Քչերն են տարբերում այն վատ տրամադրությունից: Դժբախտաբար խիստ տարածված է ինտելեկտուալների մեջ: Ոչ ինտելեկտուալներն էլ իրենց համար դեպրեսսիա են հորինում, որ ինքնահաստատվեն: Տխուր է:
Քչերն են տարբերում այն վատ տրամադրությունից: Դժբախտաբար խիստ տարածված է ինտելեկտուալների մեջ: Ոչ ինտելեկտուալներն էլ իրենց համար դեպրեսսիա են հորինում, որ ինքնահաստատվեն: Տխուր է:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Վոլտերա (23.07.2014)
Համաձայն եմ։
Փորձեմ ներկայացնել այս երևույթը իմ ընկալմամբ, ինչքանով որ զգացել եմ սեփական փորձից, ինչպես նաև ծանոթներիս ու մտերիմներիս փորձից։ Հնարավոր է, որ դրա մասնագիտական բացատրությունը այլ լինի, չգիտեմ, թեև որոշ բաներ կարդացել եմ դրա մասին, բայց, ինձ թվում է՝ նման երևույթների մասնագիտական բնորոշումները սպառիչ լինել չեն կարող...
Կարելի է ասել, որ դեպրեսիան հաճախ կարող է նույնիսկ չնկատվել դրանով տառապող անձի կողմից, այսինքն՝ թաքնված շրջան է ունենում, մինչև որ որևէ լուրջ անհաջողություն կամ նման մի բան պատահի և ստիպի մարդուն միանգամից դուրս թափել երկար ժամանակ իր ներսում կուտակված բացասական լիցքերը։ Մարդը կարող է նույնիսկ տարիներով դեպրեսիայի մեջ լինել, բայց դրա մասին չիմանալ։ Իսկ մեր կողքին ապրող մարդկանց դեպրեսիայի մասին իմանալը հաճախ է՛լ ավելի դժվար է։ Մարդը կարող է ապրել իր բնական, սովորական կյանքով, ամեն օր անել այն ամենը, ինչ «պետք է», ուրախանալ, տխրել, մի խոսքով՝ «ապրել»։ Արտաքինից կարող է թվալ, որ նրա հետ ամեն ինչ նորմալ է, քանի որ ոչ մի նկատելի վատ բան կարծես թե չկա... Բայց այդ ամենը լոկ պատրանք է. իրականում մարդն ապրում է զուտ մեխանիկորեն, առանց կյանքից հաճույք ստանալու, կյանքի բոլոր ուրախություններն իրականում նրա համար զուտ մակերեսային զգացողություններ են, իսկ իրականում նա պարզապես անտարբեր է այդ ամենի նկատմամբ։ Մարդու հոգում բուն դրած այդ անհարմարավետության զգացումը (դիսկոմֆորտ) երբեմն այնքան խորն է թաքնված լինում նրա ենթագիտակցության մեջ ու յնպես է արմատավորված լինում, որ նրան թվում է, թե նորմալը հենց դա է։ Թվում է, թե հենց սա է կյանքը, այսպես էլ պիտի լինի, քանի որ կյանքի իսկական բերկրանքն ու իսկական, լիարժեք զգացողությունները մարդու համար արդեն օտար են դարձած լինում։
Ինձ թվում է, որ մեր կյանքի պայմանները (բոլոր առումներով, ոչ միայն տնտեսական) նպաստում են դեպրեսիայի առաջացմանը. ի վերջո, դեպրեսիան ոչ այլ ինչ է, քան կյանքի նկատմամբ հետաքրքրության, այսինքն՝ ապրելու ցանկության բացակայություն կամ, լավագույն դեպքում, դրա խիստ պակաս։
Էս ինչ շատ գրեցի...
Հետաքրքիր կլինի տարբեր անդամներից լսել, թե որոնք են, իրենց կարծիքով, դեպրեսիայի ամենատարածված պատճառները։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Դե ի՞նչ ասեմ… Արդեն ասել եմ, որ Անահիտն արտահայտում է իմ մտքերը, այսպես ասած իմ գրագետ վերսիան է և ինձ մնում է միայն իր գրածների տակ ստորագրել
Ստորագրու՛մ եմ:
Իսկ դեպրեսսիայի պատճառներն ավելի ուշ կգրեմ:
Վերջին խմբագրող՝ Arisol: 22.09.2006, 17:16:
Моя религия очень проста, моя религия - доброта.
(c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>
http://www.buddhism.am
իրոք տարածված երեվույթ է, երեւի բոլորս էլ "տառապել" ենք դրանով, եւ ոչ մեկ անգամ,
Life is too short...
դեպրեսիա…
հաճախ ինձ թվում է, որ մարդիկ ստեղծել են այդ հիմարությունը, որ կյանքը միապաղաղ չանցնի
Կարոտը սով չէ, կանցնի:
Աստված չանի… դեպրեսիային էդպես մի աչքով մի՛ նայեք, այն շատ լուրջ հիվանդություն է: Հաճախ դեպրեսիայով տառապողը ստիպված է լինում ողջ կյանքի ընթացքում հակադեպրեսանտներ ընդունել: Հիմա ժամանակ չունեմ, հետո կգրեմ, թե ինչպես տրամադրության սովորական անկումը տարբերել դեպրեսիայից:Koms-ի խոսքերից
GriFFin (25.05.2014)
Ճիշտն ասած, ինձ համար մի տեսակ ծիծաղելի է հնչում, որ դեպրեսիայի նման լուրջ հիվանդությունը կարելի է բուժել դեղերի (հակադեպրեսանտների) միջոցով։ Դրանով գուցե կարելի է բթացնել դեպրեսիան, այսինքն՝ պատրանք ստեղծել, իբր այն գոյություն չունի, իսկ բուժել՝ կներեք, բայց ոչ մի դեպքում չեմ հավատա, որ կարելի է։ Դրա համար կյանքի պայմաններն ու հանգամանքներն է պետք փոխել, ինչպես նաև՝ որոշ չափով մտածելակերպը, եթե անհրաժեշտ է, նկատի ունեմ, եթե այն խանգարում է նորմալ գոյատևմանը։Բյուրակն-ի խոսքերից
Ընդհանրապես դեղերին չեմ հավատում, իսկ հոգեկան խնդիրների դեպքում՝ առավել ևս։ Եվ ընդհանրապես ցանկացած խնդիր, այդ դեպքում և դեպրեսիան, լուծելու համար նախ պետք է պատճառը գտնել, ուսումնասիրել և փորձել վերացնել, ոչ թե հետևանքը, որովհետև եթե պատճառը մնում է, ինչքան ուզում ես հետևանքը վերացրու, միևնույն է, նորից է առաջանալու...
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
յոգի (08.02.2010)
Չեմ զարմանում: Դու միշտ էլ թյուր կարծիք ես ունեցել դեղերի մասին:Ճիշտն ասած, ինձ համար մի տեսակ ծիծաղելի է հնչում, որ դեպրեսիայի նման լուրջ հիվանդությունը կարելի է բուժել դեղերի (հակադեպրեսանտների) միջոցով։
Ի տարբերություն մյուս հոգեկան խանգարումների, դեպրեսիան չի բթացվում, այլ վերացվում է, և մարդու աշխատունակությունը լիովին վերականգնվում է:Դրանով գուցե կարելի է բթացնել դեպրեսիան, այսինքն՝ պատրանք ստեղծել, իբր այն գոյություն չունի, իսկ բուժել՝ կներեք, բայց ոչ մի դեպքում չեմ հավատա, որ կարելի է։
Դա արդեն նշանակություն չունի:Դրա համար կյանքի պայմաններն ու հանգամանքներն է պետք փոխել, ինչպես նաև՝ որոշ չափով մտածելակերպը, եթե անհրաժեշտ է, նկատի ունեմ, եթե այն խանգարում է նորմալ գոյատևմանը։
Երևում է, որ վատ ես պատկերացնում պատճառահետևանքային կապերը բժշկության մեջ: Հաճախ պատճառը վերացնելով հետևանքը չի վերանում, ավելին՝ կարող են շարունակվել առաջացած ախտաբանական փոփոխությունները: Ստեղծվում է արատավոր օղակ, երբ պատճառը դառնում է հետևանք, հետևանքը՝ պատճառ: Դեպրեսիան դրա վառ օրինակներից է, միայն այստեղ պարզ չէ, թե որն է առաջացման սկզբնապատճառը և որը հետևանքը. հոգեկան ապրումնե՞րը, թե՞ գլխուղեղում որոշակի նյարդամիջնորդանյութերի պակասը: Դրա համար դեպրեսիայի բուժման լավագույն տարբերակը հոգեբանական օգնության (մասնագետի, ոչ թե ծանոթ-բարեկամի) ճիշտ զուգակցումն է հակադեպրեսանտներով: Եթե ամեն ինչ ճիշտ է կատարվում (հակադեպրեսանտները տրվում են ճիշտ դեղաչափերով և ճիշտ ժամանակին, հոգեբանական օգնությունը նույնպես ճիշտ է կատարվում), ապա սովորաբար ժամանակի ընթացքում այն մարում է, եթե ոչ՝ կարող է նույնիսկ խորանալ:Եվ ընդհանրապես ցանկացած խնդիր, այդ դեպքում և դեպրեսիան, լուծելու համար նախ պետք է պատճառը գտնել, ուսումնասիրել և փորձել վերացնել, ոչ թե հետևանքը, որովհետև եթե պատճառը մնում է, ինչքան ուզում ես հետևանքը վերացրու, միևնույն է, նորից է առաջանալու...
GriFFin (25.05.2014)
դ-իան կարող է նաեւ ընդամենը մեկ , կամ երկու-երեք օր տեւի, անպայման չի դ-իայի` որպես երկարատեւ հիվանդության առկայությունը,
Life is too short...
Է՜, ես տենց էլ չհասկացա, թե դա ի՞նչ զգացում ա: Կարա ինձ մեկը ասի, թե ինչ ա լինում դրա ժամանակ:
Իմ առաջին գրառումը էս թեմայում որ կարդայիր, կիմանայիր։Մասսագետ-ի խոսքերից
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Լավ մի հարց տամ: Իսկ ի?նչ եք կարծում, եթ մարդը դառնում է միանգամից սառը, անտարբեր (խոսքս մի մարդու մասին է, որը միշտ եղել է կենսուրախ, եռանդով լի...) և շատ հաճախ ցրված (ասեմ, որ հոգնածությունից չէ) և մոլորված, դա կարո?ղ է ծնվել դեպրեսիայից հետո և այդ դեպքում, ինչպե?ս օգնել:
Չէ կարդացել եմ, բայց մեկ ա էդտեղ էլ գրած չի, թե ինչ ա լինում դեպրեսաիայի ժամանակ: Նկատի ունեմ դեպրեսաիան ո՞նց տարբերես սովորական վիճակից: Ենթադրենք գրիպի ժամանակ փռշտում ես, իսկ դեպրեսսիայի ժամանակ ի՞նչ ես անում:Uluana-ի խոսքերից
Դե, հստակ բնորոշում տալը դժվար է, որովհետև ախտանիշները արտաքինից համարյա չեն դրսևորվում, բայց դեպրեսիան ընդհանուր առմամբ, կարելի է բնորոշել որպես կյանքի նկատմամբ անտարբերություն, հետաքրքրության բացակայություն, հոգումդ տիրող դատարկության զգացողություն, բայց, նորից եմ ասում, դա նկատելը երբեմն դժվար է լինում, պարզապես ժամանակ առ ժամանակ այդ վիճակը սրվում է, երբեմն այն աստիճանի, որ մարդու ապրելը չի գալիս, և այդ ժամանակ է, որ մարդն իսկապես սկսում է գիտակցել, որ դեպրեսիայի մեջ է, այսինքն՝ սկսում է լիովին զգալ այդ վիճակը...Մասսագետ-ի խոսքերից
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ուրեմն ես երկու ժամը մեկ դեպրեսիայի մեջ եմ:Uluana-ի խոսքերից
Ne inducas in tentationem...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ