Չեմ կարող երաշխավորել, բայց կարծում եմ չի փոխվի, քանի որ իմ ճանաչած գեղեցիկ աղջիկների մաքսիմում 5%-ն են խելացի, իսկ ոչ այնքան գեղեցիկ աղջիկների 90%-ը: Սա հենց ձեր ասած «երկու երնեկ մի տեղ չի լինի»-ի հետ համաձայն եմ մասամբ՝ այսինքն երկու էրնեկ մի տեղ շատ հազվադեպ է լինում ու էդ պարագայում իմ համար ավելի գերադասելի է ոչ այնքան գեղեցիկ, բայց խելացի աղջիկը, քան թե շատ գեղեցիկ, բայց «դատարկ» աղջիկ: Երբևէ ինձ չի ձգել կողքիս շատ գեղեցիկ «տիկնիկ» ունենալու հեռանկարը, որի կողքին քայլելիս ինձ իրա գեղեցկության համար լավ զգամ: Առանց խելքի՝ միայն գեղեցկությյամբ իմ մոտ լավ տպավորություն թողնել չի լինի, իսկ ոչ այնքան գեղեցիկ, բայց խելացի աղջիկները իմ մոտ լավ տպավորություն են թողնում: Ի՞նչու եմ միշտ շեշտում «ոչ այնքան գեղեցիկ». քանի որ տգեղ աղջիկներ չկան, պարզապես որոշ աղջիկներ իրանց գեղեցկությունը չեն կարողանում ճիշտ ներկայացնել: Էս լրիվ իմ սուբյեկտիվ կարծիքն է, որի հետ պարդատիր չէ համաձայնվեք: Ամեն դեպքում չեմ կարծում, որ ժամանակի ընթացքում իմ մոտ տպավորություն ստեղծելու համար գեղեցկությունը երկրորդ պլան մղի խելքին…Cassiopeia-ի խոսքերից
Հ.Գ.
Էսօր էլի սիրահարվել եմ…![]()
Էջանիշներ