Սա ստորագրութիւնն է մի մարդու, որ ինքն իր ավատարի ներքեւ արձանագրել է՝ «յիմար մարդ»: Ինչեւէ, այդ Ձեր իմանալիքն է, այսինքն յիմարութեան պահը:Ես չեմ ուզում լինել հիմար ու երջանիկ, ես չեմ նայում Հ1, իսկ դո՞ւ
Պաշտպանու՞մ էք իմ արտայայտութեան իրաւունքը. այս որքա՜ն ժողովրդավար եւ քաղաքակիրթ անձնաւորութիւն էք, բայց խնդրեմ մի քիչ աւելի կիրթ եղէք. մի ամբողջ ժողովուրդ յիմար ու «երջանիկ» չանուանելով: Այսպէս թէ այնպէս, մեր ժողովուրդը Հայաստանում թէ այլուր, դիտում է պետական հ.կայանը: Ի վերջոյ այդ հ.կայանը դիտել. դեռ եւս չի նշանակում սփռուածին լիուլի համաձայնել, իսկ չհամաձայնելով սփռուածին. դեռեւս չի նշանակում պիտի ջնջել [Հ] տառը, որը իմ կարծիքով Հայաստանն է խորհրդանշում եւ ոչ հանրայինը:
Վերոյիշեալ տողերի հեղինակը, ցեղասպանութեան ճանաչման արծարծումը. ֆաշիստական գաղափարախօսութեան արդիւնք է համարում: Միթէ՞ նրա կարծիքով հայը ոչխար պիտի լինի՝ ձայնը չհանի, նոյնիսկ մայիւն չի հանի, որպէսզի ֆաշիստի եւ ծայրայեղականի տիտղոսներ չստանայ: Խնդրեմ ակումբի ղեկավարներ, սա եւս թուրքերի կողմից տասնեակ տարիներէ ի վեր քարոզւող յերիւրանք է: Ցեղասպանութեան ճանաչումը փնտրող եւ արդարութիւն (թէկուզ բարոյական) պահանջող հայութիւնը ֆաշիստ եւ ծայրայեղական կոչելը թուրքական հնարք է, սակայն ի սկզբանէ ձախողած, քանզի ողջ աշխարհը գիտի. ով է ցեղասպանը, ով է ֆաշիստը:Այսօր Ցեղասպանության հարցի ամենագլխավոր արծածողը Դաշնակցությունն է, այսինքն կարելի է ասել, որ նրանց գոյության հիմնական հիմքը Ցեղասպանությունն է: Ցավով եմ այս ամենը նշում, քանի որ Դաշնակցությունն որոշակի ռեսուրսներ ունի և այսպես անմտաբար այդ էներգիայի վատնումը մեծ սխալ է։ Գտնում եմ, որ Դաշնակցությունը կամ պիտի դադարի գոյություն ունենալուց, կամ պիտի փոխի իր քաղաքականությունը։ Ֆաշիստական ու ծայրահեղական գաղափարախոսությունը պիտի փոխի բարիդրացիական ու կոնստրուկտիվ գաղափարների։
Խնդրեմ ակումբի ղեկավարներ, մի ստուար հայկական զանգուած, Հայաստանում եւ սփիւռքում, որ հետամուտ է Ցեղասպանութեան ճանաչման. ֆաշիստ եւ ծայրայեղ չի կարելի կոչել հայկական ֆորումում: «Ֆաշիստ» կարող են մեզ կոչել, նրանք միայն: Նա անարգում եւ վիրաւորում է՝ եւ զոհերի յիշատակը եւ նրանց յետնորդները:
Այստեղ դարձեալ յիշեցնեմ, որ կուսակցական չեմ:
Այստեղ նա խոստովանում է, որ Հ.Յ.Դ.ին յետեւում է սփիւռքը: Նախ ասեմ միայն Հ.Յ.Դ. չէ որ հետամուտ է Հ. Ցեղասպանութեան ճանաչմանը, այլ հզօր ամերիկահայ «Հայկական Համագումար»ը եւ այլ քաղաքական եւ կրօնական կուսակցութիւններ եւ կազմակերպութիւններ: Ուստի, մի ամբողջ ժողովուրդ, հայկական զանգուածներ. սփռուած աշխարհով մէկ, ֆաշիստ եւ ծայրայեղական անունաել, պարզապէս անկրթութիւն է եւ ինձ ջղային դարձնողը այստեղ. սա պահուածքն է:Դաշնակցությունը ունի դրա պոտենցիալը և վստահ եմ, սփյուռքը կհետեվի նրան։ Համենայն դեպս ընտրությունը նրանցն է։
Էջանիշներ