User Tag List

Էջ 6 6-ից ԱռաջինԱռաջին ... 23456
Ցույց են տրվում 76 համարից մինչև 85 համարի արդյունքները՝ ընդհանուր 85 հատից

Թեմա: Սիրահարվել և սիրել

  1. #76
    Братва рвется к власти Brigada-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.03.2008
    Տարիք
    33
    Գրառումներ
    536
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրահարվել և սիրել

    պետք է սկզբից սիրահարվել խելքով,իսկ հետո սիրել սրտով
    Зимой и летом одним цветом

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (28.06.2011)

  3. #77
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրահարվել և սիրել

    Մեջբերում Brigada-ի խոսքերից Նայել գրառումը
    պետք է սկզբից սիրահարվել խելքով,իսկ հետո սիրել սրտով
    Ճիշտ ա, պետք ա, բայց սիրտը այդ մասին չգիտի:

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

  4. #78
    Լիարժեք անդամ "Green eyes"-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.09.2010
    Գրառումներ
    76
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կնշեմ տարբերությունը սիրո և սիրահարվածության:

    Սիրահարությունը կապված է մարդու կենդանական բնույթի հետ, սերը` նրա հասունության:
    Սիրահարվելու համար խիզախություն պետք չէ. հերիք է ամեն ինչ բախտի քմահաճույքին թողնել և ազատության տրվել: Սակայն հարկ է հիշել, որ պետք է օգտագործել բանականությունն ու հոգևոր վեհ ապրումների ձգտումը: Հակառակ դեպքում` ինչո՞վ ենք մենք տարբերվում կենդանիներից:
    Սիրահարվածության ժամանակ սեքսը վճռորոշ նշանակություն ունի, սիրո մեջ այն առաջնային չէ:
    Սիրահարված մարդը փոփոխում ու աղավաղում է իրականությունը` այն հարմարեցնելով ներկա հարաբերություններին:
    Սիրող մարդը դառնում է հարաբերությունների անբաժանելի մասը` ազնվացնելով ու ամրապնդելով դրանք:
    Սիրահարված ժամանակ սիրած էակի կերպարը աստվածացվում է, առանց նրա կյանքն անիմաստ է թվում:
    Սիրո մեջ սիրած էակը միշտ առկա է, հարաբերությունները նրա հետ միշտ շարունակվում են, որովհետև միասին կերտել կամ կերտում են կյանքը:
    Սիրահարվածությունը պահի խանդավառությունն է, անգամ երբ դա տևում է ամիսներ կամ տարիներ:
    Սիրահարվածության հետևում խորը ներքին միայնություն է թաքնված. մարդ ձգտում է լինել սիրած էակի հետ, որպեսզի իրեն կենդանի զգա:
    Սիրո մեջ մեր ներաշխարհը ինքնավար է և սիրած մարդուց անկախ:
    Սիրահարությունը կրակ համարվող կայծ է. սերը խարույկ է, որ անընդհատ վառ է պահվում:
    Սիրահարվածության ժամանակ խանդավառ վիճակը հնարավոր է միայն սիրած էակի ներկայության դեպքում:
    Սիրո մեջ երջանկությունը կյանքի մշտական հիմքն է:
    Սիրահարությունը ստեղծում է աճի պատրանք` իրականում լինելով նյարդային խանգարման ժամանակավոր դադար:
    Սերն ինքնին անհատի աճն է:
    Երբ սիրահարվածությունն անցնում է, մարդն ապրում է սարսափելի դատարկության զգացում (հավանաբար այն միայն բացահայտում է այն դատարկությունը, որ կար մինչ այդ, իսկ այժմ ավելի դառն է դարձել), ինչպես նաև բռնության, խաբեության, լքվածության և մահվան զգացում:
    Սիրո դեպքում վերջ չի երևում, որովհետև դատարկություն չի եղել, անգամ սիրուց առաջ:
    Սիրահարությունը վախենում է մահվանից ու կորուստից. սիրո դեպքում մարդ շատ կորուստներ է տեսնում,
    բայց դրանք բոլորն անցնում-գնում են` ամենում իմաստ ու նշանակություն տեսնելու հատկության շնորհիվ:
    Սիրահարվածության ժամանակ զգուշությունն անտեսվում է, սիրո դեպքում այն կարևոր դեր է խաղում:
    Սիրահարությունը սեփականություն է («վերցնել»), սերը` նվիրաբերում («տալ»):
    Սիրահարությունը ղեկավարում է սիրահարված մարդկանց, մինչդեռ սիրո ճանապարհով գնացող մարդիկ միասին կառավարում են սերը, այլ ոչ թե կառավարվում դրա կողմից:
    Կասկածները խոցում են սիրահարությունը, բայց ամրապնդում են սերը:
    Սիրահարությունը հիմնականում կազմված է զգացողություններից, սերը, բացի դրանից, պարունակում է կամք:
    Սիրահարությունը մակերեսային է և բավարարվում է արտաքինով, սերը երբեք մակերեսային չի լինում:
    Սիրահարությունը թեթև է, բայց դատարկում է, սերը դժվար է տրվում, բայց այն լցնում է մարդու կյանքը:
    Տառապանքը սպանում է սիրահարությունը, սերն առանց տառապանքի չի լինում:

    Սիրել կարողանալու համար հավատալ է պետք: Այն չի կարելի սահմանել: Պետք է պարզապես ապրել հավատով:
    Վերջին խմբագրող՝ "Green eyes": 28.06.2011, 13:34:

  5. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (28.06.2011), CactuSoul (28.06.2011), հովարս (28.06.2011), ՆանՍ (28.06.2011)

  6. #79
    Էյֆելի մեծ սերը Ameli-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.04.2011
    Գրառումներ
    667
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես էլ այսպիսի մի բան եմ կարդացել ինչ-որ բժշկական կայքում, ցավոք չեմ հիշում անունը, եթե հավես ունեք կարդացեք

    ՍԻՐԱՀԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ Եւ ՍԵՐ

    Հաճախ աստվածատուր այս երկու երևույթները շփոթում են, երբեմն՝ նույնիսկ նույնացնում:

    Իրականում սիրահարությունը հանկարծակի առաջացող, հուզական սուր, ակամա ապրում է, խիստ համակրանքի զգացում անձի նկատմամբ: Ի տարբերություն ավելի երկարատև ու կայուն սիրո զգացմունքի՝ սիրահարվածությանը բնորոշ է արագ հագենալու և մարելու միտումը:

    Սիրահարվածության կենսաքիմիական տեղաշարժերը հսկման ենթակա չեն: Սիրահարվածների օրգանիզմում ավելցուկով արտադրվում է դոֆամին, որն առաջացնում է էյֆորիա (երանավետ հոգեվիճակ), կենսաէներգիայի հարուստ պաշար, ոգևորություն և խենթություններ անելու ցանկություն: Ադրենալինի և նորադրենալինի ավելցուկն առաջացնում է անքնություն, անհանգստություն, տագնապ, սրտխփոց և վերջույթների դող: Սերոտոնինի շատացումը հանգեցնում է չափից ավելի հաղորդասիրության, զրուցասիրության. առաջանում է, այսպես կոչված, «սեր հանդեպ աշխահարհի», որը կերպարանափոխվում և հագենում է վառ գույներով: Էնդորֆինների և էնդոզիպինների բարձր մակարդակը սիրահարվածության ժամանակ առաջացնում է հանգստության և ապահովության զգացում ցանկալի և համակրելի մարդու կողքին: Կենսաքիմիական այս փոփոխությունները, սովորաբար, 2-6 ամսից անցնում են:

    Սիրահարությունը մարդու անհատական բնութագիրն է, որը պայմանավորված է զուգընկերոջ մտերմիկ շփման ընկալման առանձնահատկություններով: Ընդ որում, սիրահարության օբյեկտի մեջ առանձնացվում են գլխավորապես արտաքին տվյալներն ու հատկանիշները: Սիրահարությունը կարող է վերածվել կայուն սիրո: Այդ դեպքում երբեմն կորսվում են նախկին ապրումները: Սիրելի մարդն ընկալվում է ոչ այնքան որպես սեռական զուգընկեր, որքան որպես համակրելի և հուսալի ընկեր, որի մեջ գնահատվում են խելքը, բարոյական հայացքները, համագործակցելու և ապրումներին մասնակից լինելու ընդունակությունը: Բարոյահոգեբանական, հոգեֆիզիոլոգիական համատեղության ու երեխաների մասին համատեղ հոգատարության վրա հիմնված երկարատև մտերմիկ հարաբերությունները կարող են զուգորդվել սիրահարությամբ, զգացմունքների կրքոտությամբ և սեռական հակման թարմությամբ (նրանք մինչև խոր ծերություն սիրահարված էին միմյանց):

    Սիրահարկոտությունը՝ կարճ ժամանակով որևէ մեկով հրապուրվելու ընդունակությունը, որը չի գիտակցվում (կորցրեց գլուխը), կարող է տհաճ վերջաբան ունենալ: Դա կարող է հանգեցնել ամուսնական դավաճանության, խանդի առիթ տալ և ընտանիքի քայքայման պատճառ դառնալ: Մի կողմից՝ բավարար ինքնակարգապահության և ինքնատիրապետման, մյուս կողմից՝ համբերության և նրբազգացության դեպքում տևական, կայուն հարաբերությունները երկար կյանք են ունենում («սերը դիմացավ լուրջ փորձությանը»): Սիրահարկոտությունը կարող է դիտվել նաև որպես տարիքային յուրատեսակ առանձնահատկություն, որը կապված է անձի հոգեսեռական զարգացման հետ: Սեռական հասունացման սկզբում դեռահասների շրջանում ի հայտ են •գալիս յուրատեսակ հրապուրանքներ հակառակ սեռի անձանց նկատմամբ, որոնք կարելի բնորոշել որպես պլատոնական սիրահարություն՝ գունավորված սիրահարության օբյեկտի իդեալականացման հետ կապված ռոմանտիկ վեհ զգացումով: Պատանեկան առաջին զգացումը պետք է արժանանա ուսուցիչների, ծնողների հոգատար, նուրբ վերաբերմունքին: Այս դեպքում անթույլատրելի են սիրահարութան օբյեկտին ծաղրելը, ստորացնելու ձգտումը պատանու կամ աղջկա ներկայությամբ, անուրջների հապճեպ խորտակումը: Պետք է հաշվի առնել, որ միայն հետագայում՝ սեռական հասունացման ավարտից հետո, երևան են գալիս սեռական յուրատեսակ հույզերը, աշխուժությունը, ձևավորվում է հասուն սեռական հրապուրանքը, որի հիման վրա ձևավորվում է ԻՍԿԱԿԱՆ ՍԵՐԸ:

    ՍԵՐԸ մտերմական և խոր զգացում է, հոգեկան միտվածություն դեպի այլ անձը, մարդկային հանրությունը կամ գաղափարը: Սովորաբար, առավելագույնս ուշադրություն են գրավում սիրո երկու կողմերը. Սերը՝ որպես զուտ հոգեբանական երևույթ (ստորաբաժանվում է ծնողական, այդ թվում՝ մայրական, եղբայրական, ծնողների նկատմամբ սիրո և այլն, թեև ամենից հաճախ ենթադրվում է սեր տղամարդու և կնոջ միջև) և որպես ֆիզիկական հակման, սեռական հարաբերությունների համարժեքի դրսևորում (ֆիզիկական կամ սեռական բնույթի սեր): «Սեր» տերմինը գործածվում է նաև այն ժամանակ, երբ խոսքը բնության, կենդանիների, երաժշտության, գեղանկարչության հետ առանձնահատուկ կապվածության մասին է: Սիրո սպառիչ սահմանումը տալու բազմադարյա փորձերը թերի են, քանի որ սիրո ընդհանուր պատկերացումը յուրաքանչյուր ազգի մշակույթում ունի իր առանձնահատկությունները: Հին հույները առանձնացնում էին սիրո տարբեր ձևեր՝ ֆիլիա էրետիկե (սիրահարների բարեկամություն), զունոյա (անձնվիրում), ագապե (անշահախնդիր զգացմունք), պոտոս (սիրո ցանկություն), քարիս (շնորհակալության և հարգանքի վրա հիմնված սեր), մանիա (անսանձ կիրք), էրոս (ցանկություն):

    Սիրո ժամանակակից տիպաբանությունը, որ ընդունել են մի շարք հետազոտողներ, տարբերում է սիրո վեց ոճ.
    Էրոս՝ լիովին ֆիզիկական տիրապետման ձգտող կրքոտ, հավատարիմ, բացառիկ սեր-հրապուրանք («Ես և իմ սիրելին ստեղծված ենք միմյանց համար»):
    Լյուդուս՝ հեդոնական խաղ-սեր, որն աչքի չի ընկնում զգացմունքների խորությամբ, ուստի, առկա է և դավաճանության հնարավորությունը: («Ես սիրում եմ բոլորի հետ սեր խաղալ»):
    Ստորգե՝ հանգիստ, ջերմ և հուսալի սեր-բարեկամություն («Իմ սիրելին իմ լավագույն ընկերն է»):
    Պրագմա՝ առաջանում է լյուդուսի և ստորգեի խառնուրդից, հեշտությամբ է վերահսկվում, հաշվարկով սեր է («Ես ուզում եմ գտնել նրան, ով կերաշխավորի երջանիկ և բարեկեցիկ կյանք»):
    Մանիա՝ առաջանում է էրոսի և լյուդոսի խառնուրդից, անիրական սեր է, որին բնորոշ են կրքոտությունը, խանդը, անվստահությունը («Ես խենթանում եմ, երբ իմ սիրելին ինձ վրա ուշադրություն չի դարձնում»):
    Ագապե՝ էրոսի և ստորգեի համակցում. անշահախնդիր, այլտրուիստական (այլասիրական) սեր, որի դեպքում սիրելիի պահանջմունքներն առավել կարևոր են, քան սեփականը («Ավելի լավ է՝ ես տառապեմ, քան տեսնեմ, թե ինչպես է տառապում իմ սիրելին»):

    Որպես բարոյագեղագիտական զգացմունք դիտվող սերն արտահայտվում է անշահախնդիր և ինքնամոռաց ձգտմամբ: Սիրո զգացմունքի յուրահատկությունը անձնազոհությունն է, անձնվիրումը և այդ հիմքի վրա առաջացող հոգևոր փոխներթափանցումը: Անհատները, հոգևոր և բնատուր տարբերություններով հանդերձ, սիրո առումով միմյանց լրացնելով, հանդես են գալիս իբրև միասնական ամբողջություն: Սիրո բարոյական բնույթը հանգում է ոչ թե հակադիր սեռի արարածին, այլ միանգամայն որոշակի, միակ ու անկրկնելի մարդուն:

    Սիրո պահանջմունքը առավել բնութագրական է պատանեկան տարիքին: Սակայն այդ տարիքում օրինաչափ և անխուսափելի կրքի պոռթկման պատճառը միշտ չէ, որ հենց սերն է, և բավականին հաճախ այդ գեղեցիկ զգացմունքի փոխարեն թյուրիմացաբար ընդունվում է սիրահարվածությունը: Սերը ենթադրում է ընտրյալի եզակիություն և, համապատասխանաբար, երեք ցանկությունների՝ հոգու, մտքի և մարմնի ներդաշնակ միաձուլում: Իսկ սիրահարվածության պարագայում նման բան չկա, հուզական կապվածության հիմքում միայն մեկ (առավելագույնը՝ երկու) զգացմունք է՝ հարգանք, բարեկամություն կամ ցանկություն:

    Սերը այլ անձին միտված զգացմունքների և գործողության միանությունն է: Ընդ որում, սիրող անձը զգում է ուրախություն, բավարարվածություն' բավականություն պատճառելով սիրածին կամ նվազեցնելով նրա տառապանքները: Այդպիսով՝ սիրո նպատակը եսասիրական բավարարվածությունը չէ: Սիրո բանաձևը շատ պարզ է. «Եթե ինձ լավ եմ զգում այն բանից, որ դու քեզ լավ ես զգում, և եթե ուզում եմ, որ դու ավելի լավ զգաս և ամեն ինչ անում եմ դրա համար, ուրեմն ես քեզ սիրում եմ: Եթե ընդունենք այդ տեսակետը, ապա «եսասիրական սեր» արտահայտությունը կդառնա անիմաստ, քանզի սերն ինքնին եսասիրության բացասումն է, հաղթահարումը, մարդկային հարաբերությունների զարգացման բարձրագույն աստիճանը:

    Համակրանքն ու փոխադարձ սերը շատ դեպքերում ընտանիք ստեղծելու գլխավոր պատճառն են: Որքան ուժեղ է ամուսինների փոխադարձ սերը, այնքան շատ ուշադիր են, վստահ և հոգատար միմյանց հանդեպ, այնքան մեծ է սեռական ներդաշնակ հարաբերությունների հավանականությունը: Սակայն չպետք է չափազանցնել սիրո դերն ամուսնության հարցում: Դրանից զատ, պետք է լինի ամուսնական համատեղելիություն, որը մեծապես կանխորոշում է ամուսնական դաշինքի հաջողությունը: Առօրյա հոգսերի, բնավորությունների, խառնվածքների և անձնական առանձնահատկությունների բախումից սիրո ուժը մարում է, ինչն էլ հաճախ դառնում է ամուսնալուծության պատճառ կամ ամուսնական անհավատարմության արդարացում: Բայց չէ որ սերն առաջանում է մարդկանց, այլ ոչ թե հրեշտակների միջև, հետևաբար, հնարավոր ամեն տեսակի թերությունները, սխալները, բախումները, միջանձնային դժվարությունները բնական են, նույնիսկ եթե մարդկանց կապում է անչափ խոր սերը: Սիրո մեջ բոլոր խոչընդոտներն ստեղծում է հենց մարդու բնույթը, անձը՝ դրական և բացասական հատկություններով հանդերձ: Անշուշտ, կա սիրելու արվեստ, սակայն ճիշտ է նաև այն, որ հնարավոր չէ կանխագուշակել, թե սերն ինչպես կզարգանա: Իրականությունն անհամեմատ բազմազան ու անկանխատեսելի է:

    Սերը հիվանդություն է: Յուրահատուկ հետաքրքրություն է ներկայացնում այն փաստը, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) վերջերս սերը դասել է լուրջ հիվանդությունների պաշտոնական ցանկում: Հիվանդության միջազգային համարն է F 63.9:

    ԱՀԿ-ն սերը խաղամոլությունից, մոլագարությունից, ալկոհոլամոլությունից հետո վերագրել է հոգեկան շեղումների՝ «Սովորույթների ու հակումների խանգարում» կետին: Այլ կերպ՝ այս կետը կոչվում է «Սովորույթների եւ հակումների խանգարում՝ չճշտված»:

    Սիրո պատճառով բժիշկները վաղուց են «իրարանցում» բարձրացնում, բայց ԱՀԿ-ի համար վերջին կաթիլը դարձավ բրիտանացի հոգեբույժ Ֆրենկ Թելլիսի «Սիրո հիվանդություն. Սերը' որպես հոգեկան խանգարում»•գիրքը, որտեղ նա, ըստ մասնագետների, ապացուցել է, որ իրականում սերը ամբողջ մի կլինիկա է: Գրքում տրված են սիրային հիվանդության ընդհանուր ախտանիշները, որոնցից են, օրինակ' տրամադրության կտրուկ փոփոխությունները, սևեռուն մտքերը ընկերոջ մասին, ինքնախղճահարությունը, սեփական արժանապատվության չափազանց խոր զգացումը, չմտածված իմպուլսիվ արարքները, անքնությունը, ընդմիջվող քունը, կպչուն մտքերի համախտանիշը («Ես գիտեմ, որ նա սիրում է, բայց լռում է») և այլն:

    Անկախ ամեն ինչից, վերջում ուզում եմ մաղթել, որ միշտ սիրեք և պահպանեք միմյանց, քանզի սերը, բարի համբավի նման, մեկ անգամ կորցնելուց հետո էլ երբեք չի վերադառնում:

    Հղում
    Վերջին խմբագրող՝ Cassiopeia: 28.06.2011, 15:20:
    Мы, красивые женщины, обязаны казаться глупыми, чтобы не беспокоить мужчин.

    Норма Джин Мортенсон

  7. #80
    Էյֆելի մեծ սերը Ameli-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.04.2011
    Գրառումներ
    667
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս երկուսն էլ իմիջայլոց

    Թեթև




    Ծանր

    Мы, красивые женщины, обязаны казаться глупыми, чтобы не беспокоить мужчин.

    Норма Джин Мортенсон

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    "Green eyes" (29.06.2011)

  9. #81
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ameli-ի խոսքերից Նայել գրառումը
    Սերը հիվանդություն է: Յուրահատուկ հետաքրքրություն է ներկայացնում այն փաստը, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) վերջերս սերը դասել է լուրջ հիվանդությունների պաշտոնական ցանկում: Հիվանդության միջազգային համարն է F 63.9:

    ԱՀԿ-ն սերը խաղամոլությունից, մոլագարությունից, ալկոհոլամոլությունից հետո վերագրել է հոգեկան շեղումների՝ «Սովորույթների ու հակումների խանգարում» կետին: Այլ կերպ՝ այս կետը կոչվում է «Սովորույթների եւ հակումների խանգարում՝ չճշտված»:
    Դրա համար էլ բոլորս ձգտում ենք առողջ լինել, առողջությունը լավ բան է:

    Սոցիալական գովազդ.
    Ուշադի՛ր եղեք Ձեր առողջության հանդեպ, փոխարինե՛ք Քեր մարմինը չժանգոտվող բարձրորակ մետաղով՝ փորձառու, ժամանակակից մեխանիկների կողմից: 6 ամիսը մեկ այցելե՛ք մասնագետի, ստուգե՛ք Ձեր ծրագրի աշխատանքային վիճակն ու փոխե՛ք շարժիչի յուղը:
    Երկարաձգե՛ք Ձեր գոյությունը, չէ՞ որ հենց Դուք եք վերջին սերունդը Երկրագնդի վրա…


    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  10. #82
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երկուսն էլ քխ են:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (18.12.2011), Ապե Ջան (28.06.2011)

  12. #83
    Քնից լավ բան չկա Ապե Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2009
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    7,223
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում H.a.y.k.o.-ի խոսքերից Նայել գրառումը
    Երկուսն էլ քխ են:
    Հահամիտ եմ: Ուղղակի պետք ա ինչ անում էս արագ անես, սիրահարվել, սիրելուց հետո:

  13. #84
    ես գիտեմ... Գեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    868
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    երկու վիճակն էլ լավ բան է
    մենակ մի փոքրիկ( բայց էական ու կյանքի հետագան որոշող ) տարբերությամբ
    այն որ ասում են "լյուբօվ զլա պօլյւբիշ ի կօզլա", սիրո հետ կապ չունի դա վերաբերում է սիրահարվածությանը:Սիրհարության նոպաները կարող են լինել հաճախակի`կախված մարդու բնույթից, դաստիարակությունից, բայց համտեսել սերը հաջողվում է ոչ բոլորին,ու ինչպես հայտնի ասացվածքն է ասում." Սերը նման է ուրվականի , նրա մասին խոսում են , բոլորը, բայց հաջողվում է տեսնել քչերին"
    աստված տա , որ բոլորս այդ քչի մեջ լինենք
    Վերջին խմբագրող՝ Գեա: 28.06.2011, 19:14:
    Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adriano (28.06.2011), Quyr Qery (18.12.2011), Մինա (29.06.2011), ՆանՍ (29.06.2011)

  15. #85
    Մշտական անդամ Մինա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2010
    Հասցե
    Thessalonike, Thessaloniki, Greece, Greece
    Տարիք
    54
    Գրառումներ
    367
    Բլոգի գրառումներ
    14
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարեկամներս ինչու եք անտեսում անփոխադարձ սերը:Իմ կարծիքով մնայուն,ուժեղ,չմոռացվող սերը դա անփոխադարձ սերն է(Վ.Տերյանը ձեզ վկա):Գիտեմ ,որ կգտնվեն շատ երջանիկներ(երջանիկներ ,քանի որ չեն ճաշակել անփոխադարձ սիրո դառնությունը,որ բուրավետ սուրճի ու չճաշակված կրքի համն ունի) ,որ կհակադրվեն ,հաստատ չեն ընդունի ասածս,բայց դրանից բոլորովին չի փոխվի իրականությունը:Սիրում եմ առանց սպասելու պատասխանի:Սիրում եմ ,որովհետև չեմ կարող չսիրել,որովհետև ապրածս զգացմունքը ողողել է ինձ սպառնալով քանդել հանդիպած ցանկացած արգելք ու խոչնդոտ:Այսպես եմ սիրում,իսկ մնացածը...Մնացածը միայն բառեր են,բառեր,բառեր...
    Վերջին խմբագրող՝ Մինա: 29.06.2011, 11:05:
    Քո աչքերն ինձ կանչեցին, ու ես հլու վեր կացա…

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (29.06.2011), Lem (29.06.2011), Quyr Qery (18.12.2011)

Էջ 6 6-ից ԱռաջինԱռաջին ... 23456

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սիրահարվել դասախոսի
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 72
    Վերջինը: 23.11.2017, 21:35
  2. Ես սիրահարվել եմ...
    Հեղինակ՝ Sagittarius, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 10
    Վերջինը: 12.09.2013, 22:02
  3. Սիրահարվել ամուսնացած տղամարդուն
    Հեղինակ՝ aniko, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 149
    Վերջինը: 23.12.2012, 08:09
  4. Արձակ. Ես քեզ իրոք սիրել եմ...
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 19
    Վերջինը: 14.03.2010, 02:21
  5. Ի՞նչ անեմ, եթե սիրահարվել եմ մի հայ աղջկա, որն ապրում է Ռուսաստանում
    Հեղինակ՝ masivec, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 86
    Վերջինը: 24.08.2008, 21:43

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •