LisBeth-ի խոսքերից
Բյուր չգիտեմ ստեղ ա ճիշտ տեղը թե չէ, բայց էս հոգեկան հիվադությունները դիագնոզելու մասին վերջերս մի հատ հոդված աչքովս ընկավ, մի թեթև կարդացի, բայց ժամանակ չունեի խորանամ։ Հիմա չեմ էլ հիշում արդեն, թե ով էր հետազոտության հեղինակը։ Ուրեմն իմաստը կայանում էր նրանում, որ մի ամերիկացի գիտնական սկսել էր կասկածել դիագնոստիկայի վրա, 9 պատահական առողջ մարդկանց ուղարկել էր հոգեբուժարան, տեսողական ու լսողական հալյուցինացիաների մասին բողոքով, սաղին դիագնոզել էին շիզոֆռենիա։ Մի քանի օրից էս մարդիկ ասել են, որ արդեն լավ են զգում ու չունեն սիմպտոմներ, բայց իրանց հարկադրաբար պահել ու բուժել էին գոյություն չունեցող հիվանդությունից։
Հետո տվյալների հրապարակումից որոշ ժամանակա անց սաղ ամերիկայի տարածաշրջաններից հիվանդանոցներ էս գիտնականաին գրում են, թե բա մենք պատրաստ ենք ուղարկի քո ֆեյք հիվանդներին։ Էս մարդն ասում ա՝ լավ։ Բայց ոչ մեկի չի ուղարկում, ու էս հիվանդանոցները իրենց ռեգյուլար հաճախորդներից մի 20 տոկոսի չափով/եթե ճիշտ եմ թիվը հիշում/, մաղում են որպես առողջ մարդկանց։ Սա ապացուցո՞ւմ ա գործող դիագնոստիկ մեթոդների անգործունակությունը։
Սրա մասին ինչ որ բան քեզ հայիտնի՞ ա։ Եթե օրգինալ հետազոտոթյունը կարաս գտնես, խնդրում եմ լինքը ինձ տաս։ Շատ հետաքրքիր ա։
Էջանիշներ