User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 26 հատից

Թեմա: Գաղութահայ կեանք

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    54
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գաղութահայ կեանք

    Այս շարանով կը միտիմ որոշ տեղեկանք հայթայթել սփիւռքահայ քաղաքական կեանքով հետաքրքիրներուն:
    Միշել Աուն քաղաքական կերպարը անցեալ ունի Լիբանանի պատմութեան մէջ: Ան այժմ կը գլխաւորէ քրիստոնեայ ընդդիմադրութիւնը՝ Ֆուադ Սինիորայի ամերիկամետ-սաուդամետ վարչակարգին: Նշենք, որ Սինիորայի վարչակարգն իր կարգին ունի իր քրիստոնեայ խմբակցութիւնները:
    Հայութեան մեծամասնութիւնը ներկայացնող Հ.Յ.Դ կուսակցութիւնը այժմս մաս կը կազմէ Միշել Աուն-Հզբոլլա դաշինքին, որ ունի այլ մանր դաշնակից ուժեր եւս:
    Լիբանանեան քաղաքական կեանքը շատ խրթին է: 1975-1990 ական տարիներու քաղաքացիական պատերազմի տարիներուն, հայկական կուսակցութիւնները միշտ չեզոք դիրք բռնած են հակամարտ ուժերու միջեւ: Պետութեան ազգային միասնութեան եւ խաղաղութեան կողմակից եղած են: Շատ տրտում ու ցաւ տեսած հայ ժողովուրդէն այլ կեցուածք սպասել կարելի չէր: Արդարեւ անցնող 40-50 տարիներու ընթացքին Միջին Արեւելեան անհանգստութիւնները մեծ ազդ թողուցին այդ տարածքին մէջ բնակող հայ ժողովուրդի քանակի ու որակի վրայ: Աղօթենք առ Աստուած. Հայ ժողովուրդին անսասանութիւն խնդիրքով: Միջին Արեւելեան հայ գաղութներու մէջ Հայութիւնը, որպէս լեզու եւ ցեղ աւելի ապահով է: Արեւմտեան գաղութները, Ամերիկայի, Եւրոպայի, Աւստրալիոյ հայ գաղութները միշտ շնչած են հայութիւն, շնորհիւ արեւելքէն (հայկական Ասիայէն) Հ.Հ.էն եւ արաբական երկիրներէն եկած հայերով: Ուծացումը միշտ սպառնացած է մեզի: Սակայն այս վայրերուն մէջ այդքան ահաւոր չէ այդ վտանգը, որքան որ է այդ վայրերուն մէջ:
    Ազդակ կայքէջի հասցէն պիտի տեղադրէի, որտեղ Միշել Աուն քաղաքական գործիչը եւ Լիբանանի ապագայ նախագահի գլխաւոր թեկնածուն, հարցազրոյց շնորհած էր Հ1 կայանի թղթակից Անոյշ Թրուանցին, բայց ցաւօք սրտի Ազդակի նոր համացանցային էջի ձեւաւորումով (Design) ջուրն ընկաւ հասցէն ալ, Ազդակի համացանցային էջէն օգտուելու կարողութիւնս ալ:

  2. #2
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    54
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գաղութահայ կեանք

    Աստի-անտի, այտեղէն այնտեղէն
    --------------
    Հայրենիքս այնտեղ է, ուր պապիկս է ծնուել
    Բայց ինչ անեմ երբ պապիկիս են անթաղ սպաննել
    Արդ ո՞ւր է Հայրենիքն իմ, երբ չունի նա շիրիմ
    Զրկուե՞լ գերեզման-տուն ունենալուց Տէր իմ

    Երեւոյթներ խաբուսիկ, անդատ միտք սպրդած
    Վարակում են երիտասարդք նորափթիթք այլայլած

  3. #3
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    54
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գաղութահայ կեանք

    Հին առած մը կայ. «թարմ կուին շատ բզէզ կը նստի»
    Եւս մէկ հատ. «Կոյրն աստուծմէ ուզեց մի ակ, աստուած տուաւ երկու ակ»
    Մի կողմ թողունք «Համուրաբիի ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» օրէնքն ու նայինք ապագային:
    Նախկին Նախագահ Լ. Տ. Պ.եանն յայտնուած է լուսարձակին: Ան անձ մըն է, որ հազարամեակի փորձառութեամբ կոփուած ազգային գաղափարախօսութիւնը կեղծ կատեգորիա համարած է: Դեռ չենք գիտեր ի՞նչ են՝ 2007 մոդել մտքի փայլատակումները նախկին Նախագահին:

  4. #4
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    54
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գաղութահայ կեանք

    Ակումբում գրելու մարմաջս հետզհետէ կը պակսի: Սա ինքնարժեւորման ցոյց չնկատել երբէ՛ք, խնդրեմ: Ժառգոնով գրելու (ի դէպ այս բառն ինքնին սիրտխառնուքի պատճառ է առանձին) չեն վարանիլ նոյնիսկ կիրթ (գրագէտ) անդամները (օգտագործողները, յուզերները): Զոր օրինակ «սաղ» բառից պարսիկ-թուրքի հոտ է գալիս..ինչո՞ւ չենք գործ ածում հայ «ողջ» բառը: Արդէն 180 տարի անցաւ, բայց տակաւին հայ մարդու հոգւում ամուր դաջուած է Արեւելեան Հայաստանի պարսիկ-թուրք բռնագրաւման օրէն մնացած այդ բառը:
    Ակումբում խաղաղ զգալու առիթներս պակասում եմ, քանզի ոմանք այնքան յիմար կարծում են հայ մարդուն, որ փորձում են հազար անգամ փաստուած, վերլուծուած, տեսնուած, զգացուած, ապրուած ճշմարիտը, կասկածելի դարձնել: Միթէ՞ կասկածելի է թելմանների լեւոնների յանցաւոր տնտեսական քաղաքականութիւնը:
    Մեծ մարդիկ, նախագահներ իրենց գործը անում են ուրիշների ձեռքով, անուններով: Տնտեսական ոճրային քաղաքականութիւնը, որ հասցրեց 700 000 ից մէկ միլիոն հայաթափման, որ եւ է կերպ արդարացնել կարելի չէ, թէեւ հասկանալ՝ կարելի է:
    Նախագահը պատասխանատու է երկրում կատարուածից: Զարմանալի է երբ այդ պատասխանատւութիւնը ուզում են պարտաւորել այժմու Նախագահին (իրաւացի է), իսկ երբ խօսք է բացւում Հ.Հ. առաջին նախագահի թերացումների մասին, նոյն պահանջատէրները (այժմու նախագահից), ճամարտակելով մեղքը(երը) բարդում են այսինչին այնինչին, իբր նա պատասխանատու չի, ու չի եղել անմիջական շրջապատի (ընկեր, բարեկամ, եղբայր, կուսակից, ստորադաս պաշտօնեայ) արածից: Եթէ պատասխանատու չէ ու չի եղել, ուրեմն ղեկավար, որպէս մարդկային յատկանիշ, չէ ու չի եղել:
    Քաղաքական նիւթով գրողները մի քիչ ազնիւ, մի քիչ խիղճով, մի քիչ էլ ներհայեցող երբ լինեն, ոչ միայն մեր հայրերի այլեւ մեր զաւակների արեւը փայլուն եւ տեւող կը լինի: Ուրիշին դատելուց առաջ մի քիչ մենքզմեզ դատենք, մեր ասելիք խօսքը կշռադատենք, ետքը սփռենք համացանց կոչուած այս լսարանին:
    Մէկը միւսին ամբաստանում է «ստալինեան» պիտակով, իսկ միւսն այդ մէկին «կէորկովեան դպրոցի սան»: Լինի Ստալինեան, լինի կէորկովեան դպրոցների սան, երբ տուեալ անձն իր կարողութիւնը, սովորածը ներդնում ի շահ Արարատին, «շնորհալի գործ կատարել եք» կասենք մենք նրան:

  5. #5
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    54
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գաղութահայ կեանք

    -Հ1 կայանը լաւորակ թէ վատորակ. պետութեան խորհրդանիշներից մէկն է դարձել: «Ակումբ.ամ» անդամներից մին (ոչ այդ անդամը, այլ յուզերը), X նշան է դրել Հ1 կայանի խորհրդանիշի վրայ: Երբ սովորենք պետականասէր, կամ պետասէր լինել. Այնժամ պատմութեան մէջ քանիցս կրկնուած պետականաքանդ ընթացքը կասեցուած կը լինի:
    Բայց չեմ զարմանում այդպիսի Xադիրներից, նրանք եղել են եւ կան միշտ, զարմանում եմ իրենք իրենց հայրենասէր յորջորջող ծրագրաւորողներից, որոնք թոյլատրում եմ նման խեղկատակութիւն:
    -Մի շարանում տեղադրուել է նորօրեայ 3 հրացանակիրների պատկերները: Այդ շարանն սկսկողը այստեղ, այսինքն «ակումբ.ամ»ում (վերջին «ամ»ը թուրքերէն չկարդալ) տեւաբար գանգատողներից է. Հայաստանի կոռումբացուած քաղաքական գործիչներից: Ակամայ մտածում ես. «սրանից ո՞վ քորռումբացուած չէ»:
    Գրում են երկաթուղու օտարերկրեայ շահագործան մասին՝ բողոքով: Դարձեալ հարց է առաջանում. «ո՞ւմ ժամանակ Հայաստանի գործարանների գործիները, ընդ որում՝ երկաթուղու գծերը, փոշու գնով վաճառուեցին: Վաճառուեցին նրանք եւ նրանց միջոցով, ովքեր այժմ նստած են առօք փառօք իրանց դաչաներում: Չլինի Մատենադարանի գիտաշխատողի ամսականով, Նախագահ հօր ռոճիկով կամ վարչապետ եղբօր ցենզերով են հարստացել:
    Կը գտնեն բաւարար քանակով մարդիկ, մի երկու հազար լաւագոյն դէպքում. ժողովելու Ազատութեան հրապարակում, մարդկանց ազատ կամքը բռնաբարող մի հրապարակ, որտեղ բազմաթիւ սուտասանների աստիճան (սանդուղ) է եղել:

  6. #6
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գաղութահայ կեանք

    Մեջբերում Պանդուխտ-ի խոսքերից Նայել գրառումը
    -Հ1 կայանը լաւորակ թէ վատորակ. պետութեան խորհրդանիշներից մէկն է դարձել: «Ակումբ.ամ» անդամներից մին (ոչ այդ անդամը, այլ յուզերը), X նշան է դրել Հ1 կայանի խորհրդանիշի վրայ: Երբ սովորենք պետականասէր, կամ պետասէր լինել. Այնժամ պատմութեան մէջ քանիցս կրկնուած պետականաքանդ ընթացքը կասեցուած կը լինի:
    Ողբա՜մ քեզ հայ ժողովուրդ, թե քո պետության խորհրդանիշը Հ1–ն է դարձել։ Ցավալին ոչ թե այն է, որ ակումբի անդամը մերժում է ամբողջ աշխարհով կեղծիք տարածող, ժողովրդին մոլորեցնող, սևը սպիտակ ներկայացնող լրատվամիջոցը, այլ այն, որ նման լրատվամիջոցը սնվում է պետական բյուջեից։
    Պետականասեր լինել, դեռ չի նշանակում ծափ տալ ցանկացած կեղծարար–սրիկայի, ով հաջողացրել է պետական աթոռ մագլցել։
    Մեջբերում Պանդուխտ-ի խոսքերից Նայել գրառումը
    -Հ1 կայանը լաւորակ թէ վատորակ. պետութեան խորհրդանիշներից մէկն է դարձել: «Ակումբ.ամ» անդամներից մին (ոչ այդ անդամը, այլ յուզերը), X նշան է դրել Հ1 կայանի խորհրդանիշի վրայ: Երբ սովորենք պետականասէր, կամ պետասէր լինել. Այնժամ պատմութեան մէջ քանիցս կրկնուած պետականաքանդ ընթացքը կասեցուած կը լինի:
    Պանդուխտ, թե պետականասերն այդպես ես պատկերացնում, ապա ինչու՞ ես ամեն գրառմանդ մեջ անպատվում ՀՀ առաջին նախագահին՝ Լ. Տեր–Պետրոսյանին։ Միթե պետության նախագահից ավելի պետական բան կա։ Բա այդ ժամանակ ու՞ր է կորում քո պատկերացրած պետականասիրությունդ։ Երկակի սկզբունքներ չե՞ն ստացվում։

    Մեջբերում Պանդուխտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Քաղաքական նիւթով գրողները մի քիչ ազնիւ, մի քիչ խիղճով, մի քիչ էլ ներհայեցող երբ լինեն, ոչ միայն մեր հայրերի այլեւ մեր զաւակների արեւը փայլուն եւ տեւող կը լինի: Ուրիշին դատելուց առաջ մի քիչ մենքզմեզ դատենք, մեր ասելիք խօսքը կշռադատենք, ետքը սփռենք համացանց կոչուած այս լսարանին:
    Մէկը միւսին ամբաստանում է «ստալինեան» պիտակով, իսկ միւսն այդ մէկին «կէորկովեան դպրոցի սան»:
    Քաղաքական վեճերում հանդուրժողականություն ես ուզում, միմյանց դատելու դեմ էս բողոքում, բայց ինքդ անհանդուրժող ես այլոց քաղաքական տեսակետներին։ Դրանք քեզ համար վիրավորական են հնչում։ Բայց նույն հաջողությամբ մյուսները կարող են վիրավորվել քո տեսակետներից։ Ինչու՞ ես քո տեսակետը միակ ճշմարիտ դիտարկում ու այդ դիրքերից դատում մյուսներին։
    Եթե քննարկման մասնակիցներից մեկը Լ. Տեր–Պետրոսյան քաղաքական գործչին է համակրում, դրանից եզրակացության ես անում, թե նա հակահայ է ու վիրավորվում ես։ Բայց նա էլ համոզված է, որ ինքն է ճշմարիտն ու հայրենասերը։ Նույն հաջողությամբ նա էլ քեզ կարող է հակահայ անվանել։ Մինչդեռ ոչ ոք քեզ նման ձևով այստեղ չի վերաբերվել։
    Երբ ակումբի ղեկավարը քո տեսակետին հակառակ տեսակետ է հայտնում, ակումբը թուրքական ես անվանում։ Բա եղա՞վ։
    Ու ի վերջո հասկանանք մի բան։ Ակումբի ղեկավարը ևս անձնական տեսակետ ունենալու իրավունք ունի։ Ու նա իր տեսակետը երբևէ չի տարածում ամբողջ ակումբի վրա։ Դու՛ք էլ մի տարածեք։ Ակումբը ե՛ս եմ, դո՛ւ ես, մյուս բոլորն են միասին։ Պետք չէ ակումբին պիտակներ կպցնել։ Ակումբը քաղաքական դիրքորոշում չունի։

    Եթե մեզ այստեղ է բերել հայ ժողովրդի համար մտահոգությունը, ապա ձգտենք հարգել միմյանց ու առանց իրար վիրավորելու ու միմյանցից նեղանալու քննարկումներ տանել։ Այ սա իսկապես օգտակար միասնություն կլինի։

    Հ. Գ.
    Ինքս երբևէ ո՛չ ներկա, ո՛չ էլ նախկին իշխանությունների երկրպագու չեմ եղել ու չեմ։

    Ավելացվել է 12 րոպե անց
    Մեջբերում Պանդուխտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ակումբում գրելու մարմաջս հետզհետէ կը պակսի: Սա ինքնարժեւորման ցոյց չնկատել երբէ՛ք, խնդրեմ: Ժառգոնով գրելու (ի դէպ այս բառն ինքնին սիրտխառնուքի պատճառ է առանձին) չեն վարանիլ նոյնիսկ կիրթ (գրագէտ) անդամները (օգտագործողները, յուզերները): Զոր օրինակ «սաղ» բառից պարսիկ-թուրքի հոտ է գալիս..ինչո՞ւ չենք գործ ածում հայ «ողջ» բառը: Արդէն 180 տարի անցաւ, բայց տակաւին հայ մարդու հոգւում ամուր դաջուած է Արեւելեան Հայաստանի պարսիկ-թուրք բռնագրաւման օրէն մնացած այդ բառը:
    Պանդուխտ, ժարգոնի դեմ պայքարելու ամենալավ միջոցը նախ և առաջ սեփական մաքուր հայերենով օրինակ ծառայելն է(ինչը մինչև հիմա անում ես ), այլ ոչ թե նեղանալ գնալը։
    Վերջին խմբագրող՝ Արշակ: 17.10.2007, 19:54: Պատճառ: Գրառման ավելացում
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  7. #7
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    54
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գաղութահայ կեանք

    Նրանք երկուսն են, ուշի ուշով հետեւում եմ նրանց գրածին. օդից չեմ խօսում:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •