User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 69 հատից

Թեմա: Շախմատի աշխարհի առաջնություն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #31
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեկնարկում է Հավակնորդների մրցաշարի քառորդ եզրափակիչների վերջին դասական պարտիան: Հաջողություն ու Տիրոջ օրհնությունը մաղթենք մեր Լևոնին ու սկսենք:



    1. d4 d5 2. c4 e6 3. Nc3 Be7 4. cxd5 exd5 5. Bf4 c6 6. e3 Bf5 7. Nge2 2 անգամ լավ պաշտպանվելուց հետո գրոհելու հերթը Սաշայինն է: Նա նախընտրում է Թագուհու գամբիտի բավական հազվադեպ հանդիպող մի տարբերակ, որը հայտնի է Չարուսեկ-Պետրոսյանի վարիացիա անունով:
    7... Nd7 8. Ng3 Bg6 Զարմանալի է, բայց Գրիշչուկի դեբյուտին Լևոնն ավելի պատրաստ է: Մեր առաջատարը խաղում է գրեթե առանց մտածելու:
    9. Be2 Nb6 10. Rc1 Nf6 11. h4 h6 Նորույթ: Հանդիպել է 11... h5 12. Bg5 Kf8 13. Bxf6 Bxf6 14. Bxh5 Bxh5 15. Nxh5 Bxh4 16. Nf4 (Վան Յուե - Բարսով 1/2-1/2, Դոհա, 2006): Սևերն արդեն հավասարեցրին դիրքը: ԻՄՀԿ, Սաշան ձախողեց սկզբնախաղը: Սպիտակների միակ նպատակային շարունակությունը 12.h5-ն է՝ f5 դաշտը հետագայում ձիու համար օգտագործելու հեռանկարով:
    12. h5 Bh7 13. Bd3 Bxd3 14. Qxd3 Հասկանալ կարելի է Գրիշչուկի հուսահատությունը, պատրաստությունից հետո բախվել լավ պատրաստված հակառակորդի: Իրոք ցավոտ է:
    14... O-O Այնուամենայինիվ ես կուզենայի այս դիրքը խաղայի սպիտակներով: Չնայած Լևոնը տնային հանձնարարությունը լավ սերտած աշակերտի դեմքով նստած է, իսկ համակարգիչը ցույց է տալիս կատարյալ հավասարություն:
    15. Nf5 Re8 Լևոնը գնում է ռիսկի՝ թույլ տալով հնարավոր 16.g4-ը: Սպիտակներն էլ բարդ դիլեմայի մեջ են. միանգամից 16.g4՞, թե 16.f3!?՝ պատրաստելով g4-ը և ազատելով f2 դաշտը արքայի համար: Իսկ ժամանակի տարբերությունն արդեն +30 րոպե է՝ հօգուտ Արոնյանի:
    16. f3 Անչափ պայթյունավտանգ քայլ՝ e4-ը ամրացնելու համար սպիտակները թուլացնում են զինվորների շղթան: Նրանք պլանավորում են g2-g4, փոխարենը Լևոնն արդեն ունի շատ որոշակի թիրախ՝ e3-ի զինվորը: Արոնյանը խորասուզվում է հաշվարկներում:
    16... Bf8 17. Kf2 Ու ոչ ոքի: Նրանք սպանեցին ինտրիգի էմբրիոնը: Վաղը մենք հաղթողին կորոշենք շախմատային կազինոյում՝ թայ-բրեքում:

    Տուրի արդյունքների մասին հետո:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (08.05.2011), ars83 (09.05.2011), Two-Face (18.03.2013), Yellow Raven (09.05.2011), Նաիրուհի (08.05.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շախմատի աշխարհի գավաթ 2017
    Հեղինակ՝ Moonwalker, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 20
    Վերջինը: 27.09.2017, 21:52
  2. Շախմատի առաջնություն ակումբում
    Հեղինակ՝ Սամվել, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 328
    Վերջինը: 09.01.2015, 01:50
  3. Շախմատի աշխարհի գավաթ 2013
    Հեղինակ՝ Moonwalker, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 18.08.2013, 21:23
  4. Ֆուտբոլի աշխարհի առաջնություն
    Հեղինակ՝ yerevanci, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 11.06.2010, 22:03
  5. Ֆուտբոլի աշխարհի առաջնություն
    Հեղինակ՝ John, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 167
    Վերջինը: 06.10.2006, 16:47

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •