Մեջբերում kiki-ի խոսքերից
Հենց նոր կարդացի գրածդ, պարզապես իմ մտքերն ես արտահայտել, փաստորեն միևնույն կարծիքն ունենք, ինչի համար շատ ուրախ եմ...

Միգուցե հենց դա է սեր առաջին հայացքից կոչվածը...
Չէ, տեսնում եմ՝ դու սխալ ես հասկացել գրածս։ Այդ մարդիկ ասում են, որ իրենք սկզբում չեն սիրահարվել, ոչ էլ սիրել են, պարզապես այդ մարդու հետ որոշ ժամանակ ապրելով՝ հետագայում զգացել են, որ արդեն սիրում են նրան։ Փաստորեն, նրանք սիրահարվածության վիճակը չեն ապրել, սկսել են սիրել, բայց ոչ թե առաջին հայացքից, այլ շատ ավելի ուշ։
ԻՍկ առաջին հայացքից սերը բոլորովին ուրիշ բան է և միանգամայն իրական։