Մեկնարկում է Հավակնորդների մրցաշարի քառորդ եզրափակիչների վերջին դասական պարտիան: Հաջողություն ու Տիրոջ օրհնությունը մաղթենք մեր Լևոնին ու սկսենք:
1. d4 d5 2. c4 e6 3. Nc3 Be7 4. cxd5 exd5 5. Bf4 c6 6. e3 Bf5 7. Nge2 2 անգամ լավ պաշտպանվելուց հետո գրոհելու հերթը Սաշայինն է: Նա նախընտրում է Թագուհու գամբիտի բավական հազվադեպ հանդիպող մի տարբերակ, որը հայտնի է Չարուսեկ-Պետրոսյանի վարիացիա անունով:
7... Nd7 8. Ng3 Bg6 Զարմանալի է, բայց Գրիշչուկի դեբյուտին Լևոնն ավելի պատրաստ է: Մեր առաջատարը խաղում է գրեթե առանց մտածելու:
9. Be2 Nb6 10. Rc1 Nf6 11. h4 h6 Նորույթ: Հանդիպել է 11... h5 12. Bg5 Kf8 13. Bxf6 Bxf6 14. Bxh5 Bxh5 15. Nxh5 Bxh4 16. Nf4 (Վան Յուե - Բարսով 1/2-1/2, Դոհա, 2006): Սևերն արդեն հավասարեցրին դիրքը: ԻՄՀԿ, Սաշան ձախողեց սկզբնախաղը: Սպիտակների միակ նպատակային շարունակությունը 12.h5-ն է՝ f5 դաշտը հետագայում ձիու համար օգտագործելու հեռանկարով:
12. h5 Bh7 13. Bd3 Bxd3 14. Qxd3 Հասկանալ կարելի է Գրիշչուկի հուսահատությունը, պատրաստությունից հետո բախվել լավ պատրաստված հակառակորդի: Իրոք ցավոտ է:
14... O-O Այնուամենայինիվ ես կուզենայի այս դիրքը խաղայի սպիտակներով: Չնայած Լևոնը տնային հանձնարարությունը լավ սերտած աշակերտի դեմքով նստած է, իսկ համակարգիչը ցույց է տալիս կատարյալ հավասարություն:
15. Nf5 Re8 Լևոնը գնում է ռիսկի՝ թույլ տալով հնարավոր 16.g4-ը: Սպիտակներն էլ բարդ դիլեմայի մեջ են. միանգամից 16.g4՞, թե 16.f3!?՝ պատրաստելով g4-ը և ազատելով f2 դաշտը արքայի համար: Իսկ ժամանակի տարբերությունն արդեն +30 րոպե է՝ հօգուտ Արոնյանի:
16. f3 Անչափ պայթյունավտանգ քայլ՝ e4-ը ամրացնելու համար սպիտակները թուլացնում են զինվորների շղթան: Նրանք պլանավորում են g2-g4, փոխարենը Լևոնն արդեն ունի շատ որոշակի թիրախ՝ e3-ի զինվորը:Արոնյանը խորասուզվում է հաշվարկներում:
16... Bf8 17. Kf2 Ու ոչ ոքի:Նրանք սպանեցին ինտրիգի էմբրիոնը: Վաղը մենք հաղթողին կորոշենք շախմատային կազինոյում՝ թայ-բրեքում:
Տուրի արդյունքների մասին հետո:![]()
Էջանիշներ