Մի խնդրի առաջ եմ, որ եթե դեռ չեք ունեցել, կունենաք
Աստված տա այդ խնդիրը բոլորիս կյանքում մեկ անգամ լինի

Պատրաստվում եմ ամուսնանալ
Խեր լինի

ու ուզում եմ, որ հարսանիքս տարբերվի ավանդական–հայկական քեֆից։
Կարելի է ավանդական դարձած երաժշտությունը փոխարինել D.J. ով... հիմա այդպես շատերն են անում, փորձելով կրկնօրինակել արտասահմանյան ձեւերը, սակայն ինքս իմ հարսանիքը առանց հայկական «շախով-շուխով» երաժշտության չեմ պատկերացնում...

ՏՈ՜ՒՇ...

Դեմ չեմ իսկական հայկական ավանդույթներին,
բայց շաբլոն սրահում շաբլոն խորոված–քյաբաբ չեմ ուզում
Այ ցավտ տանեմ, բա հո հայկական հարսանիքի ժամանակ խորովածի փոխարեն ձվածեղ չե՞ք ուտելու... Հարսանիքին մեծ մասը խորովածի համարա գալիս... (Սա որպես կատակ)
Կարծում եմ գաղտնիք չէ, որ խմիչքների կամ ուտեստների էկզոտիկ տարբերակների եւ դրանց մատուցման յուրահատուկ ձեւի + դրան մատուցողի եւ երաժիշտների «հավեսի» առկայությունն էլ կախված է պատվիրատույի գրպանի պարունակությունից

Խորհուրդներ տվեք, թե ի՞նչ կարելի է անել, որ շատ թանկ չստացվի, բայց ռոմանտիկ լինի։
Կարծում եմ, որ այս հարցին ihusik-ը շատ գրագետ պատասխան տվեց (չնայած որ իր միտքը ձեւակերպված էր որպես հարց) :

Գոնե մի հետաքրքիր տեղ–սրահ հուշեք Երեւանում–Հայաստանում, ուր մթնոլորտը շատ խորովածային չլինի։
Այ թամադաների պահով Ապսառան շատ ճիշտ ասաց, իսկ ես ավելացնեմ նաեւ, որ տեղեր կան ուր առաջարկում են նաեւ վարձու հարսանյաց քավորների
Չե՞ք կարծում, որ հարսանյաց մթնոլորտը ստեղծողը Դուք ինքներդ պետք է լինեք, այլ ոչ թե դա մատուցեն ձեզ որպես ծառայություն:

Ինչեւէ, ձեզ երջանկ8յուն եմ ցանկանում, եւ մաղթում ամենայն բարիք՝ ձեզ եւ ձեր ընտանիքին:

p.s. Մի հարց եթե կարելի է. Դուք armblogs - ի եւ F5blog -ի lragrox-ը չե՞ք