Ջուզեպե Բալզամո (27.03.2013)
էսօրվա խաղը կատաստրոֆա էր։շանսեր, կարելի ա ասել չկան։
Բայց էսօր մի այլ հետաքրքիր բան կատարվեց։ Վերջին տեղում ընթացող, մեկը մեկից խայտառակ պարտություններ կրած Չաչին, բռնեց ու հաղթեց վիկինգին, ճանապարհ բացելով Կրամնիկի համար։Շատ լավ հաղթեց է, պոֆիգիստ դեմքին որ նայում էի, բացում էր
![]()
Moonwalker (30.03.2013)
Հա էլի նեղվում եմ, որ Լևոնը չի դուրս գա Անանդի վրա: Բայց համ էլ անկեղծ ուրախ եմ Բորիսիչի համար: Էս մրցաշարում անենալավ շախմատն ա խաղում: Լևոնի հետ պարտիայում էլ ավելի շուտ պիտի հաղթած լիներ: Բայց էլի respect վերջնախաղի համար: Էս իմ շախմատային հիշողության ամենավառ օրերից էր: Ֆան-տաս-տի-կա::
Լյովը երկար դիստանցիաների ուղղակի պատրաստ չի, հանգում ա աչքի առաջ: 50. g6??
Չուկին հրաշք ա, իսկական այլմոլորակային՝
Հ.Գ. գնա՜ց «սովետների» հակակարլսենյան դավադրության մասին շուխուրը::facepalm
Հ.Գ.Գ. Անանդ - Կրանմիկ՝ մատչ-ռևանշ 5 տարի անց. Բոնն 2: Սպասում ենք:![]()
Վերջին խմբագրող՝ Moonwalker: 30.03.2013, 12:09:
John (30.03.2013)
Էսոր facebook-ում օգտատերերից մեկը այսպիսի բան էր գրել.
"Երեկ կարդացի, որ մրցաշարերի ժամանակ Կրամնիկը համակարգչային հուշումներ է ստանում: Հուշումների մասին խոսել է նաև Մագնուս Կարլսենը դեռ 2012թ-ի նոյեմբերին, երբ իրեն կանչել էին դոպինգ ստուգման: Նա պատասխանել էր. «Դոպինգ ստուգումը շախմատում անիմաստ եմ համարում, դրա փոխարեն, թող ՖԻԴԵ-ն հուշումների դեմ պայքարի»: Բայց այդպես չեղավ. մի կողմից նման կարևոր մրցաշարի ըթնացքում Լևոն Արոնյանին ենթարկեցին դոպինգ ստուգման ( որը ֆիզիկապես թուլացնում է մարդու օրգանիզմը), մյուս կողմից շարունակվեցին համակարգչային հուշումները: Եվ այսպես, երեկ հետևում էի Արոնյան –Կրամնիկ խաղին, և գրեթե ողջ խաղի ընթացում Կրամնիկը կրկնում էր ճիշտ համակարգչային հուշում քայլերը: Ավելին, ի տարբերություն Արոնյանի, որը այս անգամ տեղից գրեթե չէր հեռանում, նա ողջ խաղի ընթացքում տեղից հեռանում էր և վերադառնալով կրկնում համակարգչի նախատեսած քայլը: Պարզապես հնարավոր չէ, որ մարդ կարողանա ճշգրտորեն կատարել նույն քայլերը, ինչ նախատեսում է համակարգիչը, եթե իհարկե չլինեն հուշումներ (օր. Լևոն Արոնյանի և Մագնուս Կարլսենի քայլերը հիմնականում չեն համընկնում համակարգչի նախատեսած քայլերի հետ): Այսօր հետ հայացք գցեցի Արոնյան-Սվիդլեր խաղին: Նույնը կատարվել է նաև այդ խաղի ժամանակ` Սվիդլերը կրկնել է ճիշտ համակարգչի նախատեսած քայլերը: Այնպես որ, Լևոն Արոնյանը չի պարտվել, հաղթել են ռուսների կազմակերպված հուշումներն ու համակարգիչը: ":
"Համակարգչային հուշում" -ը որնա, էտպիսի բան կա?
Բարև Ձեզ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ