User Tag List

Էջ 3 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 69 հատից

Թեմա: Շախմատի աշխարհի առաջնություն

  1. #31
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեկնարկում է Հավակնորդների մրցաշարի քառորդ եզրափակիչների վերջին դասական պարտիան: Հաջողություն ու Տիրոջ օրհնությունը մաղթենք մեր Լևոնին ու սկսենք:



    1. d4 d5 2. c4 e6 3. Nc3 Be7 4. cxd5 exd5 5. Bf4 c6 6. e3 Bf5 7. Nge2 2 անգամ լավ պաշտպանվելուց հետո գրոհելու հերթը Սաշայինն է: Նա նախընտրում է Թագուհու գամբիտի բավական հազվադեպ հանդիպող մի տարբերակ, որը հայտնի է Չարուսեկ-Պետրոսյանի վարիացիա անունով:
    7... Nd7 8. Ng3 Bg6 Զարմանալի է, բայց Գրիշչուկի դեբյուտին Լևոնն ավելի պատրաստ է: Մեր առաջատարը խաղում է գրեթե առանց մտածելու:
    9. Be2 Nb6 10. Rc1 Nf6 11. h4 h6 Նորույթ: Հանդիպել է 11... h5 12. Bg5 Kf8 13. Bxf6 Bxf6 14. Bxh5 Bxh5 15. Nxh5 Bxh4 16. Nf4 (Վան Յուե - Բարսով 1/2-1/2, Դոհա, 2006): Սևերն արդեն հավասարեցրին դիրքը: ԻՄՀԿ, Սաշան ձախողեց սկզբնախաղը: Սպիտակների միակ նպատակային շարունակությունը 12.h5-ն է՝ f5 դաշտը հետագայում ձիու համար օգտագործելու հեռանկարով:
    12. h5 Bh7 13. Bd3 Bxd3 14. Qxd3 Հասկանալ կարելի է Գրիշչուկի հուսահատությունը, պատրաստությունից հետո բախվել լավ պատրաստված հակառակորդի: Իրոք ցավոտ է:
    14... O-O Այնուամենայինիվ ես կուզենայի այս դիրքը խաղայի սպիտակներով: Չնայած Լևոնը տնային հանձնարարությունը լավ սերտած աշակերտի դեմքով նստած է, իսկ համակարգիչը ցույց է տալիս կատարյալ հավասարություն:
    15. Nf5 Re8 Լևոնը գնում է ռիսկի՝ թույլ տալով հնարավոր 16.g4-ը: Սպիտակներն էլ բարդ դիլեմայի մեջ են. միանգամից 16.g4՞, թե 16.f3!?՝ պատրաստելով g4-ը և ազատելով f2 դաշտը արքայի համար: Իսկ ժամանակի տարբերությունն արդեն +30 րոպե է՝ հօգուտ Արոնյանի:
    16. f3 Անչափ պայթյունավտանգ քայլ՝ e4-ը ամրացնելու համար սպիտակները թուլացնում են զինվորների շղթան: Նրանք պլանավորում են g2-g4, փոխարենը Լևոնն արդեն ունի շատ որոշակի թիրախ՝ e3-ի զինվորը: Արոնյանը խորասուզվում է հաշվարկներում:
    16... Bf8 17. Kf2 Ու ոչ ոքի: Նրանք սպանեցին ինտրիգի էմբրիոնը: Վաղը մենք հաղթողին կորոշենք շախմատային կազինոյում՝ թայ-բրեքում:

    Տուրի արդյունքների մասին հետո:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (08.05.2011), ars83 (09.05.2011), Two-Face (18.03.2013), Yellow Raven (09.05.2011), Նաիրուհի (08.05.2011)

  3. #32
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եվ այսպես, ամփոփենք քառորդ եզրափակչի դասական պարտիաները՝

    Գելֆանդ - Մամեդյարով ½-½ (ընդհանուրը՝ 2,5 - 1,5) /Իսրայելցին արժանի հաղթանակ տարավ: Ադրբեջանցին իր թերևս միակ շանսը կորցրեց առաջին պարտիայում: Մնացած առումներով Գելֆանդի առավելությունը ցցուն էր: ԻՄՀԿ, ավելի լավ կլիներ ՖԻԴԵ-ն ադրբեջանի 150,000 եվրոն վերադարձներ ու մենք հիմա կտեսնեինք Սերգեյ Կարյակինին:/
    Գրիշչուկ - Արոնյան ½-½ (ընդհանուրը՝ 2 - 2) /Ոնց տեսանք Լևոնը հաղթելու շանսեր ուներ իր երկու սպիտակ պարտիաներում և գրեթե խնդիրներ չուներ սևերով պաշտպանվելիս: Իհարկե, ցանկալի կլիներ առաջին պարտիայում հաղթել ու հարցերը լուծել, բայց անկեղծ ուրախ եմ, որ նրանք առնվազն դեռ 4 պարտիա էլ (թեկուզ արագ) կխաղան:/
    Կրամնիկ - Ռաջաբով ½-½ (ընդհանուրը՝ 2 - 2) /Մրցաշարի թերևս ամենաձանձրալի դիմակայությունը: 4 բացարձակ հավասար ու «մեռած» դիրքով ավարտված պարտիա: Չգիտեմ, չգիտեմ... տեսնենք:/
    Թոփալով - Կամսկի ½-½ (ընդհանուրը 1,5 - 2,5) /Անկեղծ ասեմ այսօրվա պարտիայում, երբ բուլղարացին "must win" կարգավիճակում մրցակցին ցայտնոտի մեջ գցելով ստացավ +5,5 ահռելի առավելություն, համոզված էի, որ երրորդ թայ-բրեքին ենք ականատես լինելու: Բայց չգիտեմ Տոպան ինչ արեց: Զգացվեց, որ նա հոգեբանորեն արդեն հանձնել էր մատչը: Կամսկին խաղաց բավական սոլիդ՝ այսպես ասած «վատ չէր»:/

    Հիմա արդեն պարզ է կիսաեզրափակչի առաջին զույգը՝ Գելֆանդ - Կամսկի: Կարծեմ եզրափակչի աութսայդերին ենք որոշում:
    Իսկ վաղը կտեսնենք արագ, իսկ անհրաժեշտության դեպքում նաև բլից, հետո էլ «արմագեդոն» (:diabolo) պարտիաների: Արոնյան - Գրիշչուկը դիմակայությունը կազինոյի է նման լինելու. մոլորակի թերևս երկու լավագույն բլիցորները՝ բլիցի աշխարհի 2 չեմպիոնների դիմակայություն: Իսկ Կրամնիկ - Ռաջաբովին, համենայն դեպս բարձ վերցրեք:

    Մի խոսքով, վաղը հավես օր է լինելու: Սկիզբը, ինչպես միշտ, Երևանի ժամանակով 16:00-ին:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (09.05.2011), Vaio (08.05.2011), Yellow Raven (09.05.2011)

  5. #33
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)


    Լևոնը դուրս մնաց 1,5 - 2,5 հօգուտ Գրիշչուկի:
    Չեմ ուզում խոսել անցկացման ֆորմատի անկատարությունից ու այլևայլություններից: Կարճ ասած Լյովը չպիտի բանը սրան հասցներ. չես խփում դու, խփում են քեզ: Այնպես որ ամեն ինչ արդար է:
    Արդար է այնքանով, որքանով հաջորդ տուր են անցնում մրցաշարի ամենացածր վարկանիշ ունեցողերը + ռուսների առաջատար Կրամնիկը: Արդար է այնքանով, որ հենց նույն Կրամնիկի համար աննպաստ ոչ ոքիի դիրքում (0-1 հօգուտ Ռաջաբովի ու ոչ ոքինն նրան էր դուրս բերում հաջորդ փուլ) լրիվ պատահաբար խափանվում է ժամացույցը: Լրի՜վ պատահաբար:
    Ոնց եմ ես Artgeo-ին հասկանում. ոնց կարելի էր նման մրցաշարը 2 ռուս մասնակցով անցկացնել Ռուսաստանում:

    Բայց կրկնում եմ Լևոնին ոչինչ չի կարող արդարացնել: Նա լավ չխաղաց ու ես ամենևին չեմ ուզում նսեմացնել Գրիշչուկի արժանիքները: Լյովը չպիտի բաց թողներ սեփական շանսերը:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (10.05.2011)

  7. #34
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աշխարհի չեմպիոն դառնալու համար պետք ա ոչ թե լավ խաղալ ժամանակ առ ժամանակ, այլ միշտ, և կարողանալ անհրաժեշտ պահին կենտրոնացնել բոլոր ուժերը: Լևոնը, ցավոք, դրան պատրաստ չէր: Ամեն ինչ արդար է: Պետք է քրտնաջան աշխատել, աշխատել և կրկին աշխատել: Ու բացի էդ, ինքը պտի վերջապես հասկանա ու ընդունի, որ մենակ իրա համար չի խաղում, որ սաղ ազգը իրա խաղին ա հետևում, մեծ պատասխանատվություն կա իրա վրա: Ոչ թե ինքը տրամադրություն չունենա, լավ չխաղա:
    Մի խոսքով, գոհ լինել չենք կարող Լևոնից:
    Лучше Гор могут быть только Горы.

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Moonwalker (09.05.2011), Yellow Raven (09.05.2011), Ներսես_AM (10.05.2011)

  9. #35
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուրվական-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ թե ինքը տրամադրություն չունենա, լավ չխաղա:
    Միանշանակ երևում էր (եթե վիդեոհեռարձակմանը հետևել եք), որ անհավես էր խաղում ու էսօր հատկապես: Համ էլ ոնց որ առողջական խնդիրներ էլ ուներ աչքերի տակը սևացած էր ու անընդհատ հազում էր: Կարճ ասած ֆիզիկապես ու հոգեբանորեն պատրաստ չէր երկար պայքարի, չնայած մի քանի ամիս պատրաստվում էր:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուրվական (09.05.2011)

  11. #36
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ստավումա, ոչինչ: Հաւողություն ունեցող հերոսին հեշտ է գովաբանել, բայց... ես վստահ եմ, Լևոնը դեռևս կասի իր խոսքը:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Moonwalker (10.05.2011)

  13. #37
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ափսոս: Ինչևէ, մեր Լևոնին՝ առողջություն, ամուր կամք ու հետագա հաջողություններ:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (10.05.2011), Moonwalker (10.05.2011)

  15. #38
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2011
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    1,902
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լևոնը, միանշանակ, կասի իր խոսքը, Լևոնը Հայաստանի Հանրապետության պատիվը միշտ բարձր է պահել: Եկեք չմոռանանք, որ այդ երիտասարդ հայի շնորհիվ հայերն իրենց շատ լավ են զգացել, հպարտ են եղել, որ հայ են:
    Սպորտում ամեն ինչ էլ պատահում է: Քանի որ Լևոնը շատ տաղանդավոր շախմատիստ է, միշտ հիանալի է խաղացել, այդ իսկ պատճառով էլ մենք` հայերս, իրենից ՄԻՇՏ բարձր, հաղթական պարտիաներ ենք պահանջել (պահանջում), իսկ այս դեպքում երբ հակառակը ստացվեց, հոգու խորքում նեղսրտել ենք: Վստահ եմ, որ Լևոնի միակ չնվաճած կոչումը` աշխարհի չեմպիոնը, սարերի հետևում չէ... դեռ ամեն ինչ առջևում է:
    Բարև Ձեզ

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (10.05.2011), Moonwalker (10.05.2011)

  17. #39
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ասեցի տեղեկացնեմ՝ հավակնորդների մրցաշար եզրափակչում հանդիպելու են Գելֆանդն ու Գրիշչուկը: Ուրախ կլինեմ նեյտրալ երկրպագուի աչքերով հետևելու ՄԵԾ բախմանը: Հուսանք գոնե եզրափակչում շախմատը մի բանով կհարստանա (եթե չհաշվենք Չուկի /ադմինի չէ / ֆանտաստիկ վերջնախաշային «սեյվերը»:

  18. #40
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շախմատի աշխարհի գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդը գահի համար մրցամարտում կհանդիպի Բորիս Գելֆանդի հետ


    Զարմանալի է, բայց մրցամարտում շախմատային չափանիշներով բավական տարեց Անանդը կլինի ամենաերիտասարդը:
    Այսօր դասական վերջին 6-րդ պարտիայում (նախորդ 5 պարտիաներն ավարտվել էին խաղաղ ելքով) իսրայելցին հասավ առավելության ու փաստորեն հաղթեց ողջ հավակնորդների մրցաշարում: Շնորհավորանքներս Բորիս Ավրամովչին:
    Ոնց ասում են շախմատն էլ տարիք չի հարցնում:


  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Yellow Raven (26.05.2011)

  20. #41
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)


    Մեկնարկում ենք Մարտի 14-ին սկսվում է այս տարվա հավակնորդների մրցաշարը: Համաշխարհային շախմատի լավագույն 8 շախմատիստները 2 շրջանով կորոշեն չեմպիոնական թագը Անանդի հետ վիճարկելու արժանի մարդու անունը: Տարվա մեծագույն ներկայացումն ա լինելու՝ հուսանք: Հաղթել կարող է մասնակիցներից յուրաքանչյուրը: Մասնակիցներն՝ ըստ վիճակահանության համարների.

    1. Լևոն Արոնյան (2809, Հայաստան)
    2. Բորիս Գելֆանդ (2740, Իսրայել)
    3. Վասիլի Իվանչուկ (2757, Ուկրաինա))
    4. Պյոտր Սվիդլեր (2747, Ռուսաստան)
    5. Վլադիմիր Կրամնիկ (2810, Ռուսաստան)
    6. Ալեքսանդր Գրիշչուկ (2764, Ռուսաստան)
    7. Թեյմուր Ռաջաբով (2793, Ադրբեջան)
    8. Մագնուս Կարլսեն (2872, Նորվեգիա)

    Մանրամասները պաշտոնական կայքում:
    Խաղային առաջին օրը՝ ամսի 15-ին՝ Արոնյան - Կարլսեն: :golbin

  21. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (09.03.2013), John (05.03.2013), Tiger29 (05.03.2013), Անվերնագիր (05.03.2013), Ներսես_AM (05.03.2013)

  22. #42
    ո՛չ այնքան պարապ մարդ Ջուզեպե Բալզամո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.11.2007
    Հասցե
    Ստեղարենք
    Գրառումներ
    621
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լևոն Արոնյանի անցկացվելիք պարտիաների օրացույցը՝


    15.03 Արոնյան-Կարլսեն
    16.03 Արոնյան-Գելֆանդ
    17.03 Իվանչուկ-Արոնյան
    19.03 Արոնյան-Սվիդլեր
    20.03 Կրամնիկ-Արոնյան
    21.03 Ռաջաբով-Արոնյան
    23.03 Արոնյան-Գրիշչուկ
    24.03 Կարլսեն- Արոնյան
    25.03 Գելֆանդ- Արոնյան
    27.03 Արոնյան -Իվանչուկ
    28.03 Սվիդլեր-Արոնյան
    29.03 Արոնյան-Կրամնիկ
    31.03 Գրիշչուկ- Արոնյան
    01.04 Արոնյան-Ռաջաբով
    Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...

  23. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (09.03.2013), Moonwalker (06.03.2013), Varzor (06.03.2013)

  24. #43
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս ուր կորան բոլորը
    Առաջին երկու տուրից հետո Արոնյանը մեկուկես միավորով առաջինն էր‎։
    Հենց հիմա խաղում է Իվանչուկի հետ‎‎։ Կարող եք հետևել Չեսսբոմբում

  25. #44
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ջա՜ն Արոնյան

  26. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (18.03.2013), Moonwalker (17.03.2013)

  27. #45
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս ուր կորան բոլորը
    Առաջին երկու տուրից հետո Արոնյանը մեկուկես միավորով առաջինն էր‎։
    Հենց հիմա խաղում է Իվանչուկի հետ‎‎։ Կարող եք հետևել Չեսսբոմբում
    Կա՜յֆ: 2.5/3 առաջին հանգստյան օրից առաջ ու միանձնյա 1-ին տեղ: Թո՛ւ-թո՛ւ-թո՛ւ

    Բայց Chess TV-ի հեռարձակումից բացեց Իվանչուկի պոֆիգիստ դեմքը, երբ 9 քայլի համար 4 վայրկյան էր մնացել:

  28. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (18.03.2013), Tiger29 (17.03.2013), Two-Face (18.03.2013), Varzor (18.03.2013), Ներսես_AM (17.03.2013), Ջուզեպե Բալզամո (18.03.2013)

Էջ 3 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շախմատի աշխարհի գավաթ 2017
    Հեղինակ՝ Moonwalker, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 20
    Վերջինը: 27.09.2017, 21:52
  2. Շախմատի առաջնություն ակումբում
    Հեղինակ՝ Սամվել, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 328
    Վերջինը: 09.01.2015, 01:50
  3. Շախմատի աշխարհի գավաթ 2013
    Հեղինակ՝ Moonwalker, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 18.08.2013, 21:23
  4. Ֆուտբոլի աշխարհի առաջնություն
    Հեղինակ՝ yerevanci, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 11.06.2010, 22:03
  5. Ֆուտբոլի աշխարհի առաջնություն
    Հեղինակ՝ John, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 167
    Վերջինը: 06.10.2006, 16:47

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •