keyboard (12.12.2012)
Մեֆ, շատ ես առաջ ընկել: Հլը սկզբի համար սահմանի գեղեցկություն ու խելք հասկացությունները, հետո տեսնենք, աղջիկների մոտ համատեղ լինու՞մ ա, թե՞ չէ (նույն կերպ տղերքի մոտ համատեղ լինու՞մ ա, թե՞ չէ):
Իմ չափանիշներով, էն ինչ ես եմ գեղեցիկ համարում, ու էն ինչ ես եմ խելոք համարում, իրանք լավ էլ համատեղելի լինում են ու լիքը աղջիկներ կան, որ համ սիրուն են, համ էլ խելոք:
Ինձ թվում ա, որ դու էս դեպքում գեղեցիկ ասելով ավելի ինչ-որ ուծյուպուծյատիպ աղջիկների ես պատկերացնում, ում սաղ ուշքն ու միտքը մազերի գույնը, շպարը, հագուստը, կազմվածքը ու տենց բաներն են, ու դրանից էն կողմ բան չեն տեսնում, խելոք ասելով հասկանում ես ակնոցներով, պզուկները դեմքին, ամբողջ օրը գրադարանում նստած կինոյի ինչ-որ պերսոնաժի: Այսինքն միայն ծայրահեղ բևեռներն ես դիտարկում: Կամ էլ ուղղակի տժժում ես թեմայում, չիդեմ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ավելի լավ ա գեշո համարվեմ, քան տուպոյ
Եթե տվյալ պարագայում խելքն ա գովեստի արժանանում, էդ չի նշանակում որ աղջիկը տգեղ ա: Ուղղակի խելքն ավելի արտահայտված ա:
Չնայած կոմպլիմենտներ ստանալը հաճախ կախված ա նրանից, թե մարդ ինչ ա ուզում լսել:
Հ.Գ. Անունիս Rudy տարբերակը ինձ դուր եկավ![]()
անհրաժեշտության հարցը չի ու դրանք չեն ստեղծվում, դրանք առաջանում են… կան, քանի որ յուրաքանչյուր կազմակերպված հասարակություն առաջին հերթին հենց ընդհանուր հասկացությունների ու արժեքների վրա ա հիմնվում… իհարկե կան նաև հակընթաց տեսակետներ, բայց դրանք գոյություն չեն կարող ունենալ եթե չլինի ընդհանուրը… ինչի՞ն պտի հակառակվես…
իսկ առանձին խմբերը դա դեռ չի նշանակում որ դրանք իրար հետ առնչություն չունեն և չունեն ընդհանուր հասկացություններ… լավ էլ ունեն, հակառակ դեպքում խաղաղ չէին գոյակցի…
դե բնական ա , որ գեղեցկության ու խելքի շուրջ բանակցելով հաստատ պատերազմներ չէին սկսվի
շատ հաճախ տարբերություններն են տանում առաջընթացի ու զարգացման, իսկ քո տեսակետներում ոնց տեսնում ես գրեթե համախոհ չունես, էդ դեպքում ում ես ստիպում , որ քո տեսակետը վերցրել ես ինչ-որ տեղ ընդհանուր համարվող բազզայից?![]()
Վերջին խմբագրող՝ Nimra: 12.12.2012, 00:37:
Չգիտեմ, Մեֆը ինչ նկատի ունի, բայց ես ինքս էլ եմ նկատել, որ ինձ ծանոթ աղջիկների մեջ գեղեցիկը (ըստ իմ ճաշակի) ու խելացին (էն, որ տրամաբանությունը լավ է աշխատում) հազվադեպ են համատեղվում։
Ինչ վերաբերվում է կոմպլիմենտին, ես նկատել եմ, որ ավելի հաճելի է էն կոմպլիմենտը, որից քիչ ես լսել։ Ասենք, գեղեցիկ աղջիկները "դու շատ գեղեցիկ ես" կոմպլիմենտը բավական անտարբեր են ընդունում, և այլն։
Մեֆ, բայց հասկանում ես, որ սրանից հետո ակումբում ում կոմպլիմենտ անես, վիրավորվելու ա: Ասենք ասես «Էս ի՜նչ խելոք ես», ասելու ա «գեշը տատդ ա», ասես «էս ի՜նչ սիրուն ես», ասելու ա «տուպոյը տատդ ա»![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ