ հանդիպում
    Հեղինակ՝ rolex, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 21
    Վերջինը: 28.02.2007, 23:45

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •