Ի դեպ, էս էս միտքը հենց այնպես չի եկել: Ես իմ ծանոթների միջ ունեմ մի երկու մարդ (և աղջիկ, և տղա): Փորձելով նրանց բնութագրերը միացնել՝ ասեմ, որ երկուսն էլ իմ տեսանկյունից ոչ այնքան խելացի են, սակայն գեղեցիկ (տղան զուտ ինձ համար չէ, բայց ըստ մեծամասնության կարծիքի): Նրանք կյանքում գիրք բացած չկան, դպրոցը ավարտել են վատ, համալսրանն էլ մի կերպ (տղան դուրս մնացել): Էս պահի դրությամբ իրենք բոլորիցս երջանիկ են, վայելում են իրենց ջահելությունը, անում են էն, ինչ ուզում են, ու իրանք թքաց ունեն էն բանի վրա, թե ես (դու, ֆլանը, ֆստանը) իրենց համարում ենք հիմար: Մինչև ես ու ինձ նման շատերը փորձում են լավ կրթություն ստանալ, կարդալ, գտնել հարցերի պատասխաններ ու առաջ գնալ կյանքում, նրանք երջանիկ վայելում են իրենց կյանքը: Հիմա հարց. եթե մեր բոլորի կյանքը տևում ա գրեթե նույն չափ, վերջում մենք բոլորս մահանում ենք, այսինքն վերջնագիծը նույն ա, ո՞ր կյանքն ա ավելի լավ: Չէ՞ որ մենք բոլորս էլ ուզում ենք երջանիկ լինել:
Էջանիշներ