Մեջբերում lragrox-ի խոսքերից Նայել գրառումը
Բարեւ, սիրելի ակումբականներ։

Մի խնդրի առաջ եմ, որ եթե դեռ չեք ունեցել, կունենաք

Պատրաստվում եմ ամուսնանալ, ու ուզում եմ, որ հարսանիքս տարբերվի ավանդական–հայկական քեֆից։ Դեմ չեմ իսկական հայկական ավանդույթներին,
բայց շաբլոն սրահում շաբլոն խորոված–քյաբաբ չեմ ուզում

Խորհուրդներ տվեք, թե ի՞նչ կարելի է անել, որ շատ թանկ չստացվի, բայց ռոմանտիկ լինի։ Գոնե մի հետաքրքիր տեղ–սրահ հուշեք Երեւանում–Հայաստանում, ուր մթնոլորտը շատ խորովածային չլինի։

Եթե արձագանքեք, ինձ շատ օգնած կլինեք։ Գուցե նաեւ ոչ միայն ինձ
Ինձ թվում է պետք է որ շատ, անչափ շատ ծաղիկներ լինեն,
Միջոցառումը կարելի է անցկացնել ծաղկազարդ ու ծաղկապատ այգում, որտեղ կլինեն միայն հնչյունների ծլվլոցը և բնության` ասենք ջրի առվակի ղողանջը և կարգապահ և անաղմուկ հյուրերի բազմություն, որոնք չեն թողնի, որ այդ գեղեցկությունը միջամտվի աղմուկով և բղավոցներով...
Կարելի է վարդի թերթերով ընդգծել անցման համար նախատեսված ուղիները, որ ծաղիկները չտրորվեն,
Հարսի շորը լավ կլինի, որ զարդարված լինի բնական փոքրիկ վարդերով` ին-որ զարդանախշով...
Կարելի է միջոցառմանը մասնակից դարձնել սպիտակ ձիերի (կամ մեկը` սև) կառքով` զարդարված սպիտակ վարդերով:
Ինչպես հավանաբար հրեշտակների մոտ է լինում` սպիտակ ու թեթև, երկնային ու ազատ, բնական ու անկեղծ...