Նախորդ տուրի պարտությունից հետո՝ արագ վերականգնում, ապրի Լեվոնը
Lոնդոնում շարունակվում է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը: Այսօր տեղի է ունենում 10-րդ տուրը:
Մրցաշարին մասնակիցների թվում է նաև Լևոն Արոնյանը, ով տուրից առաջ ուներ 5.5 միավոր: Այսօր Արոնյանը սպիտակներով մրցում էր մրցաշարային աղյուսակի նախավերջին հորիզոնականում գտնվող Վասիլի Իվանչուկի հետ: Պարտիան ավարտվեց 30-րդ քայլում՝ Լևոնի հաղթանակով: Ավարտվեց Վասիլի Իվանչուկին հատկացված ժամանակը:
10-րդ տուրում դեռ շարունակվում է Մագնուս Կարլսեն – Բորիս Գելֆանդ պարտիան: Ալեքսանդր Գրիշչուկը պարտվեց Վլադիմիր Կրամնիկին, իսկ Թեյմուր Ռաջաբով - Պյոտր Սվիդլեր պարտիան 21-րդ քայլում ավարտվել է ոչ-ոքի արդյունքով:
Հիշեցնենք, որ հավակնորդների մրցաշարի եզրափակիչ՝ 14—րդ տուրը, կայանալու է ապրիլի 1-ին:
Մրցաշարային աղյուսակը այս պահի դրությամբ
1. Լևոն Արոնյան (6.5)
2-3 Մագնուս Կարլսեն (6)
Վլադիմիր Կրամնիկ (6)
4. Պյոտր Սվիդլեր (5)
5-6. Ալեքսանդր Գրիշչուկ (4.5)
Բորիս Գելֆանդ (4.5)
7-8 Վասիլի Իվանչուկ (3.5)
Թեյմուր Ռաջաբով (3.5)
Թերթ.ամ
Էջանիշներ