Մեֆ, շատ ես առաջ ընկել: Հլը սկզբի համար սահմանի գեղեցկություն ու խելք հասկացությունները, հետո տեսնենք, աղջիկների մոտ համատեղ լինու՞մ ա, թե՞ չէ (նույն կերպ տղերքի մոտ համատեղ լինու՞մ ա, թե՞ չէ):
Իմ չափանիշներով, էն ինչ ես եմ գեղեցիկ համարում, ու էն ինչ ես եմ խելոք համարում, իրանք լավ էլ համատեղելի լինում են ու լիքը աղջիկներ կան, որ համ սիրուն են, համ էլ խելոք:
Ինձ թվում ա, որ դու էս դեպքում գեղեցիկ ասելով ավելի ինչ-որ ուծյուպուծյատիպ աղջիկների ես պատկերացնում, ում սաղ ուշքն ու միտքը մազերի գույնը, շպարը, հագուստը, կազմվածքը ու տենց բաներն են, ու դրանից էն կողմ բան չեն տեսնում, խելոք ասելով հասկանում ես ակնոցներով, պզուկները դեմքին, ամբողջ օրը գրադարանում նստած կինոյի ինչ-որ պերսոնաժի: Այսինքն միայն ծայրահեղ բևեռներն ես դիտարկում: Կամ էլ ուղղակի տժժում ես թեմայում, չիդեմ:
Էջանիշներ