Ի՞նչ տարբերություն

Ի՞նչ տարբերություն
հը...մեծ, հարգելիս, շատ մեծ...հիմա ժամանակ չունեմ, հետո մանրամասն կներկայացնեմ կարծիքս...
ախր այնդան անխիղճ եք բոլորդ, այնպիսի թեմաներ եք բացում, որոնց շուրջ խոսում ես, ասում ու ասում...ու դեռ լիքը բան կա ասելու...խիղճ ունեցեք էլի...![]()
Էլի ցինիկ օրինակ եմ բերելու... էլի հազար անգամ ներողությունԲյուրակն-ի խոսքերից
Սիրահարվելու ու սիրելու միջեւ տարբերությունը գրեթե նույնն է, ինչ ՄԻԱՎ-ի ու ՁԻԱՀ-ի միջեւ![]()
В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин

ՈՒրեմն սիրահարվելը հարուցիչն է, իսկ սիրելը համախտանիշը![]()
սիրահարվելը կարող է լինել միակողմանի,
իսկ ՍԵՐԸ միայն ու միայն Փոխադարձ է/ ես նկատի ունեմ Իսկական սերը, որ հանդիպում է 5000-ից մեկ/
Իմ կարծիքով սիրահարվելը դա նախաբանն է, իսկ կսիրես թե ոչ, դա արդեն ժամանակի խնդիր է: Երբ զգաս որ սիրում ես, այն ժամանակ էլ կհասկանաս սիրելու և սիրահարված լինելու տարբերությունը:![]()
Եթե բախտից հաջողվեց փախչել ուրեմն դա քո բախտը չէ
Կարծու եմ, որ Սևակը սիրելու ու սիրահարվելու մեջ լավ տարբերություն գտներ:
Մի ժամանակ էլ ինձ փորձեցին դրանց տարբերությունը բացատրել էսպես, որ սիրել դու կարող ես ցանկցած բանի (ծառ, կենդանի, մոտիկ մարդկանց...), իսկ սիրահարվելը հենց էդ սերն ա, որ էդքան խոսում ենք: Ես ինքս ոչ մի տարբերություն չեմ դնում սրանց մեջ:
Ինձ թվում է , որ սիրահարությունը դա մեր ուշադրությունն է , որ չենք ուզում կամ չենք կարողանում թաքցնել ,
Իսկ սիրել կարելի է ոչ թե ուշադիր լինելու ժամանակ, այլ զարմանալով ու մեկտեղ հավերժ հիշելով `ամբողջ սրտով ու հոգով և սիրել կարելի է ամբողջ հոգին , որ դուր է եկել![]()

Վարպետ, անչափ դիպուկ օրինակ էր։Վարպետ-ի խոսքերից
![]()
Սիրահարվելը սիրո սկիզբն է, որը կարող է շարունակություն ունենալ, այսինքն՝ սիրո վերածվել, կամ ոչ։ Իսկ սերը արդեն պարզ է, որ հենց այդ շարունակությունն է։
Ասում են՝ կարելի է նաև սիրել առանց սիրահարվելու...այսինքն՝ միանգամից սիրել։ Ճիշտն ասած՝ ես ինքս դժվար եմ պատկերացնում այդպիսի բան, բայց որոշ մարդկանցից անձամբ լսել եմ, որ իրենց հետ հենց այդպես է եղել։
Կյանքում կարելի է բազմիցս սիրահարվել, բայց սիրել՝ ընդամենը մի քանի անգամ, էլ չեմ ասում, որ շատ մարդիկ միասեր են, այսինքն՝ կյանքում միայն մեկ անգամ են սիրում։
Շատ մարդիկ սիրահարվածությունը շփոթում են սիրո հետ, որից էլ սկսվում են հիասթափությունները, տառապանքները և այլն։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման

Իսկ ես կարծում եմ՝ տարբերություն չկա: Ա՛յ, սիրելն ու հրապուրվելը տարբեր բաներ են:
Սիրահարվելը սիրո առաջին ստադիան է իմ կարծիքով: Նախ մարդիկ հրապուրվում են իրարով, սիրահարվում իրար, հետո սկում են ավելի մտերիմ դառնալ, ավելի շատ հադիպել, առանց իրար էլ չեն կարողանում, ապա սիրում են իրար...հնարավոր է շղթայում մի քանի օղակ պակաս կամ ավել եմ գրել, դա կարևոր չի, բայց պատկերը ընդհանուր այդպիսին է...
ու ամենակարևորը- սիրում են կյանքում մեկ անգամ...ու ցավոք, ոչ բոլորին է հաջողվում ապրել այդ զգացմունքը, շատերը ապրում են, անգամ ամուսնանում, բայց չեն գտնում կյանքում իրենց կեսին ու սիրուն...դա տխուր է իրանակում, ու երջանի է նա, ով հանդիպել ու գտել է "նրան"... իսկ սիրահարվում են կյանքում շատ... ես էլ եմ սիրահարվել, ու ասեմ ձեզ, ինձ թվում էր մի պահ, թե սերը սա է որ կա, բայց շատ շուտ հասկացա, որ դա պարզապես հրապուրանք, կամ սիրահարվածություն եր, քանի որ այդ մարդուն փոքր -ինչ ճանաչելուց անմիջապես հետո հասկացա որ դա նա չէ, ում ես տենսում եմ կողքիս...այստեղից հետևություն-սիրահարվում են մարդու կերպարին, բայց սիրում`մարդուն...այսինքն անհնար է սիրել մեկին, ում չես ճանաչում...սյտեղից էլ հիասթափությունները... հայերեն չգիտեմ ինչ բառ կա, ռուսերենում ասում են ռազլյուբիլ, այ սա էլ է դրա հետևանք: երբ իմանալով բոլոր նրա թերությունները, վատ սովորությունները միևնույն է ցանկանում ես լինել նրա կոզքին ու քեզ ձգում է դեպի նա- սրանք են սիրո նշանները...
Վերջին խմբագրող՝ Chuk: 17.04.2006, 01:01:
Ավելի շուտ սիրահարվելն ու հրապուրվելը կարելի ա նույնացնել, քան թե սիրահարվելն ու սիրելըԲյուրակն-ի խոսքերից
Սեր ասածին ընդհանրապես չեն հավատում, ուղղակի կա հարգանք հասկացողություն և իրար օգնելու միշտ պատրաստակամություն, սերը որի դեպքում իրար սիրելով տանջում են, կամ ծեծում, դա սեր չէ, այլ ուղղակի ձևականություն

Համաձայն եմ։DAMELIK-ի խոսքերից
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Հենց նոր կարդացի գրածդ, պարզապես իմ մտքերն ես արտահայտել,![]()
փաստորեն միևնույն կարծիքն ունենք, ինչի համար շատ ուրախ եմ...
![]()
Միգուցե հենց դա է սեր առաջին հայացքից կոչվածը...Uluana-ի խոսքերից
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ