@Գաղթական ի գրառմանն անկարող էի չպատասխանել, իսկ ես թեման ամենանպատակահարմարն էր։
Գաղթական ջան, զգացվում է, որ շատ թյուր պատկերացում ունես դեպրեսիայի մասին։ Դու ասում ես՝ փորձ չի անում դուրս գալ էդ վիճակից։ Իսկ ո՞նց են էդ վիճակից փորձում դուրս գալ։ Եթե կարծում ես, որ հնարավոր է «կամքի ուժի» և այլնի միջոցով դուրս գալ էդ վիճակից, ապա սխալվում ես։
Դեպրեսիան հոգեկան առողջության խնդիր է, ու ինչպես ֆիզիկական առողջության խնդիրները, պահանջում է բժշկական ու հոգեբանական աջակցություն։
Ասում ես՝ նոր նպատակներ, ի՞նչ նպատակների մասին է խոսքը, երբ մարդու ապրելու մոտիվացիան կարող է դառնալ զուտ մեխանիկական բան, լրիվ անիմաստ, ուղղակի պայքար մեռնելու ցանկության դեմ, որովհետև մարդը չի ուզում հարազատներին ցավեցնել։ Նպատակ, հետաքրքրություն, մոտիվացիա ամեն ինչ կարող է ուղղակի հօդս ցնդել, իսկ աշխարհը թվալ կեղծ, աննյութական կամ պլաստմասե։
Բարեբախտաբար, դու չես առնչվել էդ վիճակին, բայց դեպրեսիան վատ տրամադրություն չի ուղղակի, դա նաև ուղեկցվում ա որոշ հորմոնների քանակի փոփոխությամբ ու հաճախ առանց դեղային միջամտության ոչինչ հնարավոր չի։
Իսկ վերջին նախադասությունը, խնդրու՜մ եմ, ոչ մի դեպրեսիա ունեցողի մոտ մի ասա։ Դեպրեսիա ունեցող մարդն հաճախ առանց էդ էլ իրեն բեռ է զգում էն մարդկանց ուսերին, ովքեր հոգ են տանում իր մասին։ Եթե հարազատ մեկը ակնարկի որը ինքը պղտորում է իր ու շրջապատի կյանք, դա շատ-շատ-շատ անդառնալի հետևանքներ կարող է ունենալ։
CactuSoul (03.07.2018), ivy (24.06.2018), LisBeth (24.06.2018), Mr. Annoying (24.06.2018), Rammstein (25.06.2018), Sambitbaba (24.06.2018), StrangeLittleGirl (25.06.2018), Գաղթական (24.06.2018), Ծլնգ (24.06.2018), Մուշու (24.06.2018), Նաիրուհի (24.06.2018), Ուլուանա (25.06.2018)
Ռուբի ջան, հիմնականում համաձայն եմ գրածներիդ հետ, բայց մի երկու առարկություն այնուամենայնիվ ունեմ։
Նախ, դեպրեսիան կարող է ունենալ նաև շատ կոնկրետ պատճառներով՝ սթրես (ասենք՝ աշխատանքային), կորուստ/վիշտ, կենսական կտրուկ փոփոխություններ և այլն։ Ու թեև դեղերը կարող են օգնել՝ կայունացնելու մարդու վիճակը, այնուամենայնիվ շատ բանի կարելի է հասնել՝ մարդու առօրյա կյանքի մեջ փոփոխություններ մտցնելով։ Եթե մարդ ինքն անկարող է դա անել, ապա կողքից կարող են օգնել, սկսած՝ օրվա ռեժիմը փոխելուց, վերջացրած կենսական կարևոր հարցերի մեջ՝ աշխատանք, ծնողություն և այլն, վիճակը լավացնող փոփոխություններ մտցնելուց։ Նույնիսկ սնունդը ու քունը կարող են ազդել վիճակի լավացման/վատացման վրա։
Իսկ մեղադրանքներ ներկայացնելու հարցով լրիվ համաձայն եմ հետդ․ էս էն վիճակը չի, որ շրջապատի կյանքը պղտորելու մասին տեքստեր հնչեն մարդու հասցեին։ Իրեն օգնել է պետք, ու մենակ դեղերը չեն, որ էս հարցում կարող են օգնել։
Միանշանակ համաձայն եմ, երևի մի քիչ հապճեպ եմ ձևակերպել։ Ուղղակի հաճախ շատերը դեղերը լրիվ անիմաստ ու անօգուտ են համարում, բայց դրանց դերն էլ պետք չի անտեսել։
Ուղղակի հաճախ էդ փոփոխությունները պետք է արվեն հարազատ մարդկանց, հոգեթերապևտի աջակցությամբ, որովհետև մարդն ուղղակիորեն կարող է ընդունակ չլինել։ Երբ մարդն առանց ապրելու ցանկության բարձերի մեջ թաղված պառկած ա, շատ դեպքերում դժվար իրեն կարողանա ստիպել մտածել առողջ սննդի կամ անհրաժեշտ վիտամինների մասին։ Դե պարզ է, որ հարազատ մարդկանց աջակցությունը՝ թե՛ հոգեպես, թե՛ ինչ-որ ձևով ապրելակերպի փոփոխությունների տանող, կենսական ա, իսկ մեղադրանքները՝ ճիշտ հակառակը։ Ես հենց էդ մեղադրականը շատ ծանր տարա:
CactuSoul (03.07.2018), ivy (24.06.2018), StrangeLittleGirl (25.06.2018), Գաղթական (24.06.2018), Նաիրուհի (24.06.2018)
Թեման ամբողջությամբ չեմ ընթերցել:
Ռուբի ջան, համաձայն եմ հետդ:
Որպես առողջական խնդիր չէի դիտարկել դեպրեսիան՝ գրառմանս մեջ, այլ միայն հոգեբանակա:
Այվին արդեն շատ լավ անդրադարձավ դրան:
Երբ ասում էի, թե չգիտեմ դեպրեսիայի մեջ ընկնելու պատճառը, ի նկատի ունեյի, թե պարզ չի արդյոք էստեղ հոգեբանի միջամտություն է անհրաժեշտ, թե՞ կամքի ուժ ու հարազատների օգնություն:
Իսկ վերջին նախադասությունը որպես մեղադրանք չէի գրել, թեև ճիշտ ես՝ երևի հենց էդպես էր հնչում:
Փորձել էի շեշտադրել «թվացյալ թուլությամբ» արտահայտությունը որպես լրացուցիչ մոտիվացիա, որ համ էլ հանուն հարազատների է պետք մեջը ուժ գտնել էդ վիճակից դուրս գալու համար:
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ